47-ամյա Տիգրանը Սոչիում փաստաթղթեր էր կեղծել ու եկել Հայաստան
ՀասարակությունՈստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Նոր Հաճն քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 7 շենքի մոտ հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1970 թ. ծնված Տիգրան Վ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հունվարի 6-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 327 հոդվածի (փաստաթղթի կեղծում) 3-րդ մասի մեղադրանքով: