Երևանյան դպրոցներից մեկի երկու աշակերտ ածելիով վնասել են իրենց ձախ ձեռքերի նախաբազուկները՝ փորձելով ինքնասպան լինել գրքերի չվճարած գումարների պատճառով
ՀասարակությունԵրևանի դպրոցներից մեկի բակում նախօրեին արտակարգ դեպք է գրանցվել. երկու դպրոցական ածելիով վնասել են իրենց ձախ ձեռքերի նախաբազուկները:
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, դեռահասները սովորում են նույն դպրոցի՝ 10-րդ և 11-րդ դասարաններում։
Ըստ նախնական վարկածի՝ դպրոցի տնօրենը բարկացել է 10-րդ դասարանի աշակերտի վրա՝ դպրոցի կողմից տրամադրված գրքերի գումարը չվճարելու համար, ինչից ընկճվելով նույն օրը՝ ժամը 10:00-ին, դպրոցի բակում դպրոցականը և նրա ընկերն ածելիով վնասել են իրենց ձախ ձեռքերի նախաբազուկները: