Գիտնականներն առաջարկում են հարբեցողությունը բուժել նոր եղանակով
LifeՆարկոլոգների մշակած հատուկ վիրտուալ խաղը հազարավոր խրոնիկ թմրամոլների օգնել է հրաժարվել վնասակար սովորությունից: Այս մասին գրում է Ամերիկյան հայտնի պարբերակններից մեկը:
Գիտնականները հատուկ «բուժիչ» համակարգչային խաղ են մշակել և ստուգել դրա աշխատունակությունը` ստանալով 12 խրոնիկ հարբեցողների աջակցությունը, ովքեր ցանկացել են մեկընդմիշտ վերջ տալ այդ սովորույթին: Խաղն իր մեջ 3 տարբեր «մակարդակ» էներառում, որը մասնակիցներն անցնում են բուժման անհատական ծրագրին համապատասխան:
Առաջինում թուլացնող վիրտուալ իրականություն է, որը բուժվող հարբեցողին օգնում է ազատվել կպչուն մտքերից:
Երկրորդ մակարդակը ստուգում է հիվանդների կամքի ուժը` նրանց տեղավորելով մի ռեստորանում, որտեղ ոգելից են մատուցում: Իսկ երրորդը ցույց է տալիս ոգելիցի օգտագործման բացասական հետևանքները: Արդյունքում`մեկ ամիս անց այդ խաղի շնորհիվ հարբեցողները բուժվել են:
Անի Գևորգյան