ԱՄՆ-ի հարվածից հետո Լավրովը Սիրիայի ճգնաժամի խաղաղ կարգավորման սպառնալիք է տեսնում
HeaderՌուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Իդլիբում վերջին միջադեպից եւ Սիրիայի ավիաբազային ԱՄՆ-ի հարվածնրից հետո Սիրիայում խաղաղ կարգավորման առաջխաղացման համար սպառբալիք է ստեղծվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Վերջին օրերին բոլոր ուղղություններով առաջխաղացման սպառնալիք է ստեղծվել` Իդլիբում քիմիական զենքի կիրառման հետ կապված միջադեպի եւ դրան հետեւած ԱՄՆ-ի հակաիրավական ակցիայից հետո` Սիրիայի զինված ուժերի ռազմական օդականավայանին հարվածելու տեսքով», - հայտարարել է Լավրովը` կատարցի իր գործընկեր Մոհամեդ Ռահման էլ-Թանիի հետ մամուլի ասուլիսի ժամանակ: