«Նեխուրը կանաչիների թագուհի»
LifeԿանաչեղենը մեր սննդակարգի անբաժան մասն է կազմում: Մասնագետները խորհուրդ են տալիս ամենօրյա սննդակարգուն անպայման կանաչեղեն ընդգրկել: Սննդի մեջ օգտագործվող կանաչեղենի բազմազանության մեջ նեխուրը, թերեւս ամենագլխավորն է իր օգտակար հատկություններով:

Նեխուրի մեջ առկա են բազմաթիվ արժեքավոր նյութեր, որոնք իդեալական կերպով բալանսավորված են եւ հեշտությամբ մարսվում են: Նեխուրի օգտագործումը ակտիվ մաքրող, երիտասարդացնող եւ ընդհանուր ամրացնող ազդեցություն է ունենում մարդու օրգանիզմի վրա: Նեխուրը հարուստ է վիտամիններով:

Նեխուրի մեկ թերթի մեջ պարունակում է A եւ C վիտամինների օրական չափաբաժնի 6-7 %-ը: Այն պարունակում է մեծ քանակությամբ В1, В2, К եւ РР վիտամիններ, ինչպես նաեւ երկաթ, կալիում, ֆոսֆոր:
Անի Գևորգյան