Մարդ էլ կա՝ տանը նստած իմացավ, որ ինքը գեյ է. Զառա Սահակյան
LifeՕրեր առաջ «6-րդ զգայարան» հաղորդման «սարսափելի» բազմոցին նստելու հերթը դերասանուհի Զառա Սահակյանինն էր: Հաղորդման ձևաչափից ելնելով՝ Զառայի մասին ևս հնչեցին կտրուկ և ինտրիգային հայտարարություններ, իսկ հաղորդման վերջում դերասանուհին, իր խոսքերով, փորձեց էքստրասենսներին՝ թաքցնելով իր, որը պետք է գուշակեին նրանք, արդյունքում էքստրասենսներից բոլորը հրաժարվեցին ենթարկվել Զառայի պատրաստած փորձությանը, ինչի արդյունքում, դերասանուհու խոսքով, իր ու նաև շատերի համար բացահայտվեց էքստրասենսների իրական կարողությունները:
«Նախ՝ պետք է նշեմ, որ ես չեմ հավատում գուշակություններին, այո, կա գիտություն, որը ինքն իրենով արտասովոր բան չէ, բայց ես հավատում եմ Աստծուն և մեր հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ ու հեռու եմ բոլոր տեսակ աղանդներից: Այս հաղորդման հրավերը ընդունեցի, քանի որ կազմակերպչական գործերում մասնակցություն ունեն նաև ընկերներս ու չէի ցանկանա մերժել նրանց, բայց գնացի մի պայմանով, որ վերջում ես փորձեմ էքստրասենսներին, որի արդյունքում ես թե ինքս ինձ համար, թե բոլոր նրանց համար, ովքեր մի փոքր երկար կմտածեն և կվերլուծեն, կհասկանան, որ նրանք, եթե իրը չեն գուշակում, անցյալը դժվար կարողանան գուշակել:
Նրանցից մեկը մասնակցել է «X Factor» նախագծին, ուրեմն թող գուշակեր, որ հենց առաջին փուլից չէր անցնելու և չմասնակցեր, մյուսը ասում է՝ ես գիտեմ ինչ է պահված քո ձեռքում, բայց չեմ ասի, երեխայական պատասխանը ծիծաղելի է: Մի անգամ մի հոգևորականի կողմից կարծիք հնչեց՝ եթե օժտված են այդ հատկությամբ, ուրեմն թող Գյումրու ողբերգական դեպքն էլ գուշակեն, ինչը, բնականաբար, չեն կարող»,- Life.panorama.am-ի հետ զրույցում ասաց դերասանուհին:
Շարունակությունը՝ այստեղ: