Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել Կապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան 84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»


Իջին. «Լինել սեքսուալ արտիստի պարտականությունն է»

Life

BlogNews

 

Բեմում՝ սեքսուալ և ազատ, իսկ բեմից դուրս՝ հասարակ և անմիջական. այսպիսին է Իջինը, ում հայաստանցիները ճանաչեցին «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի ժամանակ: Նրա յուրաքանչյուր ելույթ ազատ էր, համարձակ հագուստներով և պարային շարժումներով: Ինչպես երգչուհին է ասում, սիրում է բեմից ստանալ հանդիսատեսի էներգիան: BlogNews.am-ի ֆոտոշարքում Իջինն է՝ սեքսուալ և համարձակ, իսկ հարցազրույցում՝ ջինսով, հասարակ շապիկով, առանց շպարի աղջիկ, ով մի քիչ հումորով և իրեն հատուկ անկեղծությամբ պատմել է իր կյանքի մասին: 

Ես բեմում, ֆոտոսեսիաների ժամանակ լրիվ ուրիշ եմ, իսկ բեմից դուրս լրիվ այլ մարդ եմ: Ես միշտ այս խնդրի դեմ պայքարել եմ, քանի որ մարդիկ միշտ գեղեցիկ աղջիկներին պիտակավորում են: Ես ուզում եմ մարդկանց ցույց տալ, որ բեմի վրա դու կարող ես լինել սեքսուալ, բայց բեմից դուրս լրիվ այլ լինես: Ես կարծում եմ՝ դա ճիշտ է, քանի որ արտիստը իրավունք չունի բեմի վրա կոմպլեքսավորված լինել, հանդիսատեսը պետք է զգա քո էներգետիկան: Միշտ ասում՝ եմ մի դատեք տեսքի համար ոչ մեկին, ամբողջ կյանքս այդ խնդրի առաջ եմ կանգնել և միշտ փորձել եմ ապացուցել, որ ես այն չեմ, ինչ բեմի վրա եմ: Հետո հասկացա, որ անիմաստ է, ով կցանկանա, կհասկանա: Իմ աշխատանքում ես ուզում եմ պրոֆեսիանալ լինել, ոչ թե պարզապես սիրուն տիկնիկ, ով ելույթ է ունենում բեմից:

Ես շատ հասարակ մարդ եմ: Բոլորը մի քիչ շոկի մեջ են լինում, երբ ծանոթանում են ինձ հետ: Շատ անկեղծ եմ և երբ դեռ երեխա էի, ինձ միշտ ասում էի՝ կապ չունի՝ ինչ աստիճանի արտիստ կլինես, ինչ բարձունքների կհասնես, ինչպես քեզ կփորձեն օգտագործել, բայց դու պետք է մնաս պարզ և մաքուր, ամուր հողին կանգնած և ով քեզ հետ աշխատի, միշտ հաճույք ստանա: Ինքս, օրինակ, երբ հանդիպում եմ ձևավոր մարդկանց, ինձ հանգիստ չեմ զգում: Ես ուրախ եմ, որ ում հետ աշխատել եմ, միշտ լավ մարդիկ են եղել: 

Տղամարդիկ ինձանից շատ են վախենում: Նրանք գուցե իմ մեջքի հետևում ասում են՝ ինչ ծիտա, բայց երբ ինձ հանդիպում են, սկսում են վախենալ և զգույշ են լինում: Այն տղամարդիկ, ովքեր, այսպես ասած, իմ շրջապատից չեն, առահասարակ չեմ մտածում, թե ինչ կասեն իմ մասին, որովհետև իմ ծնողները գիտեն ինձ, և ես չեմ թողնի, որ իմ պատճառով նեղվեն: Ամեն դեպքում իմ լուսանկարները սեքսուալ են, ոչ թե վուլգար են: Կարող է Հայաստանի համար ես ավելի շատ սեքսուալ եմ, բայց ես աղջիկներին ասում եմ՝ պետք չէ վախենալ լինել և երևալ սեքսուալ, բայց լինել կոմպլեքսավորված և պարփակված, դու երբեք չես իմանա քո հնարավորությունների մասին: Ես էլ ունեմ տաբուներ, որոնց վրայով չեմ անցնի: 

Լինել սեքսուալ արտիստի պարտականությունն է: Կա հատուկ էներգետիկա, որ գրավում է հանդիսատեսին: Ես դրան մոտենում եմ ավելի կոմերցիոն տեսակետից, ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում, բայց եթե ինձ ասեն՝ Play Boy-ի համար լուսանկարվի, միանշանակ կմերժեմ: Պարզապես տղամարդկանց ամսագրի համար որպես մերկ աղջիկ միանշանակ չեմ լուսանկարվի: 

Ես շատ սկզբունքային մարդ եմ: Հավատացեք, ես ավելի բարոյական եմ, քան այն «փակ» աղջիկները: Իսկ, օրինակ, տղամարդկանց տարածած ասեկոսեներից ես չեմ վախենում, քանի որ երբեք ապացույց չեն ունենա, անգամ կամաչեն ինչ-որ բան հորինելուց, քանի որ ես այնպես եմ ինձ պահում, որ երբեք ոչ մի խոսելու առիթ չեմ տալիս: 

Ես չեմ մտածել, որ ինձ պետք էր պրոդյուսեր, մեզ մոտ ավելի շատ ընտանեկան նախագիծ է: Ես եկա այն պահին, երբ ԱՄՆ-ում աշխատում էի տարբեր պրոդյուսերների հետ, հասկացա, որ յուրաքանչյուրն իր ամբիցիան ունի և չի ուզում՝ արտիստին իրական կողմից ցույց տան: Նրանք ուզում են մի տուփի մեջ դնեն, որը, ինչ խոսք, վաճառվում է: Այդ ժամանակ, երբ ավարտվեց պայմանագիրս, ես երկարացնելու համար այլևս չստորագրեցի, որովհետև իմ արվեստը դարձել էր բիզնես: Ես չեմ ուզում բիզնեսով զբաղվել, ես ուզում եմ ստեղծագործել, ուզում եմ նկարահանել տեսահոլովակներ, որոնք ես եմ ուզում: Լավ է լինել ազատ արտիստ, չնայած որ այս ճանապարհը հեշտ չէ, շատ դռներ փակ են, երբ դու մենակ ես գնում, բայց, ամեն դեպքում, բարոյական ճանապարհ է և ամեն աշխատանք, որ ես անում եմ, հասկանում եմ, թե ինչքան ուժ եմ ներդրել դրա մեջ: 

Երգարվեստը բիզնես է: Իմ երգերը ես եմ գրում և գրելիս երբեմն մտածում եմ՝ արդյոք սա կծախվի: Անգամ կոմերցիոն երգեր գրելիս ես եմ, իմ մտածելակերպն է: Ավելի լավ է՝ գրեմ մի բան, որ ինձ էլ դուր գա: Ես էլ եմ լսում, իմ ձայնագրությունների մեջ միայն կոմերցիոն երգեր են: 

«Դեպի Եվրատեսիլից» հետո ինձ ավելի շատ սկսեցին ճանաչել: Երևանում առաջարկները բավականին շատ են, և ինձ համար դա բավական հաճելի էր: Չնայած ես բոլոր տեղերում օտար եմ եղել՝ թե՛ Մոսկվայում, թե՛ ԱՄՆ-ում, որովհետև միշտ ասում էին՝ էն էկածներիցա, բայց Հայաստանն իմ հայրենիքն է, և իմ երաժշտության մեջ կան հայկական էթնիկ նոտաներ, ինչն ինձ համար միշտ կարևոր է: Դրա համար լինել այստեղ հայտնի և ունենալ հայ այնպիսի երկրպագուներ, որոնք ես ունեմ. բռնես, թուշիկները պաչես, այդքան լավն են :)  Այդքան, որ նրանք ինձ քաջալերեցին, ես պարզապես շնորհակալ եմ: Երբ կարդում էի այդքան ջերմ բառեր, սկսում էի արտասվել: 

Միջոցառումներին հաճախ եմ ելույթ ունենում:  Ես ելույթ էի ունենում ութսուն տարեկան հոբելյարի ծնունդին։ Շատ զարմացա, երբ ինձ կանչեցին։ Ասում եմ՝ ինձ ինչի եք կանչել, ասացին. «Напоследок хотим обрадовать» :) Այնքան ջերմ հանդիպում էր, հայկական ծնունդ էր, և պատկերացրեք՝ նստած էին տարիքով մարդիկ և այնքան տաշի-տուշի արեցին, որ անգամ երիտասարդներն այդպես չէին ուրախացնում: Հարսանեկան խնջույքների ժամանակ էլ եմ ելույթ ունենում նորապսակների համար, կորպորատիվները շատ-շատ են: «Դեպի Եվրատեսիլ» նախագծից հետո կորպորատիվներս շատացել են Հայաստանում, քանի որ Ռուսաստանում ես քիչ թե շատ հայտնի եմ: Ակումբներում առաջ ավելի հաճախ էի երգում, բայց հիմա ինձ ավելի շատ բեմի արտիստ եմ զգում և կցանկանայի մի քիչ ավելի այդ մակարդակի բարձրանալ: 

Իմ ընտանիքը հարուստ չէ: Ես շատ կուզեի` մարդիկ իմանային, քանի որ ես բարոյական մարդ եմ, ես հովանավորներ չունեմ: Իհարկե, առաջարկությունները շատ-շատ են, բայց ես այդ կեղտից այնքան եմ զզվում, որ ասում եմ՝ ավելի լավ է՝ ես գնամ իմ ճամփով, և թող իմ անունը մաքուր մնա: Մենք դժվարություններ ենք տեսել, մենք հիմա ավելի ստաբիլ ենք, բայց այնպիսի փողեր չենք աշխատում, որ ես սուպեր աստղ դառնամ: Կամաց-կամաց իմ յուրաքանչյուր համերգից գումար ենք հավաքում, որը ներդնում ենք իմ աշխատանքի մեջ: Մեր ընկերներն ու հարազատներն ամենադժվար պահին օգնում են: 

