Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել Կապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան 84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»


«Առաջին սեքսը 16-ում էր... շատ էի լարվել». Սեքս եւ հաշմանդամություն | իրական պատմություն

Life

«Առաջին սեքսը 16-ում էր... շատ էի լարվել». Սեքս եւ հաշմանդամություն | իրական պատմություն

 
 
 
 
 
 
 
 
 

Երբեւէ մտածե՞լ եք՝ ինչպիսին է հաշմանդամություն ունեցողների սեքսուալ կյանքը, ինչպիսին են նրանց հույզերը, ինչ խնդիրների են առնչվում, ինչ կուզեին ասել իրենց աշխարհից ու իրենց մասին: Հոգեկան խնդիր ունեցող անձանց դեպքում դեղորայքով իջեցվում է լիբիդոն՝ քնեցնելով սեռական ցանկությունները: Ֆիզիկական խնդրով մարդկանց դեպքում, բնականաբար, դրա անհրաժեշտությունը չկա: Չնայած… չգիտեմ: Իմ խառնափնթոր հույզերն ինձ պահեմ ու ներկայացնեմ հաշմանդամություն ունեցող իրական մեկի հետաքրքիր հույզերը: Խոստովանում եմ, որ միաժամանակ ապշած ու հիացած եմ՝ նման ուժեղ անձի հետ հարցազրույց մշակելով: Լիակատար առողջ բազմաթիվ տղամարդիկ այսքան ամուր ինքնագնահատական չեն կարողանում պահպանել: 

*Իմ մասին. 24 տարեկան եմ: Ամուսնացած չեմ: 12 տարեկանում դժբախտ պատահարի արդյունքում կորցրել եմ վերին վերջույթներս: Առաջին սեքսը 16-ում էր: Շատ էի լարվել, ու, բնականաբար, դա շատ խանգարեց. չկարողացա բավարարվել, էլ չասեմ բավարարելու մասին: Նա մարմնավաճառ էր՝ մի քիչ թմբլիկ, շիկահեր... Հյուրանոցում էինք: Ես ու ընկերս փող էինք հավաքել հատուկ այդ օրվա համար: Չնայած, որ չստացվեց, այդ օրը չեմ մոռանա, այնպես, ինչպես մոռանալ չի լինում առաջին համբույրը կամ սերը...

*Մարմնավաճառների հետ. 
Վերջին անգամ մոտ 3 տարի առաջ եմ օգտվել մարմնավաճառի ծառայությունից: Ռուս էր ու շատ կրքոտ: Կյանքիս ամենահաճելի սեքսը հենց նրա հետ էր: Շատ բնական էր պահում իրեն, զգում էի, որ իրոք վայելում է՝ ի տարբերություն մեր մարմնավաճառների: Վերջիններիս համար դու հերթական բեռն ես, ումից պետք է արագ ազատվել. մի 2 անգամ անբնական բարձր տնքալ, արագ գրգռել ու գործը հասցնել ավարտին: Բացի այդ, Հայաստանում մարմնավաճառների մեծ մասը փնթի է, ու վարակների վտանգ կա: Մարմնավաճառները միշտ էլ կարեկցանքով են վերաբերվել, օգնել են հանվել-հագնվել եւ այլն... Շատ անգամ հետաքրքրվել են, հարցեր տվել պատահարի ու դժվարությունների մասին: Շատ չեմ շփվել, բայց որքան զգացել եմ, չար ու վատ մարդիկ քիչ կան մեջները:

*Ես այլմոլորակային չեմ. Սեռական կյանք վարում եմ ավելի շատ հաշմանդամություն չունեցողների հետ: Հաշմանդամները հաճախ վախենում են անգամ տնից դուրս գալ, էլ ուր մնաց՝ սեռական զուգընկեր փնտրեն կամ հավատան, որ կարող են ունենալ: Մեծ հաճույքով կծանոթանայի եւ հնարավորության դեպքում սեքսով կզբաղվեի հաշմանդամի հետ, ով բարդույթներ չունի: Հաշմանդամություն ունեցող անձն այլմոլորակային չէ: Կամայական առողջ մարդ ամեն պահի կարող է հաշմանդամ դառնալ, ու պարտադիր չէ՝ նրա սեռական ֆունկցիաները փոխվեն դեպի վատը: Մյուս կողմից, օրինակ, սայլակի դեպքում շատերը նստակյացության պատճառով սեռական թուլություն ունեն, բացի նրանցից, ովքեր որեւէ սպորտի մեջ են ներգրավված: Անձամբ ես առողջ ապրելակերպի մեծ սիրահար եմ, մի քանի մարզաձեւով եմ զբաղվում, հետեւում սննդակարգիս, ու քանզի նաեւ սայլակով չեմ, սեռական անկարողության խնդիր չունեմ:

