Ինքնաթիռի խոցման հետ կապված նոր մանրամասներ կան Դու չէի՞ր նախկինների ազատագրած Շուշիում տրնգի պարում, բա հիմա էլ պարի․ Շարմազանովը՝ Փաշինյանին Պարզ է, որ Իրանը ձգտում է վարել ոչ թե իրեն պարտադրված, այլ սեփական պшտերազմը. Վարդան Ոսկանյան Բեռնը կասեցրել է զենքի արտահանումը Մերձավոր Արևելքում պատերազմnղ երկրներին Արա Ֆիդանյանն ազատվել է ՆԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնից Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում (տեսանյութ) Աբու Դաբիում 109 մարդ է ձերբակալվել կեղծ լուրեր նկարահանելու և տարածելու համար Տարադրամի փոխարժեքն այսօր Նեթանյահուի բացահայտ արհամարհանքը Հիսուս Քրիստոսի հանդեպ ուշագրավ է. Արաղչի Իրանի հարավում ԱՄՆ-ի և Իսրայելի hարձակումների հետևանքով nչնչացվել է առնվազն 16 նավ


«Ընտանիքը լոտոյի պես բան է, իմ բախտն էլ շահելու հարցում չի բերում». Սարգիս Հակոբյան

Life

Լlife.panorama.am-ը գրում է . 

Շատերը, երբ էկրաններին առաջին անգամ տեսան Սարգիս Հակոբյանին, մտածեցին՝ նորեկ է, քանզի դաշտում չէին հանդիպել: Սակայն Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցը ոչ միայն հարուստ դերասանական փորձ ունի, այլև մասնագիտական կրթություն: Էկրաններից լուրջ ու գաղտնապահ թվացող Սարգիսը կյանքում անկեղծ է ու տաքարյուն: Իր ստեղծագործական, ընտանեկան և անձնական հարցերի շուրջ զրույցը, կարծում եմ, նրա մասին շատ բան «կպատմի»:

-Եթե չեմ սխալվում, Ձեզ առաջին անգամ հանդիպել ենք «Որոգայթ» հեռուստասերիալում Կաշի կերպարում: Ինչպե՞ս այնտեղ հայտնվեցիք:

-Մինչ այդ ապրում ու աշխատում էի Իտալիայում: Ստացվեց այնպես, որ վերադարձա: Այն ժամանակ կարծեմ սերիալներ չկային, «Որոգայթ»-ն ու «Վերվարածներ»-ն էին: Գնացի «Շանթ» հեռուստաընկերություն, հանդիպեցի ռեժիսոր Ռոման Մուշեղյանին: Ես այս ոլորտում նոր չեմ, 30 տարի պարող եմ եղել: 2000-2001 թվականներին իմ պարային զույգի հետ հեռուստատեսությամբ «Մուտք 21-րդ դար» փառատոնն էինք վարում: Ռոմանն ինձ առաջարկեց «Կաշի» կերպարը: Այդպես էլ ամեն ինչ սկսվեց:

-Իսկ Իտալիայում ինչո՞վ էիք զբաղվում:

-Այնտեղ հրավերով ենք գնացել: Որպես պարող հրավիրեցին, մոտ 5 տարի ապրեցի ու աշխատեցի Իտալիայում:

-Շատերը, երբ կարողանում են հաջողությունների հասնել դրսում, այլևս մնալու նպատակով Հայաստան չեն վերադառնում: Ձեզ ի՞նչը վերադարձրեց:

-Պարզապես ծնողներիս միայնակ թողնել չէի կարող, այդ պատճառով վերադարձա:

-Այժմ որպես պարուսույց, Ձեր գործունեությունը շարունակո՞ւմ եք:

-Բնականաբար, Կենտրոն համայնքին պատկանող պարի ստուդիայում եմ աշխատում: Մեր ստուդիայի տնօրենը ստեղծել է պոեզիայի թատրոն: Թատրոնի պարային բեմադրությունները ինքս եմ անում: Դեկտեմբերի 10-ին և 12-ին Օպերայի և բալետի թատրոնում «Թմբկաբերդի առումը» բեմադրությունն ենք ներկայացնելու, որը բաղկացած է և խոսքից, և պարային կատարումներից: Մենք դասական ստեղծագործությունները մյուսների պես չենք աղավաղում: Համեցեք ու համոզվեք:

