Հոլանդահայերը հանրագիր են հանձնել Նիդերլանդների խորհրդարան. կոչ են անում ընդունել Հայոց ցեղասպանությւնը
HeaderՀամագործակցող հոլանդահայ կազմակերպությունների պատվիրակությունը, Նիդերլանդների Հայ Դատի հանձնախումբը և այլ կազմակերպություններ հանրագիր են հանձնել Նիդերլանդների խորհրդարան՝ կոչ անելով ընդունել Հայ ցեղասպանությունը:
Հայկական կազմակերպությունների պատվիրակները ներկայացրել են հանրագրի տարբեր կետեր, շեշտելով Հոլանդիայի կառավարության կողմից օգտագործվող «Հայոց ցեղասպանության հարց» արտահայտության վիրավորական բնույթը, հոլանդահայերի նկատմամբ անարդար վերաբերմունքը, հայերի նկատմամբ թուրքական կազմակերպությունների խտրականության դրսևորումը, հոլանդական քաղաքական և հասարակական կյանքում Անկարայի թաքուն միջամտության դեմ պայքարի անհրաժեշտությունը և բնականաբար Թուրքիայի ներկա իրավիճակը: