Հռոմի պապը Պարագվայում քրիստոնյաներին կոչ է արել լինել հյուրընկալ և մերժել եսասիրության տրամաբանությունը
ՀասարակությունՀռոմի պապի՝ Պարագվայ այցի ժամանակ հարյուր հազարավոր մարդիկ էին հավաքվել՝ մասնակցելու եզրափակիչ պատարագին։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Երկրի մայրաքաղաք Ասունսիոնում իր ելույթի ժամանակ հովվապետը քրիստոնյաներին կոչ է արել լինել հյուրընկալ և մերժել եսասիրության տրամաբանությունը։
Այցը Պարագվայ դարձել է Ֆրանցիսկոս պապի՝ Լատինական Ամերիկայի առավել աղքատ երկրներով 8-օրյա ուղևորությունների ավարտը։
Բոլիվիա և Էկվադոր այցերի ժամանակ Պապը հիմնականում խոսել է տարածաշրջանում սոցիալական անարդարության մասին։
Նա նաև ներողություն էր խնդրել XVI դարում իսպանացիների կողմից Լատինական Ամերիկայի դաժան գաղութացման գործում Հռոմեակաթոլիկ եկեղեցու ունեցած դերի համար։