Մանանեխի փոշիով դիմակ. արդյունքը կզարմացնի,կունենաք հարթ ու գեղեցիկ մաշկ
Lifelife.panorama.am-ը գրում է.
Մաշկի խնդրների առաջացման հիմնական պատճառներից է խոնավության պակասը, որի դեպքում մաշկն արագ ծերանում է, կորցնում է գեղեցիկ գույնն ու ծածկվում կնճիռներով։ Չոր մաշկն առավել հակված է վաղաժամ կնճիռների առաջացման։
Մաշկի խոնավեցման համար արդյունավետ միջոց է բնական բաղադրիչներով տնական դիմակները։ Դիմակի պատրաստման համար անհրաժեշտ է.
• 1 թեյի գդալ տաք ջուր
• 2 թեյի գդալ բուսյուղ
• 1 թեյի գդալ մանանեխի փոշի։
Բոլոր բաղադրիչներն լցնել տարայի մեջ ու լավ խառնել, որպեսզի ստացվի համասեռ խառնուրդ։ Քսել այն լվացված մաշկին ու պարանոցին։ 15 րոպե անց լվացվել տաք ջրով։
Մանանեխը պարունակում է վիտամին A D E B, որոնք դրական ազդեցություն են ունենում մաշկի վրա յուրաքանչյուր տարիքում ու գեղեցկացնում այն՝ խոնավեցնելով, հարթեցնելով։