Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը Ֆինլանդիան կմիանա ֆրանսիական միջուկային զսպման նախագծին ԱՄՆ-ում օդանավակայան կվերանվանվի քանթրի երաժշտության լեգենդ Դոլլի Փարթոնի անունով Մեծ Բրիտանիայում հայտարարել են Ուկրաինայի հարցով «Անքորիջյան փոխզիջման» ավարտի մասին Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը «Ռուսիչ» դիվերսիոն-գրոհային խմբի ղեկավար Ալեքսեյ Միլչակովը ողջ է Ռուբինյանն ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին Կանադան ձգտում է ԵՄ-ի հետ «եզակի դաշինքի», բայց ոչ անդամակցության. Քարնի ԱԷՄԳ-ը ավելի քան վեց ամիս գրեթե մուտք չի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներ Իրանը հրապարակել է այն նավերի ցանկը, որոնց արգելված է Հորմուզի նեղուցով անցնելը


Հայաստանն ու ԼՂՀ-ն պարտադրեցին զինադադար (տեսանյութ)

Քաղաքականություն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի ԱԱԾ ղեկավար, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ Դավիթ Շահնազարյանը:

– Պարոն Շահնազարյան, այսօր լրանում է Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի միջև հրադադարի կնքման 21-րդ տարին: Ի՞նչ պայմաններում և ի՞նչ իրավիճակում 21 տարի առաջ այս օրը հրադադար կնքվեց՝ արդյո՞ք այն պարտադրված էր:

– Մայիսի 1-ին Բիշքեկում տեղի ունեցավ միջխորհրդարանական համաժողով, որտեղ ներկայացված էին տարբեր երկրների խորհրդարանների պատվիրակություններ, այդ թվում՝ նաև ԼՂ-ի պատվիրակությունը՝ խորհրդարանի նախագահ Կարեն Բաբուրյանի ղեկավարությամբ: Այնտեղ ստորագրվեց կոչ երեք հակամարտող կողմերին, բայց Ադրբեջանն այն չստորագրեց՝ Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Ռասուլ Գուլիևը չստորագրեց: Դրանից հետո, եթե չեմ սխալվում՝ մայիսի 10-ին, Ռուսաստանի կողմից բանակցող դեսպան Կազիմիրովը ինձ զանգահարեց Բաքվից և ասաց, որ ինքը գտնվում է նախագահ Ալիևի աշխատակազմում, և հայտնեց, որ քիչ առաջ Ռասուլ Գուլիևը ստորագրեց բիշքեկյան արձանագրությունը, ապա առաջարկեց անմիջապես ձեռնամուխ լինել երեք կողմերի պաշտպանության նախարարների ստորագրությունների փոխանակմանը: Տեքստն արագ կազմեցինք, և մայիսի 12-ից զինադադարը ուժի մեջ մտավ: Ուզում եմ նշել, որ զինադադարը սկզբում ժամանակավոր էր՝ բացառապես Ռուսաստանի միջնորդությամբ, հետո արդեն դարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնություն և ձևակերպվեց ԵԱՀԿ-ի ձևաչափով:

Ի՞նչ տվեց. անվիճելի է, որ դա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի ռազմաքաղաքական ու դիվանագիտական հաղթանակի կամ հաջողության ձևակերպումն էր ընդամենը:

Ալիևն Ադրբեջանն արդեն արնաքամ էր արել դեկտեմբերին սկսած լայնածավալ հարձակմամբ, որը ոչ մի արդյունք չտվեց, և դա պարտադրված զինադադար էր, հայկական կողմերն էլ ստացան այն, ինչ ծրագրված էր մեր կողմից. կարող եմ բացել փակագծերը՝ դեռ 92 թվականից ամենակարճ, մեզ համար կարևոր շփման կամ ճակատային գիծը:

21 տարի է անցել, եթե նախկինում զինադադարը փխրուն էր, ամենայն պատասխանատվությամբ կարող եմ հայտարարել՝ երբեք այս 21 տարվա ընթացքում այնքան փխրուն չի եղել, որքան հիմա, այնքան մոտ չենք եղել ռազմական գործողությունների վերսկսմանը, որքան հիմա: Պատճառն առաջին հերթին ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումներն են, այն, որ Ռուսաստանի ներկայիս ղեկավարությունը ձեռնոց է նետել միջազգային հանրությանն ու Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված միջազգային անվտանգության համակարգին: Փորձ է անում վերանայել Խորհրդային Միության փլուզման իրավականությունը, և ցավոք սրտի, ինչին նախօրեին ականատես եղանք, արդեն նաև փորձ է անում արդարացնել այն փաստաթուղթը, որը դրեց Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը՝ խոսքը Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի մասին է:

Ակնհայտ է, որ այս իրավիճակի ողջ պատասխանատվությունն առաջին հերթին կրում է Ադրբեջանը, որը չի ուզում հաշվի նստել իրականության հետ, այն միջազգային փաստաթղթերի հետ, որոնք ստորագրել է: Ես կարծում եմ, որ հիմա մենք պետք է առավել ներդաշնակեցնենք մեր ռազմական, քաղաքական, դիվանագիտական գործունեությունը: Մենք ասելով՝ տվյալ դեպքում նկատի ունեմ թե՛ Հայաստանի Հանրապետությանը, թե՛ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը:

