Որքան գումար է վաստակել Վլադիմիր Պուտինը 2016թ.
LifeՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անցած տարի վաստակել է մոտ 8,86 միլիոն ռուբլի: Այդ մասին ասված է պետության ղեկավարի եկամուտների մասին ապրիլի 14-ին հրապարակված հայտարարագրում:
Փաստաթղթի համաձայն՝ ՌԴ նախագահի ունեցվածքը ներառում է 1,5 հազար քառակուսի մետր տարածքով հողակտոր, բնակարան (77 քառակուսի մետր) և ավտոտնակ։ Նա ունի նաև 153,7 քառակուսի մետր տարածքով բնակարան, ինչպես նաև՝ ավտոտնակային տարածք:
Վլադիմիր Պուտինին է նաև պատկանում երեք ավտոմեքենա՝ երկու ԳԱԶ Մ-21 և «Նիվա»: Բացի այդ, հայտարարագրում ընդգրկված է «Սկիֆ» ավտոմոբիլային կցասայլը:
Հատկանշական է, որ 2015 թվականին Ռուսաստանի նախագահի եկամուտները կազմել էին 8,9 միլիոն ռուբլի: Անցած տարվա համեմատ անշարժ գույքի կամ տրանսպորտի նոր օբյեկտ ՌԴ նախագահը ձեռք չի բերել:
Ուշագրավ է այն, որ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն 2016թ. ավելի շատ գումար է վաստակել` 12,8 միլիոն ռուբլի: