Կանանց երկարակեցության գաղնիքը բացահայտված է
LifeՎերջերս ճապոնացի գիտնականները հետազոտություն են արել, որը ցույց է տվել, որ կանանց իմունային համակարգն ավելի դանդաղ է ծերանում, քան տղամարդկանցը: Ինչպես հայտնում է The Telegraph-ը, պարզվել է, որ տարիքի հետ տղամարդկանց մոտ լիմֆոցիտների թիվը պակասում է, իսկ կանանց մոտ ավելանում է, ինչն ազդում է կյանքի տևողության վրա:

Տոկիոյի բժշկության և ատամնաբուժության համալսարանի մասնագետները հետազոտել են ճապոնացի 20-90 տարեկան առողջ կամավորների` կանանց և տղամարդկանց արյան նմուշները: Հետազոտությունները ցույց տվեցին, որ տարիքի հետ միասին երկու սեռերի մոտ նվազում է նեյտրոֆիլների քանակը: Իսկ T-լիմֆոցիտների և B-լիմֆոցիտների քանակը նվազում է միայն տղամարդկանց մոտ, իսկ կանանց մոտ դրանք միայն ավելանում են: Իսկ ահա երիտասարդ տղամարդկանց մոտ լեյկոցիտների քանակը ավելի շատ է, քան հասակակից կանանց մոտ, սակայն ժամանակի ընթացքում դրանք գնալով հավասարվում են: Իմունային համակարգի ծերացման գործընթացում առկա այս տարբերությունը բազմաթիվ գործոններից մեկն է, որ ազդում է կյանքի տևողության վրա:

Հետազոտողները նշում են, որ տղամարդիկ և կանայք տարբեր կերպ են ծերանում մի քանի պատճառներով: Կնոջ օրգանիզմում ավելի շատ էստրոգեն կա, քան տղամարդու օրգանիզմում, և դա կանանց պաշտպանում է սրտանոթային հիվանդություններից: Սեռական հորմոնները նույնպես ազդում են իմունային համակարգի վրա՝ հատկապես լիմֆոցիտնեչի հատուկ տեսակի վրա:
Անի Գևորգյան