«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ


Մեր կաշվի վրա ենք զգացել,դրա համար էլ հուզմունքս անթաքույց էր. ինչ կապ ունի Նարե Գևորգյանն ապրիլին զոհված Գոռի հետ

Asekose.am-ը գրում է . 

«Եթե անկեղծ լինեմ, ապա պետք է ասեմ,որ սպասում էի նման արձագանքի: Ճիշտ է՝ չէի սպասում, որ համացանցում ամենուր իմ կատարմանն ու այդչափ դրական արձագանքի կհանդիպեմ, այդպիսի լայն տարածում կունենա, սակայն գիտեի, որ մարդկանց աչքից չի վրիպի»,- Asekose.am-ի հետ զրույցում ասաց երգչուհի Նարե Գևորգյանը՝ անդրադառնալով իր՝ «Մոր երգը զինվորին» հուզիչ կատարմանն ու դրա արձագանքներին:

Նարեի խոսքով՝ իր համար կարևորը երգը մարդկանց հասցնելն էր.

«Շատերն են զանգում ինձ ու ասում՝տեսել ես , թե որքան շատ են դիտումներդ, որքան շատ մարդիկ են իրենց էջերում տարածում, բայց անկեղծ պետք է նշեմ, որ չնայած հաճելի արձագանքներին՝ ՝այնուամենայնիվ,  դիտումներին բացարձակ ուշադրություն չեմ դարձնում, քանի որ ինձ համար կարևորն այս երգը մարդկանց հասցնելն էր, այն, որ մարդիկ ճանաչեին Գոռ Կիրակոսյանին, ում էլ նվիրված է երգը»:

Այն հարցին՝արդյո՞ք Նարե Գևորգյանն անմիջական կապ է ունեցել հերոս Գոռ Կիրակոսյանի հետ, և հենց այդ կապի պատճառով էլ երգչուհին այդչափ հուզվել է ելույթի ժամանակ,  Նարեն մանրամասնեց.

«Նախ պետք է խոսեմ այդչափ հուզմունքիս պատճառի մասին:Ապրիլյան պատերազմի մասնակից է եղել նաև եղբայրս, ով հերոսի կոչումով բարեբախտաբար վերադարձել է տուն: Աննկարագրելի դժվար ու տանջալի օրեր ենք ունեցել մենք այդ ժամանակ, չէինք կարողանում խոսել, շփվել տանեցիներով, բոլորս մտքով սահմանին էինք: Մի քանի օր եղբորիցս տեղեկություն չունենալուց հետո, ունեցանք սխալ տեղեկություն, թե եղբայրս ծանր վիրավորում է ստացել, և միայն նրա զանգից հետո հասկացանք, որ նրա հետ ամեն բան կարգին է: Կարելի է ասել՝ մեր կաշվի վրա ենք զգացել, դրա համար էլ հուզմունքս անթաքույց էր: Հպարտ եմ, չէ որ հերոսի քույր եմ: Իսկ ինչ վերաբերում է Գոռի ու իմ կապին, ապա պետք է նշեմ, որ մենք եղել ենք նույն մարզից. նա ապրել է Արմավիրի մարզի Արևիկ գյուղում,մեզ կապող միակ բանը դա է եղել, սակայն մինչ այդ ես Գոռին չեմ ճանաչել: Գոռի ընտանիքի անդամներն եկան մեր տուն ու ինձ առաջարկեցին Գոռի հուշ-երեկոյին ինչ որ երգ կատարել: Եվ հենց այդ երգն էլ կատարեցի,որն ասես դարձավ իմը, ինչի համար անչափ հպարտ եմ»:

Նարեի խոսքով իր՝զինվորներին նվիրված երգերը շարունակական բնույթ են կրելու.

«Ես միշտ ցանկացել եմ ավելի ոգևորող երգեր նվիրել մեր զինվորներին, այդ պատճառով արդեն ձայնագրել եմ «Գնա եղբայր» երգը, որն առաջիկայում տեսահոլովակ կունենա: Այս երգը ևս նվիրվում է մեր հերոսներին, սակայն նրանց, ովքեր ողջ են մնացել և հատկապես Կապանից Թաթուլ անունով հերոսին, ով 24 տարեկան հասակում որպես կամավոր բարձրացել է դիրքեր: Չեմ կարող ասել, որ սրանով կսահմանափակվենք: Զինվորներին միշտ էլ երգեր կնվիրեմ»:

Նարե Գևորգյանը «Իմ փոխարեն» երգը կատարելիս ևս ամեն անգամ հուզվում է,սակայն վսահեցնում է, որ երգն իր անձնական կյանքի հետ որևէ կապ չունի.

«Ես շատ էմոցիոնալ մարդ ու երգչուհի եմ, յուրաքանչյուր պարզ երևույթ կարող է ինձ հուզել: Երգն ինձ հիշեցնում է իմ ընկերներին, ծանոթ մարդկանց ճակատագրերն, ինչից էլ հուզվում եմ: Մեկ անգամ նշել եմ, այս անգամ էլ նշեմ, որ երգի բառեն ինձ հետ բացարձակ կապ չունեն»:

Nare Gevorgyan-ի լուսանկարը:

Խոսելով հեռուստաէկրաներին չերևալու և իր երկարատև լռությունը կոտրելու մասին՝ երգչուհին ասաց.

«Ես շատ անգամներ եմ մերժվել հեռուստատեսությունների կողմից, միայն գումարի  դիմաց են ցանկացել իմ տեսահոլովակները ցուցադրել, ես էլ պատրաստ չեմ եղել դրա համար գումար  հատկացնել: Այսօր հեռուստատեսությունը կարծես զիջում է համացանցին, քանի որ  յուրաքանչյուր նորություն ու տեղեկություն մարդիկ ավելի շատ համացանցից են ստանում: Այնպես որ, այսուհետ այդ խնդրին չեմ հանդիպի և համացանցի շնորհիվ կկարողանամ կիսվել իմ նոր գործերով»:

Զրույցի վերջում երգչուհին խոսեց նաև անձնական կյանքի մասին.

«Այս պահին բացառապես զբաղված եմ ստեղծագործական գործունեությամբ: Միգուցե դա է պատճառը, որ անձնականումս փոփոխություն չկա, կամ էլ իսկապես չեմ հանդիպել այն տղային, ում ցանկանում եմ տեսնել կողքիս»:

Հեղինակ՝Ա.Հարությունյան

 

«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան ՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԵՄ Խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացումը Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար Իրանը խստորեն քննադատել է Կանադայի վարչապետի հայտարարությունները Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըԻրանի և ԱՄՆ-ի իշխանությունները պետք է կարգավորեն առկա hակամարտությունը և վերականգնեն խաղաղությունը Պարսից ծոցում. Չինաստանի ԱԳՆ Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան Մենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ուղղությամբ. ֆոն դեր Լայեն ՌԴ ԶՈՒ-ն hարվածել է Օդեսային. տnւժել են 2 հոգի Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանՆեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան Արագածոտնում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավnրից մեկը ազատամարտիկ, «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ Վարդան Մալխասյանն է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԵրկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Չինաստանը առգրավել է F-35 կործանիչի պահեստամասեր, որոնք հայտնվել էին Հոնկոնգում. Bloomberg Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 24-ի 08։00-ի դրությամբ Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»
Ամենադիտված