Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել Կապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան 84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»


Սերիալները մեզ պետք են, բայց ոչ հնդկականները․ կամ ինչու է Խորեն Լևոնյանը միշտ ավելի լավը, քան Չուչակին

Life

Ժուրնալ

  

Միանգամից ասեմ, որ եթե դուք Ձեզ համարում եք այնքան բարձրաշխարհիկ ու ճաշակով, որ սերիալներ նայելը սկզբունքորեն անթույլատրելի եք համարում, ապա այս գրառումը․․․ առաջին հերթին Ձեր համար է։

Սերիալները խիստ կարևոր և օգտակար դերակատարություն կարող են ունենալ, քանի որ վաղուց արդեն դարձել են մասսայական մշակույթի անփոխարինելի մասնիկ։ Ու դատարկախոսություն են անում բոլոր նրանք, ովքեր պնդում են, որ լավ սերիալ չի կարող լինել։ Նույն «Game of Thrones» ու «House of Cards» սերիալները կարելի է դասել կինոշեդևրների շարքին։ Նման ծայրահեղական պնդումները պարզապես քաղքենիության դրսևորումներ են։

Հայաստանին պետք են սեփական սերիալներ, այլ հարց է, որ մեր սերիալները դեռ հեռու են նշած երկու գլուխգործոցների մակարդակին հասնելուց ու հեռու են լուսատարիներով։ Սակայն մեր խնդիրն այն է, որ մեր հեռուստաընկերությունները վտանգավոր շրջադարձի ուղի են բռնել ու սեփական կինոարտադրությունը (որի մաս են հանդիսանում նույն սերիալները) զարգացնելը շարունակելու փոխարեն աստիճանաբար հնդկացավի մեջ են ընկնում, իսկ դա դեգրադացիայի երաշխավորված ուղի է։

Ժողովուրդ, եկե՛ք հստակ հասկանանք մի բան․ եթե ուզում ենք, որ մենք էլ մի գեղեցիկ ու ոչ այնքան մոտ ապագայում ունենանք «Game of Thrones» ու «House of Cards» սերիալների որակի արտադրանք, ապա մեզ բոլորիս պետք է պրակտիկա։ Պրակտիկան պետք է կինոարտադրողներին, դերասաններին, տեխնիկական անձնակազմին ու հենց մեզ՝ սպառողներիս։ Ու այնպես էլ չէ, որ վիճակներս անհույս է։ Խոսենք ավելի առարկայական ու կոնկրետ օրինակներով։

Երեկ catch up-ով դիտեցի Armenia Premium-ով հեռարձակվող «Եղնիկների կածանը» սերիալի առաջին երկու սերիաները ու կարող եմ ասել, որ եթե համեմատենք մոտ 10 տարի առաջ թողարկվա հայկական առաջին հեռուստասերիալի՝ «Դժբախտ երջանկության» հետ, ապա սարերի ու ձորերի տարբերություն է։

Նշանակո՞ւմ է արդյոք, որ «Եղնիկների կածանը» անթերի է ու պետք է միջազգային մրցանակաբաշխությունների ներկայացնել։ Իհարկե, ո՛չ։ Թերություններ կան․ կարելի էր ավելի սերտորեն աշխատել ՊՆ-ի հետ ու ռազմական գործի մասնագետների ներգրավել՝ որպես կոնսուլտանտներ, կարելի էր պաթոսային, լիրիկական դադարներին ավելի քիչ տեղ ու դեր հատկացնել ու էլի բազմաթիվ հում դրվագներ, որոնք, սակայն, շատ ավելի քիչ էին, քան դրական կողմերը՝ լավ սցենարը, լավ դերասանները, լավ ռեժիսուրան, որակյալ օպերատորական աշխատանքը և հետաքրքիր սյուժետային գիծը (փառք Աստծո, այս անգամ հերոսներն ու «լավ տղերքը» ոչ թե գողականներ են, այլ զինվորականներ), որը, լինելով մտացածին, այնուամենայնիվ, խարսխված է բոլորիս համար ակտուալ ու հասկանալի իրադարձությունների՝ մեր ռազմական ուղղաթիռի խոցման ու, ասում են, Ապրիլյան պատերազմի իրադարձությունների վրա։

Ողջ խնդիրը մեր ակնկալիքներն ու սխալ համեմատություններն են։ Նույն «Եղնիկների կածանը» չի կարելի համեմատել «Game of Thrones»-ի ու «House of Cards»-ի հետ թեկուզ այն պարզ պատճառով, որ նշված երկուսի ամեն սերիայի 5 եթերային րոպեի վրա ավելի շատ գումար է ծախսվում, քան «Եղնիկների կածանի» ամբողջ եթերաշրջանի վրա է ծախսվել, և այն պատճառով (ինչը շատ ավելի կարևոր է, քան փողային մասը), որ Հոլիվուդը սերիալներ ու ֆիլմեր նկարում է արդեն շուրջ 100 տարի, իսկ մենք՝ 10-15 (խորհրդային փորձը հաշիվ չէ)։ Ուստի նույն «Եղնիկների կածանը» պետք է համեմատել հայկական պրոդուկտի հետ, որպեսզի հասկանալի լինի առաջընթացը։

Հարցի մյուս կողմը․ սերիալը կարող է ու կամա, թե ակամա հանդիսանում է ուժեղագույն դաստիարակչական միջոց։ Ի՞նչ կարող է դաստիարակել մեր հասարակությունում հնդիկ Չուչակին, եթե այդ պրոդուկտը ի սկզբանե ստեղծվել է հենց հնդիկ լսարանի համար։ Իսկ Խորեն Լևոնյանը կարող է (եթե վերադառնում ենք նույն «Եղնիկների կածանին»)․ կարող է իր կերպարով դաստիարակել հայրենասիրություն, ճիշտ բեմական խոսք ու գրագիտություն, ի վերջո, լավ դերասան լինելու մղում կարող է ստեղծել այդ սերիալը նայողների մոտ։

Դրա համար էլ կրկնեմ․ պայմանական Խորեն Լևոնյանը միշտ ավելի լավն է, քան պայմանական Չուչակին։ Ավելին ասեմ՝ Քեվին Սփեյսիից էլ ու Փիթեր Դինքլեյջից էլ է լավը։ Ոչ թե, որովհետև գլոբալ մասշտաբի հանճարեղ դերասան է, ոչ էլ անգամ նրա համար, որ մերն է։ Պրոդուկտն է մերը, ու մենք ենք շահագրգռված, որ մասսայական մշակույթի դարաշրջանում մեր հասարակությունը կրթվի ու աշխարհընկալում ձևավորի՝ հիմնվելով մեր ստեղծած մոդելների վրա։ Այ սա է կարևորը։

Ինչու ԱԱ պատմության լավագույն ռմբարկուն չխաղաց մեկնարկային րոպեներիցՍևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ. Լևոն ԱզիզյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանովԹուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ արգելվել է հավաքվել, տոնել, բողոքել, նկարահանել. կան ձերբակալվածներԵրևանի հանրակացարաններից մեկում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմին. կա սպանության վարկածՎլադիմիր Պուտինը հայտարարությամբ է հանդես եկելԱվտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինըՊայթյուն և ողբերգական դեպք՝ Գյումրիում․ բժիշկներն արձանագրել են տղամարդու մահըՖրանսիայում պարաշյուտիստներով ինքնաթիռ է կործանվել. 11 մարդ զոհվել էՀեռախոսների IMEI-ների բազան. մեզ վերահսկելու նոր քայլը ու ՍԴ քննությունը. Էդմոն ՄարուքյանՓամբակում 2 մարդ է ջրահեղձ եղել. ի՞նչ է հայտնիԲենուր Փաշայանի հուշամրցաշարին կմասնակցեն օլիմպիական և աշխարհի չեմպիոններՀայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում Ստորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը ՍԴ վճռի սպասումով. ԲՀԿ-ի պայքարը շարունակվում է Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Տարադրամի փոխարժեքները` այսօր Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Սառը ծովի ջուրը մեծացնում է էներգիայի արտադրությունը. Թայվանցի գիտնականները ապացուցել են լողացող արևային էլեկտրակայանների առավելությունները Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելուՀայտնի է՝ ե՞րբ ու որտե՞ղ տեղի կունենան Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններըՀունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՔաղաքացիական գերիներ են փոխանակել Ռուսաստանը և Ուկրաինան«Կախարդական տերևներ». Բժիշկները անվանել են սպանախից և կաղամբից ավելի առողջարար կանաչեղենAxios․ Թրամփը «Մեծ յոթնյակի» գագաթաժողովում հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասելՖրանսիան պարտության մատնեց Նորվեգիային, Դեմբելեի հեթ-տրիկը, Սենեգալն ուժեղ էր ԻրաքիցՎաղը Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան 11 վագոն ցորեն կուղարկվիՎենեսուելայում փլատակների տակից փրկել են մի նորածնիԻսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է հարավային ԼիբանանինԴավթաշենում «Mazda»-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ վերջինս Վլադիմիր Գասպարյանի թոռն է6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Աֆղանստանում և ՊակիստանումԽոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ ենՋերմատնային տնտեսությունները կստանան արտոնյալ վարկեր՝ արտահանման խնդիրները հաղթահարելու համարԵրեկվա փակ հանդիպումից հատվածներ․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակելԴուք եղել եք, կաք և մնալու եք շրիշակից ցածր. Մարիաննա ՂահրամանյանՓրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունը2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները. ե՞րբ կհանգստանան դպրոցականներըԳլենդելի նոր ոստիկանապետը հայ է
Ամենադիտված