Ինչո՞ւ է Բեն Ավետիսյանը մեկնել Մոսկվա. պարզաբանում է դերասանը
LifeNEWS.am STYLE-ը գրում է.
«Երանի» հեռուստասերիալի գլխավոր դերակատար Բեն Ավետիսյանն այս օրերին Մոսկվայում է: Տեսնելով դերասանի Instagram-ի լուսանկարները` նրա երկրպագուներից շատերն անհանգստացել են եւ NEWS.am STYLE-ին խնդրել պարզել` արդյոք իրենց սիրելի դերասանը մշտակա՞ն բնակության է մեկնել Մոսկվա:

«Մոսկա եկել եմ գործնական նպատակներերով»,-մեզ հետ զրույցում նշեց Բենը` չցանկանալով առայժմ բացահայտել ավելին.

«Միայն կասեմ, որ մշտական բնակության չեմ եկել այստեղ: Շուտով վերադառնալու եմ եւ շարունակելու եմ նկարահանվել «Երանի» հեռուստասերիալում»,-հավելեց նա:
Սյունե Առաքելյան