Լինում են հիասթափության պահեր: Շատ դռներ են փակ՝ կա՛մ գումար են ուզում, կա՛մ անարդարության պատճառով: Եթե չլինեին իմ ծնողները, գուցե հիասթափվեի, բայց ես չեմ պատկերացնում իմ կյանքն առանց երգարվեստի. կարող եմ երևի դիմահարդար լինել կամ, օրինակ, լուսանկարները ֆոտոշոփ անել :) Ամեն դեպքում ես չեմ պատկերացնում իմ կյանքն առանց երաժշտության: 

Հիմա պատրաստում եմ երգու երգ` մեկը` ռուսերեն, մյուսն` անգլերեն:  Հույս ունեմ, որ այստեղ էլ կսիրվեն, քանի որ իմ ամեն մի աշխատանքին մանրակրկիտ եմ վերաբերվում: Իմ և Արտեմ Վալտերի աշխատանքը այն մարդկանց համար է, ովքեր վախենում են լինել այնպիսին, ինչպիսին կան: Ձեր կյանքը միայն ձերն է, և միայն դուք եք որոշում, թե ինչպես եք ուզում ապրել: Սիրեք ձեզ, աշխատեք ձեզ վրա և դարձեք ավելի ուժեղ օրեցօր: Ձգտեք հասնել ձեր երազանքներին և երբեք մի՛ հանձնվեք, անգամ, եթե ամբողջ աշխարհն է ձեզ դեմ: 

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Արտ-տնօրեն՝ Կարեն Անտինյան

Հագուստը՝ Արփինե Կոշտոյանի

Նկարահանումն իրականացվել է Golden Seconds հյուրանոցում

Երևանի հանրակացարաններից մեկում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմին. կա սպանության վարկածՎլադիմիր Պուտինը հայտարարությամբ է հանդես եկելԱվտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինըՊայթյուն և ողբերգական դեպք՝ Գյումրիում․ բժիշկներն արձանագրել են տղամարդու մահըՖրանսիայում պարաշյուտիստներով ինքնաթիռ է կործանվել. 11 մարդ զոհվել էՀեռախոսների IMEI-ների բազան. մեզ վերահսկելու նոր քայլը ու ՍԴ քննությունը. Էդմոն ՄարուքյանՓամբակում 2 մարդ է ջրահեղձ եղել. ի՞նչ է հայտնիԲենուր Փաշայանի հուշամրցաշարին կմասնակցեն օլիմպիական և աշխարհի չեմպիոններՀայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում Ստորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը ՍԴ վճռի սպասումով. ԲՀԿ-ի պայքարը շարունակվում է Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Տարադրամի փոխարժեքները` այսօր Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Սառը ծովի ջուրը մեծացնում է էներգիայի արտադրությունը. Թայվանցի գիտնականները ապացուցել են լողացող արևային էլեկտրակայանների առավելությունները Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելուՀայտնի է՝ ե՞րբ ու որտե՞ղ տեղի կունենան Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններըՀունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՔաղաքացիական գերիներ են փոխանակել Ռուսաստանը և Ուկրաինան«Կախարդական տերևներ». Բժիշկները անվանել են սպանախից և կաղամբից ավելի առողջարար կանաչեղենAxios․ Թրամփը «Մեծ յոթնյակի» գագաթաժողովում հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասելՖրանսիան պարտության մատնեց Նորվեգիային, Դեմբելեի հեթ-տրիկը, Սենեգալն ուժեղ էր ԻրաքիցՎաղը Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան 11 վագոն ցորեն կուղարկվիՎենեսուելայում փլատակների տակից փրկել են մի նորածնիԻսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է հարավային ԼիբանանինԴավթաշենում «Mazda»-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ վերջինս Վլադիմիր Գասպարյանի թոռն է6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Աֆղանստանում և ՊակիստանումԽոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ ենՋերմատնային տնտեսությունները կստանան արտոնյալ վարկեր՝ արտահանման խնդիրները հաղթահարելու համարԵրեկվա փակ հանդիպումից հատվածներ․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակելԴուք եղել եք, կաք և մնալու եք շրիշակից ցածր. Մարիաննա ՂահրամանյանՓրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունը2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները. ե՞րբ կհանգստանան դպրոցականներըԳլենդելի նոր ոստիկանապետը հայ էԵրևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդի, որն էլ տեղափոխվել է հիվանդանոցՄեկ տարի անց․ պայքարը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ շարունակվում է․ Արմեն Հովասափյան Մերձավոր Արևելքում խաղաղությունը դեռևս հեռավոր նպատակ է. Արտակ ԶաքարյանԲժիշկը զգուշացրել է նարնջի ռիսկի մասին
Ամենադիտված