Գիտնականները նոր միջոց են հայտնաբերել , որը կարող եք օգտագործել սպորտդահլիճում տառապելու փոխարեն
LifeՃապոնացի մասնագետները փորձեր են անցկացրել, որոնց արդյունքները շատերին հույս են ներշնչել, որ սպորտդահլիճներում մարզվելու փոխարեն ապագայում բավական կլինի մեկ հաբ ընդունել :

Գիտնականները հատուկ խառնուրդ են ստեղծել, որը ներարկվել է բավականին գեր լաբորատոր մկներին: Այս քիմիական խառնուրդը ներարկելուց անմիջապես հետո մկները շատ արագ սկսել են նիհարել, ընդ որում նրանց արյան մեջ նվազել է նաև խոլեստերինի պարունակությունը:

Մասնագետները պնդում են, որ մոտ ժամանակներս նոր հաբերը կփոխարինեն սպորտդահլիճներում մարզումներին:
Անի Գևորգյան