*Սեքսը կարեւոր է. Այն կյանքի շարժիչ ուժերից, թերեւս, գլխավորն է: Հայ հասարակությունում այն տաբու է՝ հասցված աբսուրդի: Ամոթ չէ խոսել դրա մասին, զբաղվել դրանով: Ամոթ է ընկնել հասարակության ճնշման թակարդը, զսպել պահանջմունքները՝ չգիտակցելով դրա հետեւանքները:

*Հակառակ սեռի հետ. Ինձ սիրահարվելու դեպքեր են լինում: Հետո, իմանալով պատահարի մասին, այդ էմոցիաներն ավելի են զարգանում: Մի քանի անգամ հուզվել են, նույնիսկ արտասվել: Բացասական ու անադեկվատ վերաբերմունք չի գրանցվել:

*Սեքսի հասանելիություն. Հասանելի է գրեթե ամեն ինչ: Բայց, օրինակ, չեմ կարող կնոջը գիրկս առնել ու կանգնած վիճակում սեքսով զբաղվել: Չնայած՝ դա ամենապահանջված դիրքերից էլ չէ: Հաճույք ստանում եմ դիմացինին հաճույք պարգեւելուց: Ինձնից շատ փոքրերի հետ (18-20տ.) սեքսով չեմ զբաղվում: Գեղեցիկ ոտնաթաթերով կանայք իմ թուլությունն են:

*Հաշմանդամություն ունեցող անձանց սեռական կյանքը Հայաստանում. Ցավոք, այն, որպես կանոն, բացակայում է: Սրա համար մեղքի բաժին ունեն բոլորը՝ թե՛ հենց հաշմանդամներն` իրենց կարծրատիպերով եւ բարդույթներով, թե՛ համապատասխան աջակցման կենտրոնների բացակայությունը, թե՛ հասարակությունը՝ հաշմանդամության վերաբերյալ թյուրընկալումներով: Հայաստանում նույնիսկ ֆիզիկապես եւ մտովի առողջ մարդկանց համար է բարդ սեռական կյանք ապահովել: Բոլորս գիտենք, թե ինչ աբսուրդներ են առկա: Մեկից ավելի տղամարդու հետ հարաբերված աղջիկը պոռնիկ է՝ անկախ դրդապատճառներից ու հանգամանքներից: Մինչ ամուսնությունը կուսազրկվելը զրոյացնում է ամուսնանալու շանսերը: Եթե որեւէ մեկը ցանկանում է ծանոթանալ միայն սեքսի համար, ապա նրան պետք է գրողի ծոցն ուղարկել եւ այլն: Ահա հասարակական այս պայմաններում հաշմանդամն իր խնդիրներին (ֆիզիկական սահմանափակումներ, անինքնավստահություն) ստիպված է գումարել վերը նշված ծաղկաբույլը: Այդպիսով, սեռական կյանք ունենալն էլ ավելի անհավանական է դառնում:  

*Լինել բացառությունների շարքից. Ունեմ բարձրագույն կրթություն, աշխատել եմ տարբեր ընկերություններում: Չեմ սիրում զոհի կարգավիճակը, երեւույթները դրամայի վերածելը: Տանել չեմ կարողանում խղճահարության արժանանալ ու կյանքից ծեծուջարդ կերած պատմություններ պատմել: Իհարկե, պատահարից հետո հոգեբանական ճնշվածություն էի զգում, բայց աշխատել ու շարունակում եմ աշխատել ինձ վրա: Արդյունքում ես ինձ հաշմանդամ չեմ համարում, չեմ էլ թաքցնում անդամահատված ձեռքերս: Առանց կաշկանդվելու մոտենում, ծանոթանում եմ ինձ դուր եկած աղջիկների հետ, երբեմն իրենք էլ են առաջին քայլն անում: Չեմ հաճախում հաշմանդամների համար կազմակերպվող ու նրանց միավորող միջոցառումներին. մի քանի անգամ ներկա գտնվելով՝ հասկացել եմ, որ այդ միջավայրն ինձ համար չէ:

*Ի՞նչ է ինձ պետք սեքսում. Կարեւոր է, երբ աղջիկն ինձ հետ է իմ գրավչության շնորհիվ, այլ ոչ, որ ուղղակի չկարողացավ մերժել:  

*Խորհուրդ հաշմանդամություն ունեցողներին. Հորդորում եմ դուրս գալ հարմարավետության գոտուց, ծանոթանալ նոր մարդկանց ու հակառակ սեռի ներկայացուցիչների հետ, հնարավորության դեպքում սեքսով զբաղվել վերջիններիս հետ: 

Ինքնավստահությունը նման է մկանային համակարգի, այն պետք է անընդհատ մարզել: 

*Խորհուրդ հաշմանդամություն չունեցողներին. Հասարակությունն արջի ծառայություն է մատուցում հաշմանդամներին անխտիր բոլոր երկրներում: Մարդիկ օգնում, կարեկցում, մեծ վերապահումներով են վերաբերվում հաշմանդամներին, անում են ամեն ինչ նրանց փոխարեն՝ գումար վաստակելուց, հագուստ փոխելուց, մինչեւ անընդհատ ժպիտով խոսելը: Այս ամենով նրանց առօրյա խնդիրները լուծվում են, բայց անձի հաշմանդամության զգացողությունը կրկնապատկվում է: Հաշմանդամներին պետք է վերաբերվել բոլորին հավասար, որպեսզի նրանք էլ իրենց զգան բոլորին հավասար: Հենց դա է տարբերություն չդնելու իմաստն ու նպատակը: 

Երևանի հանրակացարաններից մեկում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմին. կա սպանության վարկածՎլադիմիր Պուտինը հայտարարությամբ է հանդես եկելԱվտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինըՊայթյուն և ողբերգական դեպք՝ Գյումրիում․ բժիշկներն արձանագրել են տղամարդու մահըՖրանսիայում պարաշյուտիստներով ինքնաթիռ է կործանվել. 11 մարդ զոհվել էՀեռախոսների IMEI-ների բազան. մեզ վերահսկելու նոր քայլը ու ՍԴ քննությունը. Էդմոն ՄարուքյանՓամբակում 2 մարդ է ջրահեղձ եղել. ի՞նչ է հայտնիԲենուր Փաշայանի հուշամրցաշարին կմասնակցեն օլիմպիական և աշխարհի չեմպիոններՀայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում Ստորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը ՍԴ վճռի սպասումով. ԲՀԿ-ի պայքարը շարունակվում է Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Տարադրամի փոխարժեքները` այսօր Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Սառը ծովի ջուրը մեծացնում է էներգիայի արտադրությունը. Թայվանցի գիտնականները ապացուցել են լողացող արևային էլեկտրակայանների առավելությունները Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելուՀայտնի է՝ ե՞րբ ու որտե՞ղ տեղի կունենան Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններըՀունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՔաղաքացիական գերիներ են փոխանակել Ռուսաստանը և Ուկրաինան«Կախարդական տերևներ». Բժիշկները անվանել են սպանախից և կաղամբից ավելի առողջարար կանաչեղենAxios․ Թրամփը «Մեծ յոթնյակի» գագաթաժողովում հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասելՖրանսիան պարտության մատնեց Նորվեգիային, Դեմբելեի հեթ-տրիկը, Սենեգալն ուժեղ էր ԻրաքիցՎաղը Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան 11 վագոն ցորեն կուղարկվիՎենեսուելայում փլատակների տակից փրկել են մի նորածնիԻսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է հարավային ԼիբանանինԴավթաշենում «Mazda»-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ վերջինս Վլադիմիր Գասպարյանի թոռն է6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Աֆղանստանում և ՊակիստանումԽոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ ենՋերմատնային տնտեսությունները կստանան արտոնյալ վարկեր՝ արտահանման խնդիրները հաղթահարելու համարԵրեկվա փակ հանդիպումից հատվածներ․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակելԴուք եղել եք, կաք և մնալու եք շրիշակից ցածր. Մարիաննա ՂահրամանյանՓրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունը2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները. ե՞րբ կհանգստանան դպրոցականներըԳլենդելի նոր ոստիկանապետը հայ էԵրևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդի, որն էլ տեղափոխվել է հիվանդանոցՄեկ տարի անց․ պայքարը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ շարունակվում է․ Արմեն Հովասափյան Մերձավոր Արևելքում խաղաղությունը դեռևս հեռավոր նպատակ է. Արտակ ԶաքարյանԲժիշկը զգուշացրել է նարնջի ռիսկի մասին
Ամենադիտված