-Սարգիս, որքան էլ արվեստի աշխարհում եք, դերասան լինելը բավական բարդ գործ է: Ունե՞ք դերասանական կրթություն, որ կարողանում եք Ձեզ դրսևորել և տեսախցիկի առջև, և՛, նույնիսկ, թատրոնի բեմում: Եթե չեմ սխալվում, ներկայացումներում ևս ընդգրկվում եք չէ՞:

-Ներկայացումներում շատ անգամներ եմ հանդես եկել, Իտալիայում նույնպես: Մինչև Իտալիա մեկնելս էլ այստեղ խաղացել եմ: Բողոքներ չեմ լսել ո՛չ հանդիսատեսից, ո՛չ էլ ռեժիսորներից (ժպտում է): Իտալիայում սովորել եմ դերասանական ստուդիայում: Այնտեղ թատերական ինստիտուտ հասկացողություն գոյություն չունի, այդ պատճառով ստուդիայում սովորեցի:

-Ձեզ հետագայում ավելի շատ պարի՞, թե՞ կինո ոլորտում եք տեսնում:

-Անկեղծ ասած՝ ինձ ընդհանրապես Հայաստանից դուրս եմ տեսնում: Մասնագիտական ասպարեզը փոխելու նպատակ չունեմ, կփորձեմ երկու մասնագիտություններս էլ օգտագործել՝ հետաքրքիր բեմադրություններով: Ճիշտ է, երբ նոր ես ինչ-որ տեղում լինում, դժվար է ոտքի կանգնել: Անգամ, եթե սկզբնական շրջանում ստիպված լինեմ այլ գործ անել, միևնույն է, չեմ հեռանա իմ գործունեությունից:   

-Նորից Իտալիա՞ եք ուզում գնալ:

-Միգուցե, չգիտեմ: Մի երկիր, որտեղ հնարավոր է «մարդավարի» ապրել:

-Բայց դուք Հայաստանում ունեք ճանաչում, զբաղվածություն: Ձե՞զ ինչն է անհանգստացնում:

-Ես խառնվածքով մի քիչ տարբեր եմ. ինձ այլևս ոչինչ չի կարող պահել այնտեղ, որտեղ ամեն վայրկյան առանց պատժվելու կարող են ստորացնել, նսեմացնել մի ամբողջ ժողովրդի: Իհարկե, այնպես չի, որ այդ ստորացնողներն առանց պատիժ են մնալու, բոլորի ժամանակն էլ մի օր գալու է: Բայց ես նման բաների մեջ չեմ ուզում ո՛չ «խցկվել», ո՛չ ապրել: Ես հիմա «պարտադրված» եմ ծնողներիս համար այստեղ գտնվել: Իմ հանդիսատեսին շատ եմ սիրում: Գոհ ու շնորհակալ եմ նրանից: Երևի, միակ բանը, որ այստեղ իմ կյանքը թեթևացնում է, հանդիսատեսի սերն է: Բայց դա քիչ է ապրելու համար:

-Դուք բավական բարձր վարկանիշով սերիալներում եք միշտ հանդես գալիս: Հետաքրքիր է, սերիալը, բացի ճանաչումից, ուրիշ ի՞նչ տվեց կամ «գողացավ» ձեզանից:

-Գիտեք, որքան էլ քննադատեն, սերիալն ինձանից ոչինչ չի գողացել: Ավելի շատ վարպետություն է ավելացրել: Ճիշտ է, երբեմն սերիալների ձգձգվելը մի քիչ «բթացնում» է: Ըստ իս՝ յուրաքանչյուր դերասան, լինի միջակ, թե տաղանդավոր, եթե ժամանակ է ունենում, կարողանում է կերպար ստեղծել: Բայց շատ բարդ ու պատասխանատու է, երբ կերպար ես ստեղծում «ոտքի վրա» ու այն ընդունվում է: Սերիալը դերասանին շատ է «սրում»: Ամեն դերասան չի կարող այնտեղ հանդես գալ, որովհետև «շատ արագ է քայլում», միանգամից պետք է կողմնորոշվես՝ կերպարդ ինչպես փոխել: Սերիալն արագություն ու շարժ ունի: Դա ինձ դուր է գալիս:

-Դերասանի աշխատավարձը բավարարո՞ւմ է հոգսերը հոգալու, ապրելու համար:

-Եթե միայն թատրոնի հույսին մնաս, ապրել չես կարող: Սերիալում գոնե այնպիսի գումարներ են շրջանառվում, որոնցով կարող ես «քեզ մարդ զգալ»: Սերիալն այնքան էլ վատ բան չի: Չգիտեմ, գուցե որակի անկումից է, որ մարդիկ հաճախ քննադատում են: Շատ ժամանակ գումար տնտեսելու համար փողոցից են «դերասաններ» բերում, բայց…Իրականում սերիալը արտացոլում է մեր այսօրվա կյանքը: Պետք չէ փախչել ճշմարտությունից: Ես շատ երախտապարտ և շնորհակալ եմ մեր հայ հանդիսատեսին ու հեռուստադիտողին: Երբ քեզանից որևէ բան ես ներկայացնում, մարդիկ գնահատում են: Դա վերաբերմունքից զգացվում է: Նա, ով ասում է, թե հանդիսատեսը չի գնահատում, պետք է խնդրեմ, որ սխալն իր մեջ փնտրի: Ժողովուրդը երբեք չի սխալվում:

-Սարգիս, որքանով որ հետևել եմ, բոլոր սերիալներում Ձեր կերպարներն էմոցիոնալ են: Դա Ձեր բնո՞ւյթն է, որը փոխանցում եք կերպարին:

-Ես էլ եմ կարծում, որ իմ բնույթից է այդպես (ծիծաղում է): Իսկապես, էմոցիոնալ խառնվածք ունեմ, չեմ կարող իսպառ «ոչնչացնել» իմ մեջ: Մեծամասամբ, ոչ թե ես եմ կերպարն ինձ վրա «հագցնում», այլ ինքս եմ մտնում այդ կերպարի մեջ, աճում եմ դեպի կերպարը:

-Էմոցիոնալ լինելը իրական կյանքում չի՞ խանգարում, նույնիսկ վտանգավոր չի՞ դառնում:

-Ընդհանրապես, կյանքում էմոցիային տրվելը վտանգավոր է: Կարող է պահի տակ այնպիսի քայլ անես, որի համար ողջ կյանքում կզղջաս: Ինձ հետ նման բան պատահել է…Բայց ոչինչ չես կարող անել, եթե դա քո խառնվածքն է: Ես ձևը կարծեք թե գտել եմ: Եթե տեսնում եմ գիտակցությունս հետ է մղվել և հույզերս են խոսում, լռում եմ, խուսափում, մինչև հանգստանամ ու լուրջ դատեմ: Այնպես չի, իհարկե, որ շատ փոքր բաներից բռնկվում եմ, բայց,ամեն դեպքում, փորձում եմ պայքարել դրա դեմ:

-Ամուսնացա՞ծ եք, ընտանիք, բալիկներ ունե՞ք:

-Ինձ մոտ կյանքի այդ փուլը մի քիչ խառն է, չի ստացվել: Բալիկներ ունեմ՝ տղա և աղջիկ, բայց ընտանիք չունեմ: Տղաս փոքր է, աղջիկս՝ ուսանողուհի դառնալու շեմին:

-Փաստորեն, ինչպես սերիալում բարդություններ ունեք անձնական կյանքում, այնպես էլ իրականության մեջ, այո՞:

-Դե, այսօրվա լեզվով ասած՝ սերիալն «օնլայն» տարբերակով է գնում: Չգիտեմ, ինչպես է ստացվում, որ այն ամենը, ինն իմ կյանքում լինում է, դերերիս միջոցով վերարտադրվում է (ծիծաղում է):

-Իսկ մտածո՞ւմ եք նոր ընտանիք կազմելու մասին:

-Ոչ, չեմ ուզում, արդեն բավական է:

-Ինչո՞ւ:

-Պետք չէ, որ մարդը կյանքում մի քանի անգամ սխալվի:

-Կարծում եմ, «տաք» եք մտածում: Մենակությունը կվախեցնի Ձեզ:

-Ճիշտն ասած՝ ես մենակությունից չեմ վախենում, իմ ողջ կյանքում «պարտադրված» մենակության մեջ եմ եղել: Ես ինձ այսպես արդեն լավ եմ զգում: Գուցե դա տարօրինակ թվա, բայց այդպես է:

-Երևի Ձեր որոշումն ու ապրելակերպն ավելի շատ ծնողներին է անհանգստացնում:

-Երևի… իրենք արդեն մեծ են, վատառողջ, և ես ավելի շատ իրենցով եմ զբաղված, ուրիշ այլ բաների մասին չեմ մտածում:

-Ընտանիքի միա՞կ զավակն եք:

-Այո: Եթե քույր կամ եղբայր ունենայի, իմ աշխատասիրությամբ Իտալիայում այնպիսի բարձունքների կհասնեի, որ Հայաստանում կհպարտանային իրենց հայրենակցով: Մեծ հնարավորություններ ու նախադրյալներ ունեի: Իտալացի հանդիսատեսին գրավելը շատ դժվար է, բայց ինձ մոտ ստացվում էր:

-Ո՞րն է պատճառը, որ մարդիկ, ամուսինները բաժանությունների շեմին են հասնում:

-Գիտեք, ես մի քիչ վատ բնավորություն ունեմ: Միշտ, ցանկացած անհաջողության մեջ, չստացված բաներում՝ լինի գործնական, թե անձնական, առաջին հերթին ինձ եմ մեղավոր համարում: Օրինակ, մի քանի օր առաջ աշակերտներս Ֆիլհարմոնիայի կազմակերպած պետական մրցույթի էին մասնակցում, երկրորդ տեղ գրավեցին: Ես մինչև հիմա մտածում եմ՝ որտեղ էր սխալը, ինչո՞ւ երկրորդ տեղ: Ես գտնում եմ, որ կյանքում ինչ-որ արժեք պարտադրելու և ստեղծելու համար լավը լինելը քիչ է, պետք է այնքան լավը լինես, որ դիմացինդ, անգամ չուզելով, ստիպված գնահատի: Ես շատ եմ անցել նման բաների միջով: Շեղվեցի Ձեր հարցից. ընտանիքի չկայացման հարցում միշտ ինձ եմ մեղադրում: Մտածում եմ, այնքան էլ լավը չեմ եղել, գուցե սխալ եմ արել: Չգիտեմ, օբյեկտիվորեն դատել չեմ կարող: Երևի, ընտանիքը լոտոյի պես բան է, իմ բախտն էլ շահելու հարցում չի բերում:

-Հանրային ճանաչուն ունեցող մարդիկ, ովքեր նաև տեսանելի արտաքին ունեն, «Դոն Ժուան» են լինում տեսակով: Միգուցե դա՞ է խանգարել:

-Դե, այնպես չի, որ ես հրեշտակ եմ, բայց այնպես էլ չի, որ անուղղելի «բաբնիկ» եմ: Ճիշտ է, միշտ «հասել» եմ այն աղջիկներին, ովքեր ինձ դուր են եկել: Դրա համար չեմ խաբել կամ ինչ-որ վատ արարքներ գործել, ուղղակի կարողացել եմ գրավել: Կյանքում, եթե զգում եմ, որ դիմացինս ինձ հետ շփվել չի ցանկանում, ես դադարեցնում եմ նրա հետ ցանկացած շփում, հետ եմ քաշվում: Իմ զգացողությունը շատ ուժեղ է, զգում եմ: Ուղղակի սիրում ու գնահատում եմ գեղեցկությունը, պաշտում եմ գեղեցիկ սեռին: Բայց պատճառը դա չի եղել, որ ընտանիքս չի կայացել: Ես միշտ էլ առաջին հերթին կարևորել եմ իմ ընտանիքը: Նունիսկ, եթե «սխալ» արարքներ եմ գործել, ամեն ինչ արել եմ, որ «տեղ չհասնի»:

