Նոր հզոր երկրաշարժ Է տեղի ունեցել Նեպալում
Ուշադրության կենտրոնումՆոր հզոր երկրաշարժ Է մայիսի 12-ին տեղի ունեցել Նեպալում, այն զգացվել Է Հնդկաստանի հյուսիսի մի շարք շրջաններում եւ մայրաքաղաք Դելիում, տեղեկացնում Է NDTV հնդկական հեռուստաալիքը:
7,1 մագնիտուդով երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվում Էր Նեպալի արեւելքի Նամչի Բազար ավանի մոտ՝ Էվերեստի անմիջական մերձակայքում: Ստորգետնյա ցնցումներն սկսվել են տեղական ժամանակով ժամը 12:35-ին:
Ապրիլի 25-ին Նեպալում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհ Է դարձել ավելի քան 8 հազար մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: