Ատամի էմալը պահպանելու և վերկանգնելու միջոցներ
LifeԻնչպես գիտենք, ատամի էմալը տարիների ընթացքում հեշտությամբ քայքայում են տարբեր թթուները: Այդ պատճառով դիետոլոգները առանձնացրել են այն մթերքների ցանկը, որոնք թթուներ են պարունակվում: Այդ մթերքների շարքին են պատկանում ցիտրուսները, որոնք, ինչպես գիտենք, այդքան անհրաժեշտ են օրգանիզմին, սակայն պարզվում է՝ վնասում են էմալը: Հյութերը և գազավորված ջուրը իրենց կազմում ևս ունեն մրգային թթուներ, և եթե խոսքը կոնսերվացված հյութերի մասին է, ապա դրանց հավելում են նաև կիտրոնի թթու:
Հյութերի շարքում ամենավտանգավորը Coca-Cola-ն է: Էմալին վնասում են նաև հատապտուղները, շաքարը և գինին: Բացի ճիշտ մթերքների օգտագործումը, գիտնականները զգայուն ատամների բուժման համար ստեղծել են նոր նյութ՝ ատամի հյուսվածքներ վերականգնելու համար, որոնք միդիաներն օգտագործում են ծովում կամ օվկիանոսում տարբեր մակարդակներում ամրանալու համար: Տարբեր լաբորատոր փորձարկումների արդյունքում գիտնականները մարդու էմալաից արդեն իսկ զրկված ատամները մշակել են հեղուկում, որը պարունակել է հանքանյութեր և միդիաների կողմից օգտագործվող կպչուն նյութը: Արդյունքում տեղի է ունեցել ռեգեներացիա՝ ատամի հյուսվածքները վերականգնում:

Հետազոտության հեղինակներըստացված արդյունքից հետո համոզված են, որ նոր նյութը նոր հնարավորություններ է բացում ստոմատոլոգիայի բնագավառում և ատամների բժշկության մեջ:
Անի Գևորգյան