-Գիտեմ, որ հիմա էլ Ձեր սիրտը «դատարկ» չէ: Նա չի՞ խանդում դերասան ընտրյալին:

-Ես այդ պահերը հումորով անցկացնում եմ:

-Հաճախ ե՞ք սիրահարվում:

-Ոչ, կյանքում երկու անգամ եմ սիրահարվել: Առաջին անգամ սիրահարվել եմ իմ պարային զույգին, ում հետ Իտալիայում աշխատում էինք, երկրորդն էլ, կարծեք թե, հիմա (ծիծաղում է):

-Փաստորեն, հիմա սիրո լուրջ փուլ եք անցնում:

-Այո, «խելոք» եմ մնում, այլ աղջիկների ուշադրություն չեմ դարձնում (ծիծաղում է):

Դու ո՞վ ես, քեզ դիմեցի 2018 թվականից, բան չարեցիր, քաղցկեղս դարձրիր 4-րդ ստադիա. քաղաքացին՝ ՓաշինյանինՍամվել Կարապետյանը և միջազգային անվտանգության թիմը կբերեն ուժեղ խաղաղությունՌոբերտ Ամստերդամի հայտարարությունըՉպետք է թույլ տանք Ալիևի խոսքը ազդի մեր ընտրությունների վրա․ Ավետիք Չալաբյան Տալիս ենք մարդկանց նոր ընտրություն՝ առանց «ներկաների» ու «նախկինների»․ Արմեն ՄանվելյանՄարդ, ով երկրի գլխին երեք պատերազմ է բերել, իրավունք չունի խաղաղություն բառն օգտագործել․ Ռոբերտ Քոչարյան Բանկային գերշահույթներ և վերացված գաղտնիք. ո՞ւմ շահերն է սպասարկում ներկայիս տնտեսական համակարգը. Էդմոն Մարուքյան Մենք առաջարկում ենք ելակ հակաօդային համակարգը փոխարինել նոր պաշտպանված երկնքով. Արման ՊետրոսյանԱրմավիրցիները կիսվում են «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ֆոտոցուցահանդեսից ստացած տպավորություններով. տեսանյութՏալիս ենք մարդկանց նոր ընտրություն՝ առանց «ներկաների» ու «նախկինների»․ Արմեն ՄանվելյանԴադարեցրեք Սամվել Կարապետյանի նկատմամբ ապօրինի քաղաքական հետապնդումը. Արամ Վարդևանյան«Մասամբ ազատ» ժողովրդավարության բաստիոնը «Թրամփի ուղին» ծառայելու է միայն ԱՄՆ-ին ու Ադրբեջանին Կաթողիկոսին արգելել են մեկնել. Փաշինյանի հերթական խայտառակությունը Մեր հայրենիքը լավ է ապրելու. ուղղակի երկրին պետք է տնտեսական ղեկավարներ. Նարեկ Կարապետյան Փաշինյանը շարունակում է պատերազմով ահաբեկել հանրությանը Կառուցելու ենք ուսանողական հանրակացարաններ․ Հրայր Կամենդատյան«Ով է ծառայել, ով՝ պարգևավճարներ բաժանել»․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանի և Սամվել Կարապետյանի ակնհայտ հակադրությունների մասին․ Լուսանկար Եթե մենք ուզում ենք իրականում ուժեղ պետություն, ապա պետք է սկսենք ամենակարևորից՝ զինվորին արժանապատիվ կյանքով ապահովվելուց. Ռուբեն ՎելիցյանԱկնկալիք չունեմ՝ հաշվի առնելով զարգացումները և ՀԷՑ-ը խլելու փոքրիկ խմբակի ցանկությունը, բանակցությունների հիմք չեմ տեսնում. Դավիթ Ղազինյան Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ն կենսաբազմազանության ուսումնասիրության և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շրջանակում իրականացնում է լայնածավալ և շարունակական