Վրաստանի ԱԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
HeaderՎրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն Երեւան պաշտոնական այցի շրջանակներում այսօր՝ ապրիլի 11-ին, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ծաղկեպսակ դրեց հուշակոթողի մոտ:
Նրան ուղեկցել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Ծիծեռնակաբերդում նրան դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը, ուղեկցել անմար կրակի մոտ:
Վրացի նախարարը չի մտել թանգարան-ինստիտուտ :