Թրամփը հրաժարվել է բացահայտել ԿԺԴՀ-ի վերաբերյալ իր ծրագրերը
HeaderԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ներկայացնի Հյուսիսային Կորեայի նկատմամբ իր ծրագրերն ու հետագա քայլերը, բայց հույս ունի, որ իրավիճակը կկարգավորվի խաղաղ ճանապարհով, հաղորդում է Fox News հեռուստաալիքը:
«Ես չեմ պատրաստվում ասել՝ ինչ եմ անում, ինչ եմ մտածում: Ես չեմ վարվում այնպես, ինչպես մյուս վարչակազմերը, որոնք հաղորդում են, թե ինչ են ուզում անել չորս շաբաթ հետո: Դա այդպես չի աշխատում»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով ԱՄՆ կողմից ԿԺԴՀ-ին ռազմական հարված հասցնելու հնարավորության մասին հարցին:
«Տեսնենք, ինչ կլինի հետագայում: Հուսով եմ, ամեն ինչ լավ կլինի, խաղաղություն կլինի: Բայց գիտեք, այդ ջենտլմենի (ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի) հետ զրույցներ արդեն վաղուց են տարվում»,- ասել է Թրամփը:
Նա նաեւ ավելացրել է, որ այդ «ջենտլմենը» նախկինում «օգտագործել է» ԱՄՆ-ին: «Տեսնենք, ինչ կլինի, ես պարզապես չեմ հայտարարում իմ քայլերի մասին»,- ասել է ԱՄՆ նախագահը: