Սա պիտի կարդան բոլոր աղջիկները. կանացի սեռական օրգանների բորբոքման դեպքում անհրաժեշտ է ...
LifeՎերցնել հավասարաչափ եղինջ, թուրինջախոտ դեղատնային (մելիսա): Երեք ճաշի գդալ հումքին ավելացնել երեք բաժակ եռացրած ջուր: Թրմել թերմոսում, քամել, ընդունել օրը երեք անգամ` 100-ական գրամ` ուտելուց 30 րոպե առաջ:
Օգտակար են նաև ծխաբույսը, թուրինջխոտն ու խնկածաղիկը: Նույն կերպ` երեք ճաշի գդալ հումքին ավելացնել երեք բաժակ եռացրած ջուր: Թրմել թերմոսում, քամել, ընդունել օրը երեք անգամ` 100-ական գրամ` ուտելուց 30 րոպե առաջ:
Կանացի սեռական օրգաններից արտադրության դեպքում անհրաժեշտ է օգտագործել երիցուկ դեղատու: Մեկ ճաշի գդալին ավելացնել մեկ լիտր եռացրած ջուր, թրմել 30 րոպե, քամել և օգտագործել ներլվացումների նպատակով:
Երեք ճաշի գդալ կաղնու կեղևի և տերևների վրա ավելացնել երեք բաժակ եռացրած ջուր: Դնել մարմանդ կրակին, կափարիչը փակ վիճակում եռացնել մոտ 15 րոպե: Քամել և օգտագործել ներլվացումների նպատակով: