Ամեն ինչ վախի զգացողության և դրա վերացման ու հաղթահարման մասին
LifeՀայտնի է, որ վախը մարդուն ուղեկցում է հենց ծննդյան օրից և նույնիսկ շարունակվում է մինչև խորը ծերություն: Մեզնից յուրաքանչյուրը մշտապես վախենում է ինչ-որ բանից, օրինակ՝ շատերը վախենում են սարդերից, մկներից, շատերն իրենց աշխատանքը կորցնելուց, շատերն էլ մթությունից, երբեմն էլ փակ տարածքից:

Գիտնականները պարզել են, որ մենք երբեք չենք կարող ամբողջապես ազատվել վախի զգացումից: Հենց վախի զգացումն է այնուժեղ գործոններից մեկը, որը մշտապես խանգարում է մարդուն մինչև վերջ բացահայտել իր ներուժը և որևէ հաջողության հասնել այս կյանում: Ի հակադրություն այն փաստի, որ վախը երբեք չի անհետանում մարդու ուղեղից, Ուսպալի համալսարանի փորձագետները եկել են այն եզրակացության, որ ոչ վաղ ձևավորված ֆոբիաներն ու վախերը հնարավոր է լիովին ջնջել մարդկային ուղեղից: Ամերիկյան մի շորք մասնագետների համոզմամբ` երբ մարդը շրջապատող միջավայրից որևէ տեղեկություն է ստանում, ամրապնդման շնորհիվ սկսվում է հիշողության ձևավորման գործընթացը, որը հիմնված է սպիտակուցների ձևավորման վրա:

Հիշողությունները սկսում են դառնալ, և մարդն ունակ է մոռանալ մի շարք իրադարձություններ: Փորձերը ցույց են տվել, որ մենք հիշում ենք ոչ թե այն, ինչ տեղի է ունեցել, այլ միայն այն, ինչը հիշել ենք` վերջին անգամ մտածելով կոնկրետ իրադարձությունների մասին:

Մասնագետները վստահորեն պնդում են, որը մարդն ընդունակ է խաթարել ամրապնդել գործընթացը` ազդելով հիշողության բովանդակության վրա:
Անի Գևորգյան