Գիտնականները հայտնաբերել են բույս, որը բազմանում է միայն լիալուսնի ժամանակ
Ուշադրության կենտրոնումԳիտնականները հայտնաբերել են բույս, որը բազմանում է միայն լիալուսնի ժամանակ: Թույլ փշատերևը (Ephedra foeminea) փշատերևների չծաղկող հայրենակիցն է: Գիտնականների աշխատանքի արդյունքները հրապարակված են Biology Letters ամսագրում: Բուսաբաններն այդ տեսակի կենսագործունեությունն ուսումնասիրելու արդյունքում պարզել են, որ բազմացման համար նրանք քաղցր հեղուկով փոքր կիսաթափանցիկ գնդիկներ են առանձնացնում, որոնք գրավում են փոշոտող միջատներին:

Հետաքրքիր է, որ այն, ինչ նրանք անում են, լինում է բացառապես լիալուսնի դեպքում: E. foeminea-ի գնդիկներն առանձնանում են կոնաձև իգական սեռական օրգաններից, որտեղ առաջանում են սերմերը: Եթե փոշոտողները դիպչում են գնդիկներին, նրանց փոխանցող փոշին հեղուկների միջոցով կլանվում է իգական սեռական կոն-օրգանների կողմից, որտեղ էլ տեղի է ունենում բեղմնավորում: Բուսաբանները դեռ պետք է պարզեն, թե ինչու է E. foeminea-ի կյանքն այդքան կախված լուսնային ցիկլից:
Հայտնի է, որ կենդանական աշխարհի շատ ներկայացուցիչներ Լուսնի վրա են կենտրոնանում իրենց կենսագործունեության շատ ոլորտներում: Օրինակ՝ լիալուսինը հատուկ դեր ունի տարբեր ծովախեցգետինների, ջրային թռչունների, գոմաղբի բզեզների կենսական ցիկլերում: Սակայն E. foeminea-ն կարող է միակ բույսը լինել «լուսնապաշտների» մեջ:
Անի Գևորգյան