Շարունակությունը՝ այստեղ:

Փաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա ՂահրամանյանՈրպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներՓաշինյանը չի՛ առաջնորդվում ազգային շահերով. Նարեկ ԿարապետյանՖինլանդիան կմիանա ֆրանսիական միջուկային զսպման նախագծին ԱՄՆ-ում օդանավակայան կվերանվանվի քանթրի երաժշտության լեգենդ Դոլլի Փարթոնի անունով Մեծ Բրիտանիայում հայտարարել են Ուկրաինայի հարցով «Անքորիջյան փոխզիջման» ավարտի մասին Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հովանավորն էՄեր պայքարը անձի դեմ չէ, այլ արհեստական ներմուծված գաղափարախոսության. Ավետիք Չալաբյան«Ռուսիչ» դիվերսիոն-գրոհային խմբի ղեկավար Ալեքսեյ Միլչակովը ողջ է ԶՈՒ ատեստավորում․ թերությունները և հետևանքները․ ՀՃԿ ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Ռուբինյանն ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին Կանադան ձգտում է ԵՄ-ի հետ «եզակի դաշինքի», բայց ոչ անդամակցության. Քարնի Եթե տեսնում եք ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, եկեք, ներկայացրեք. Նարեկ Կարապետյան ԱԷՄԳ-ը ավելի քան վեց ամիս գրեթե մուտք չի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներ Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր ԿամենդատյանԴպրոցում աշակերտին սովորեցնում են անտեսել հոգևորը և ձգտել միայն նյութական բարիքների. Ցոլակ ԱկոպյանԻրանը հրապարակել է այն նավերի ցանկը, որոնց արգելված է Հորմուզի նեղուցով անցնելը Իշխանությունները մեր երկրի համար մինչ օրս որևէ ռեալ համագործակցություն ձեռք չեն բերել. Աննա ԿոստանյանՏիգրանաշենն ադրբեջանական անվամբ կոչելը թուլացնում է Հայատանի բանակցային դիրքերը․ Լենա ՄաթևոսյանԱԷՄԳ-ն կրկին մեկնում է իր ձեռքը Իրանին՝ հրավիրելով համատեղ աշխատանքի միջուկային ծրագրին վերաբերող հարցերը պարզաբանելու համար. Գրոսի Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևին Էս թմրանյութերի տարածման դեմը ո՞նց եք առնելու․ Նարեկ ԿարապետյանԵրևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում. ֆեդերացիա Եվրահանձնաժողովը քննարկում է անօրինական միգրանտների խմբային արտաքսման հնարավորությունը Հաջիևը մանիպուլյացիա է անում, ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել. Արցախի նախկին նախարար Ուկրաինայի գլխավոր դատախազը փախել է Լեհաստան․ աշխատասենյակում հայտնաբերվել է թղթադրամներով պահարան Առաջնորդը և Հայրենիքը․ Խաչիկ ԱսրյանՍտորագրել ենք ՀՀ ու ԻԻՀ Պարզեցված մաքսային միջանցքի մասին արձանագրությունը. ՊԵԿ նախագահ Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» Ոմանք ունեն այն սխալ կարծիքը, որ Ուկրաինան ներուժ ունի դիմակայելու Ռուսաստանի ճնշմանը. Պեսկով Սյունիքի մարզի Կապան համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Փաշինյանը խոստանում է խաղաղություն, բայց բերում է միայն զիջումներ՝ անգամ մեր ազգային ինքնության հաշվին. Տիգրան ԱբրահամյանBrent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 107,17 դոլարի Մախաչևը կանխատեսել է Ծառուկյանի առաջիկա մենամարտի ելքը «Հայրենիք, ազգ, ժողովուրդ» բառերը դուրս են եկել երդումից. Նարեկ ԿարապետյանՉինաստանի նահանգներից մեկում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 42,000 մարդ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազը պետք է անհապաղ հեռանա պաշտոնից Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը ԱՄՆ նախագահ Թրամփը չի բացառել Իրանում վենեսուելական սցենարի կրկնությունը Թող փորձեն Էդգար Ղազարյանին հավասարակշռել, նա դեռ մեր մի պատգամավորն է. Նարեկ Կարապետյան Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնում կարող է նշանակվել Դանիիլ Գետմանցևը ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է Մերցի կուսակցությունը 4,5 տոկոսային կետ է կորցրել Ստորին Սաքսոնիայի համայնքային ընտրություններում Նշա՛ն տվեք, ոնց որ օտարները ստիպեն՝ տեքստերը փոխեք, էս 8 տարի ա՝ ուրիշ երկրի շահե՞րն էիք պաշտպանում ՀՖՖ-ն ցուցադրել է ազգային ընտրանու նոր համազգեստը Փաշինյանի առաջ Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոփոխության ենթարկեք, կասկածե՞նք ՌԴ ԶՈւ-ն ՖԱԲ-500 ավիառnւմբերով hարվածել է Խարկովի և Սումիի մարզերի թիրախներին
Ամենադիտված