Ուշադրություն՝ ապագա մայրիկներին
Ուշադրության կենտրոնումՎերջին շրջանում գիտնականները հետազոտություն են իրականացրել, որի շրջանակում ուսումնասիրվել են 2500 հղի կանայք: Հետազոտության ընթացքում գիտնականները ծանոթացել են մասնակիցների սննդակարգին և բացահայտել, որ շատ շոկոլադ օգտագործող կանայք հղիության ժամանակ չեն տառապել էկլամպսիայով:

Էկլամպսիայի հիմնական դրսևորումը ցնցումներն են: Մասնագետները նաև հայտնաբերել են, որ հղիության ընթացքում կանոնավոր կերպով շոկոլադ օգտագործող կանայք խնդիրներ չեն ունեցել նաև բարձր ճնշման հետ: Էկլամպսիայի առաջացման պատճառները դեռևս հայտնի չեն գիտնականներին:

Շատ հաճախ այդ վիճակը հանգեցնում է վաղաժամ ծննդաբերության կամ երեխան նվազ է ծնվում: Էկլամպսիայի դեմ պայքարի հիմնական միջոցը ներկայումս հանգիստը և արյան ճնշման արհեստական կարգավորումն է, սակայն դա չի բուժում կնոջը, այլ երեխային հնարավորություն է տալիս ուժ հավաքել, որն անհրաժեշտ է նրան ծննդաբերության ժամանակ:
Անի Գևորգյան