մշտադիտարկումներ Փակվող դպրոցներից 27-ը Սյունիքի մարզում են․ 27 սահմանամերձ բնակավայր վտանգված են․ Ատոմ ՄխիթարյանՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դատական գործով նիստըԵթե Սամվել Կարապետյանը հետքայլ աներ, ՀԷՑ-ը փաթեթավորած հետ կտային. Դավիթ Ղազինյան Ձեր այս «տասանորդի» կոչից առաջ մի պարզ ճշմարտություն կա, որը չեք կարող շրջանցել. Ռուբեն ՄխիթարյանԹուրքիայի արևային և քամու էներգիայի ընդհանուր տեղադրված հզորությունը գերազանցել է 40,000 ՄՎտ-ը Շարունակելով մեր աշխատանքը համայնքներում՝ Ավան վարչական շրջանում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը. Գագիկ ԾառուկյանՉգործող եկեղեցին վերակառուցվել է Սարգիս Կարապետյանի նախաձեռնությամբ. տեսանյութ Ժողովուրդ ջան, ուզո՞ւմ եք էժան բնակարաններ, ապա պետք է թիկունք լինեք մեզ՝ մեր բարի նպատակներին հասնելու ճանապարհին. Ալիկ ԱլեքսանյանԱզգը մնում է ազգ իր մշակույթով․ Լիլիթ ԱրզումանյանՈւսանողական տարիք և ուսանողական տանիք. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» պանելային քննարկում էր կազմակերպել հաջողակ կանանց մասնակցությամբՀայաստանի հակաօդային պաշտպանությունը կյանքի և մահվան խնդիր է. հարցազրույց Իսրայելի ՀՕՊ համակարգի նախկին ղեկավարի հետ«Ուժեղ Հայաստան»-ի աճող ազդեցությունը՝ իշխանության հիմնական անհանգստությունը Տարածաշրջանային լարվածության ստվերը․ Հայաստանը տնտեսական հարվածի առջև Ոչ թե ժամանակավոր ճգնաժամի, այլ համակարգային խնդիրների կուտակում. «Փաստ» Քաղաքական համակարգը՝ որպես պետական իմունիտետ. դասեր աշխարհից և Հայաստանի իրականությունը. «Փաստ» Պետության կառուցման ու պետության կազմաքանդման հակադրությունը. «Փաստ» «Նախընտրական փուլում պոպուլիստական և նեղ քաղաքական դրդապատճառներով այս վայրիվերումներն իրականում առաջ են բերելու տնտեսական լրջագույն ռիսկեր». «Փաստ» Սա լավ կամ վատ ապրել չէ, սա առհասարակ ապրել չէ.... «Փաստ» Երկու ամսում ինը տարվա տեղը լրացվելո՞ւ է. «Փաստ» «Հայաստան» դաշինքի միջոցառման լուսաբանումներն ունեցել են մոտ 15 մլն դիտում. «Փաստ» Միայն ամոթ ու խայտառակություն՝ իշխանությունների պատճառով. «Փաստ» Ո՞վ է Մարիո Նաուֆալը, որին հարցազրույց է տվել Նարեկ Կարապետյանը. «Փաստ» Երբ հարցը պարզապես զարգացումը չէ, այլ՝ գոյությունը․ Վահե ՀովհաննիսյանՈւժեղ Սյունիք` ուժեղ ղեկավարի հետ. Արթուր ՄիքայելյանՍամվել Կարապետյանի 6 խոստումներն ՈՒԺԵՂ խաղաղության համար. Գոհար ՂումաշյանԺողովուրդ ջան, դե, ասեք տեսնեմ՝ ինչիպիսի՞ ղեկավար եք ուզում ունենալՓաշինյանը չէ՞ր մեզ և՛ 2018-ին, և՛ 2021-ին նույն խաղաղությունը խոստանում, բայց 3 պատերազմ բերեց․ Նարեկ ԿարապետյանՆիկոլի օրոք՝ ունեցել ենք 5 պատերազմ և ռազմական գործողություն․ Հայկ Աթոյան
Ամենադիտված