Հնդկաստանում մարդատար գնացքի ութ վագոններ դուրս են եկել ռելսերից
HeaderՀնդկաստանի Ութար-Պրադեշ նահանգում մարդատար գնացքի ութը վագոններ դուրս են եկել ռելսերից: Առնվանզ տասը մարդ է տուժել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով ANI գործակալությանը:
Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը, Ռամփուր շրջանում: Գնացքն ընթացել է ներտարածաշրջանային Մերթահ-Լակհանու երթուղով: Այլ մանրամասներ հայտնի չեն: