Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել Կապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան 84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»


Աստղագուշակ . Ինչ են գուշակում աստղերը ապրիլի 12 -ին

Life

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Շատ գործերում կկարողանաք հաջողությունների հասնել, քանի որ անսովոր մեթոդներից կօգտվեք, հնարամիտ կլինեք ու չեք վախենա փորձարկումներից: Շրջապատին միշտ չէ, որ հասկանալի կլինի ձեր մոտեցումը, սակայն կնախընտրեք ուրիշների կարծիքը հաշվի առնելու փոխարեն ներքին ձայնով առաջնորդվել: Հեշտ կլինի շրջապատի, հատկապես՝ կանանց հետ լեզու գտնելը. նրանք լավ աջակիցներ ու համախոհներ կդառնան: Չեն բացառվում հաճելի ծանոթությունները, որոնք սիրային շարունակություն կստանան, եթե ինքներդ այդպես ցանկանաք: Օրը հարմար է տնային գործերի, տան համար գնումներ կատարելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Շատ հաջող ու արգասաբեր օր է: Կարող եք միաժամանակ մի քանի գործով զբաղվել, հոգնածություն չեք զգա, նույնիսկ եթե ստիպված լինեք սովորականից ավելի շատ աշխատել: Համախոհները միշտ չէ, որ կկարողանան օգնել ձեզ, սակայն կգտնեք առանց նրանց աջակցության, ցանկացած պայմաններում իրավիճակից գլուխ հանելու ելքը: Հին պլաններն ու գաղափարներն իրագործելու հնարավորություն կունենաք: Հավանական են հաճելի ծանոթություններ, հանդիպումներ անսովոր մարդկանց հետ, որոնց կցանկանաք ավելի մոտ ճանաչել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Աշխատանքի համար հաջող օր է: Գործնական հարցերն արագ կլուծվեն, հաճախ կկարողանաք հիանալի արդյունքների հասնել առանց դրանց համար մեծ ջանքեր գործադրելու: Հավանական են օգտակար ծանոթություններ: Շատ Երկվորյակներ պիտանի կապեր կհաստատեն, ձեռք կբերեն ազդեցիկ անձանց հովանավորությունը: Հեշտությամբ լեզու կգտնեք շրջապատի հետ, շատերի վրա լավ տպավորություն կթողնեք: Չի բացառվում սիրային հարաբերությունների սկիզբը, որն անսովոր զարգացում կստանա ու դրական հույզեր կպարգևի: Հավանական են հաջող գնումներ ու շահավետ գործարքներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Ուշադիր եղեք: Բարդ օր է: Գործերում սխալներ թույլ տալը սովորականից ավելի հեշտ կլինի, իսկ ցանկացած սխալ տհաճ հետևանքներ կունենա: Հաճախ ձեզ օգնության կհասնի ներքին ձայնը: Հետևելով դրան՝ կկարողանաք լուծել բարդ հարցերը: Կարող եք լսել ավագ հարազատների խորհուրդները: Ուշադիր եղեք, թե ինչպես են զարգանում շրջապատի հետ հարաբերությունները. այսօր կարող եք փոփոխություններ մտցնել այդտեղ, վերջ տալ տարաձայնություններին, որոնք փչացնում էին ձեր տրամադրությունը: Չեն բացառվում ուղևորությունները: Դրանք, հնարավոր է, հոգնեցուցիչ լինեն, սակայն պայմանների փոփոխությունն օգտակար կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հակասական օր է: Ամեն ինչ պլանավորածի նման չի ընթանա, ստիպված կլինեք հարմարվել նոր իրավիճակներին, իսկ դրանք միշտ չէ, որ նպաստավոր կլինեն: Մի ծուլացեք ստուգել ստացված տեղեկատվությունը: Մանրուքներին ուշադրությունը կօգնի խուսափել սխալներից ու հակասական վարքից: Մի շտապես գործարքներ կնքել, լուծել ֆինանսական հարցերը: Այնտեղ, որտեղ խոսքը կվերաբերվի գումարին, ներքին ձայնը աջակից չի լինի: Փոխարենը կարող եք նրանով առաջնորդվել անձնական հարաբերություններում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Անսովոր, վառ ու հիշվող օր է: Նոր գաղափարներ ու պլաններ առաջ կգան, կաշխատեք որքան հնարավոր է արագ դրանք կյանքի կոչել, ժամանակը զուր չեք վատնի: Շատ աշխատանքային հարցեր հաջող լուծում կստանան ձեր հնարամտության շնորհիվ: Այնտեղ, որտեղ ուրիշները անելանելի վիճակի մեջ կընկնեն, դուք հեշտությամբ իրավիճակից դուրս գալու ելք կգտնեք: Հեշտ կլինի հակառակ սեռի հետ լեզու գտնելը և ձեր գրավչությունն այստեղ վերջին դերը չի խաղա: Չի բացառվում սիրային հարաբերության սկիզբը: Կուրախացնեն աշխարհիկ միջոցառումները, ընկերների հետ հանդիպումներն ու ընտանեկան տոները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Թեթև օր է, հետաքրքիր ու ներշնչող: Այն հարմար է նոր ծանոթություններ հաստատելու, ընկերների հետ հանդիպելու համար: Շփումները հաճելի կլինեն, հետաքրքիր ու օգտակար տեղեկատվություն կստանաք: Դժվար կլինի ընթացիկ գործերի վրա կենտրոնանալը. դրանք միատոն ու ձանձրալի կթվան: Փոխարենը ստեղծագործական մոտեցում պահանջող գործերում ձեզ հավասարը չի լինի: Գործընկերների հետ հարաբերությունները կարող են ոչ ֆորմալ բնույթ ստանալ՝ ընկերական կամ սիրային: Վստահեք ներքին ձայնին. այն կհուշի՝ ինչպես պահել ձեզ ոչ ստանդարտ իրավիճակում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրվա առաջին կեսը հարմար է ինքնուրույն աշխատանքի համար: Այս հատվածում կարևոր խնդիրները լուծելու համար օգնության կարիք չեք ունենա, միայնակ գլուխ կհանեք բարդ խնդիրներից: Հավանական են դրամական մուտքեր: Չի բացառվում, որ դրանք ավելին կլինեն, քան սպասում էիք: Կարող եք խոշոր գնումներ անել: Օրվա երկրորդ կեսը հարմար է շփման, գործնական բանակցությունների ու անձնական հանդիպումների համար: Կարող եք այցելել ընկերներին, հյուրեր ընդունել, տոնակատարություն կազմակերպել: Լավ ընկերախմբում հիանալի ժամանակ կանցկացնեք: Սիրային ժամադրություններն էլ չեն հիասթափեցնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրվա սկիզբը հաջող կլինի: Ոգևորությամբ կստանձնեք նոր գործերը: Նույնիսկ եթե դրանք բարդ լինեն, չեք վախենա դժվարություններից, կգտնեք սկսածն ավարտին հասցնելու ձևը: Այս ժամանակահատվածը հարմար է մասնագիտական կամ անձնական բնույթի կարևոր հարցերի քննարկման համար: Աստիճանաբար տրամադրությունը կփոխվի, ավելի անհամբեր ու նյարդային կդառնաք, կբարկանաք դատարկ բաների պատճառով: Օրվա երկրորդ կեսին դժվար կլինի շրջապատի հետ ընդհանուր լեզու գտնելը: Հնարավոր են տարաձայնություններ ու կոնֆլիկտներ ձեզ համար թանկ մարդկանց հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրն անհանգիստ կլինի, լարված ու հոգնեցուցիչ կթվա: Ստիպված կլինեք մի գործից մյուսն անցնել, դժվար կլինի կենտրոնանալը: Կշեղեն անիմաստ խոսակցություններն ու վեճերը, դրանցից խուսափել միշտ չի հաջողվի: Հնարավոր են մանր կորուստներ, ցավալի սխալներ հաշվարկների մեջ: Կարող եք նոր գործեր ստանձնել, եթե դրանք ստեղծագործական մոտեցում, երևակայություն ու իրերի հանդեպ ոչ ստանդարտ հայացք են պահանջում: Պատրաստ եղեք փոխել պլանները, իմպրովիզներ անել: Ինչքան ավելի ճկուն լինեք, այնքան ավելի լավ արդյունքների կհասնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը բարդ կլինի հատկապես նրանց համար, ովքեր սովոր են արագ հասնել ցանկալի արդյունքների: Համբերությամբ զինվեք, քանի որ նպատակներին հասնելը դժվար կլինի, դրա համար ջանքեր ու համառություն կպահանջվեն: Չեն բացառվում ղեկավարության հետ տարաձայնությունները, կարող են փչանալ հին համախոհների ու գործընկերների հետ հարաբերությունները: Աշխատեք շփման մեջ զուսպ լինել: Կուրախացնեն անձնական հարաբերություններում փոփոխությունները, տանը ինչ-որ իրադարձություններն ու հարազատների հետ կապված նորությունները: Հնարավոր են ուղևորություններ: Դրանք շատ ժամանակ ու ուժեր կխլեն, սակայն ընդհանուր առմամբ վատ չեն անցնի ու չեն հիասթափեցնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

Ձկներ(Pisces, 20.II–20.III) Օրվա առաջին կեսը հագեցած, հետաքրքիր ու արգասաբեր կլինի: Հնարավոր են հաջողություններ նոր գործերում, արդյունավետ բանակցություններ պոտենցիալ գործընկերների հետ: Կկարողանաք գործերում առաջընթաց ապահովել, եթե գործողությունների պլան մշակեք ու հետևեք դրանց, ոչ ոքի թույլ չտաք շեղել ձեզ: Հանգիստ ու հաճելի կանցնի օրվա երկրորդ կեսը: Այն հարմար է մտերիմների հետ շփումների, ընտանեկան միջոցառումների, ընկերական հանդիպումների ու սիրային ժամադրությունների համար, այդ թվում՝ նաև չպլանավորված: Նյութի աղբյուրը`Hayastan24.com

Հայոց ցեղասպանության ճանաչում և պետական շահերի առաջնահերթությունը. Մհեր ԱվետիսյանԱՄՆ–Իրան բանակցությունները հետաձգվել են«Hyundai Elantra»-ն վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող օտարեկրացի հետիոտնի. նա տեղում մահшցել էՀայտնի է «Փյունիկ»-«Մարսաշլոկ» դիմակայության վայրերն ու ժամանակացույցըՌուսաստանը կարող է սկսել վառելիքի ներմուծում. Ալեքսանդր ՆովակՏասնյակ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի՝ հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ինՆոր կադր՝ հիվանդասենյակից. Գոռ Հակոբյանը հրապարակել է որդու լուսանկարը2027 թ.-ի հունվարի 1-ից Հայաստանում կստեղծվի բջջային հեռախոսների IMEI կոդերի միասնական շտեմարան. ի՞նչ է իրականում առաջարկում նախագիծըԻնչու ԱԱ պատմության լավագույն ռմբարկուն չխաղաց մեկնարկային րոպեներիցՍևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ. Լևոն ԱզիզյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանովԹուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ արգելվել է հավաքվել, տոնել, բողոքել, նկարահանել. կան ձերբակալվածներԵրևանի հանրակացարաններից մեկում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմին. կա սպանության վարկածՎլադիմիր Պուտինը հայտարարությամբ է հանդես եկելԱվտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինըՊայթյուն և ողբերգական դեպք՝ Գյումրիում․ բժիշկներն արձանագրել են տղամարդու մահըՖրանսիայում պարաշյուտիստներով ինքնաթիռ է կործանվել. 11 մարդ զոհվել էՀեռախոսների IMEI-ների բազան. մեզ վերահսկելու նոր քայլը ու ՍԴ քննությունը. Էդմոն ՄարուքյանՓամբակում 2 մարդ է ջրահեղձ եղել. ի՞նչ է հայտնիԲենուր Փաշայանի հուշամրցաշարին կմասնակցեն օլիմպիական և աշխարհի չեմպիոններՀայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում QS World University Rankings 2027․ Հայաստանի բարձրագույն կրթության ահազանգը․ Արմեն ՄանվելյանՍտորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը ՍԴ վճռի սպասումով. ԲՀԿ-ի պայքարը շարունակվում է Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Տարադրամի փոխարժեքները` այսօր Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Սառը ծովի ջուրը մեծացնում է էներգիայի արտադրությունը. Թայվանցի գիտնականները ապացուցել են լողացող արևային էլեկտրակայանների առավելությունները Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելուՀայտնի է՝ ե՞րբ ու որտե՞ղ տեղի կունենան Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններըՀունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՔաղաքացիական գերիներ են փոխանակել Ռուսաստանը և Ուկրաինան«Կախարդական տերևներ». Բժիշկները անվանել են սպանախից և կաղամբից ավելի առողջարար կանաչեղենAxios․ Թրամփը «Մեծ յոթնյակի» գագաթաժողովում հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասելՖրանսիան պարտության մատնեց Նորվեգիային, Դեմբելեի հեթ-տրիկը, Սենեգալն ուժեղ էր ԻրաքիցՎաղը Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան 11 վագոն ցորեն կուղարկվիՎենեսուելայում փլատակների տակից փրկել են մի նորածնիԻսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է հարավային Լիբանանին
Ամենադիտված