Թխում ենք գեղեցիկ հյուսքեր ու գեղեցկացնում Զատիկի սեղանը
LifeԲաղադրիչներ
Պատրաստման եղանակ
- Կաթը տաքացնում ենք, ավելացնում կարագն ու հարած ձուն: Այլ ամանի մեջ լցնում նեք խմորիչը, շաքարավազն ու աղը, խառնում ենք և ավելացնում ձվային զանգվածի մեջ: Կամաց-կամաց ավելացնում ենք ալյուրը և խմոր հունցում:
Խմորը գնդում ենք և մեկ ժամով տեղափոխում տաք տեղ: Խմորները ընկույզի չափ գնդերի ենք բաժանում և յուրաքանչյուր գունդ բաժանում ևս 3 գնդի: Գնդիկներից երկար ձողիկներ ենք ձևավորում: Վերցնում ենք 3-ական ձողիկ և հյուսում:
- Հյուսքերի ծայրերը միացնում են իրար: Վերցնում ենք ձվեր, փաթաթում փայլաթիթեղով և դնում հյուսքերի մեջ: Հյուսքերի վրա ձվի դեղնուց ենք քսում և 20 րոպեով տեղափոխում 180 աստիճան տաքացրած ջեռոցը: Ահա և վերջ:

- Գեղեցիկ է:

Արդյունքում ստացանք յուրահատուկ Զատիկի հյուսքեր