Թուրքիայում ընդդիմադիր պարբերականի 30 աշխատակիցների ցմահ ազատազրկում է սպառնում
HeaderՍտամբուլի դատախազությունը պատրաստել է ընդդիմադիր Zaman պարբերականի 30 աշխատակիցների դեմ մեղադրական եզրակացությունը, որով պահանջում է նրանց ցմահ ազատազրկման դատապարտել: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը:
Հաղորդվում է, որ մեղադրական եզրակացությունը դատարան է ուղարկվել, որը 15 օրվա ընթացքում պետք է որոշում կայացնի դատաքննությունը սկսելու մասին: Պարբերականի աշխատակիցներին, այդ թվում՝ նրա ղեկավարությանը եւ լրագրողներին մեղադրում են անցյալ տարվա հուլիսին հեղաշրջման փորձին մասնակցելու, ահաբեկչական խմբավորման անդամակցելու, պետական ծառայողներին իրենց պարտականությունների կատարմանը խոչընդոտելու մեջ:
Ստամբուլի դատարանն ավելի վաղ Zaman-ի 21 աշխատակիցների կալանավորել էր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապերի մեղադրանքով, որի վրա է Անկարան դրել հուլիսի 15-16-ը տեղի ունեցած հեղաշրջման փորձի կազմակերպման պատասխանատվությունը եւ ԱՄՆ-ից նրա արտահանձնում է պահանջել: Ինքը Գյուլենը դատապարտել է խռովությունը եւ հայտարարել իր մասնակցություն չունենալու մասին:
Անցյալ տարվա մարտին Zaman-ը փոխանցվել է արտաքին կառավարման ներքո, որից հետո լրագրողներից մեծ մասին հեռացրել են: Հեղաշրջման փորձից հետո պարբերականը փակվել է: