Շվայնշթայգերը պաշտոնապես ներկայացվեց որպես «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ
Ուշադրության կենտրոնումReplik.am-ը գրում է.
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» 3-ամյա պայմանագիր է կնքել Մյունխենի «Բավարիայի» արդեն նախկին կիսապաշտպան Բաստիան Շվայնշթայգերի հետ:
Հայտնվում է, որ տրանսֆերի արժեքը հասնում է 14,4 միլիոն եվրոյի:
Նշենք, որ Շվայնշթայգերը մյունխենյան գրանդի կազմում հանդես էր գալիս 2002 թվականից և հարազատ ակումբի կազմում մասնակցել է 500 խաղի:
Հավելենք, որ գերմանացին արդեն աշխատել է անգլիական գրանդի գլխավոր մարզիչ Լուի վան Գալի գլխավորությամբ, երբ վերջինս 2009-11 թվականներին մարզում էր «Բավարիան»: