Թբիլիսում Զատկի տոներին ավելի քան 100 մարդ է թունավորվել
ՀասարակությունԶատկի տոներին՝ ապրիլի 15-17-ը Թբիլիսիում թունավորման պատճառով 111 մարդ է հոսպիտալացվել։
Սննդային թունավորում է գրանցվել միայն 47 մարդու մոտ, իսկ ալկոհոլային՝ 64։ Այս մասին «Նովոստի Գրուզիա»-ին հայտնել են Բժշկական շտապ օգնության կենտրոնից։
Բացի թունավորումից, տոնական օրերին Թբիլիսիում հիվանդանոց են տեղափոխվել տարբեր տեսակի վանսվածքներով անձինք։
Վրաստանի մարզերում Զատկի տոներին աշխատել են շտապ օգնության 206 մեքենաներ։ Շտապ օգնության մարզային կենտրոնում ապրիլի 14-16-ը 6 հազար 290 կանչ է գրանցվել։