ԻԻՀ և «5+1» երկրների միջև բանակցությունները միջուկային հիմնախնդրի շուրջ դեռ շարունակվում են
HeaderՌուդիկ Յարալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
ԻԻՀ և «5+1» երկրների միջև այս պահին Վիեննայում դեռ շարունակվում են բանակցությունները միջուկային հիմնախնդրի շուրջ: ԻԻՀ ԱԳ նախարար Մ. Ջ. Զարիֆը հայտարարել է, որ առ այժմ բանակցությունների ժամկետները երկարաձգելու խնդիր չկա: Ըստ որոշ աղբյուրների՝ պատմական փաստաթղթի ստորագրմանը մնացել է ընդամենը մեկ քայլ:
Երեկ երեկոյան ԻԻՀ նախագահ Հ. Ռուհանին հայտարարել է. «Փառք Աստծո, կարողացա կատարել նախընտրական արշավի ժամանակ միջուկային հիմնախնդրի լուծման կապակցությամբ տված խոստումս: Եթե նույնիսկ բանակցություններն այս կետի վրա կանգ առնեն, երբ վերջին գործողություններն իրականացնելու ճանապարհին ենք, մենք կատարել ենք մեր վրա դրված պատասխանատվությունը»: