Կանեփի կբուժի՞ քաղցկեղը
LifeԻնչպես գիտեք անեփի ձեթը պարունակում է շատ օգտակար միացություններ, վիտամիններ, հանքանյութեր, սպիտակուցներ, ածխաջրեր և մանրաթելեր: Կանեփը հարուստ է նաև А, С, Е վիտամիններով և բետա-կարոտինով:

Կանեփի ձեթն իր սննդարարության համար հետաքրքրում էր բոլոր բժիշկներին և դիետոլոգներին: Այդ իսկ պատճառով երջերս այս բույսն օգտագործվել է բժշկական նպատակներով, քանի որ կանեփն օգնում է քաղցկեղով և անբուժելի հիվանդություններով տառապող մարդկանց: Կանեփի ձեթը հարուստ է նյութերով, որոնք ունակ են սպանել քաղցկեղի բջիջները` չվնասելով առողջները: Բազմաթիվ հետազոտություններ ապացուցել են կանեփի ձեթի արդյունավետությունը քաղցկեղի տարբեր տեսակների բուժման գործում:

Ինչպես տեղեկացնում է MediacalDaily-ն, գիտնականները կատարել են կանեփի ձեթի մանրակրկիտ ուսումնասիրություն: Հայտնաբերել են օգտակար միացությունների մեծ բազմազանություն, ներառյալ՝ ստերիններ, ալիֆատիկ սպիրտներ և լինոլենային թթուներ: Օրինակ՝ ալֆա-լինոլենային թթուն պատկանում է օմեգա-3 ճարպաթթուներին, որոնք ունակ են կանխել սրտի իշեմիկ հիվանդությունը:
Անի Գևորգյան