Ինքնաթիռի խոցման հետ կապված նոր մանրամասներ կան Դու չէի՞ր նախկինների ազատագրած Շուշիում տրնգի պարում, բա հիմա էլ պարի․ Շարմազանովը՝ Փաշինյանին Պարզ է, որ Իրանը ձգտում է վարել ոչ թե իրեն պարտադրված, այլ սեփական պшտերազմը. Վարդան Ոսկանյան Բեռնը կասեցրել է զենքի արտահանումը Մերձավոր Արևելքում պատերազմnղ երկրներին Արա Ֆիդանյանն ազատվել է ՆԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնից Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում (տեսանյութ) Աբու Դաբիում 109 մարդ է ձերբակալվել կեղծ լուրեր նկարահանելու և տարածելու համար Տարադրամի փոխարժեքն այսօր Նեթանյահուի բացահայտ արհամարհանքը Հիսուս Քրիստոսի հանդեպ ուշագրավ է. Արաղչի Իրանի հարավում ԱՄՆ-ի և Իսրայելի hարձակումների հետևանքով nչնչացվել է առնվազն 16 նավ


Հայ-ադրբեջանական ռազմական հավասարակշռության ներկա միտումները. ինչ ունենք այսօր

Միջազգային

Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Մաս երկրորդ

Անդրադառնալով ռեգիոնում ռազմաքաղաքական հավասարակշռության նկարագրին՝ նախորդ վերլուծության մեջ արդեն նշվեց, որ բացի ստատիկ զինուժի ու ռազմական տեխնիկայի տիպատեսակային նկարագրից կան այլ՝ նույնքան կարևոր, բայց ոչ ուղղակի ցուցիչներ, որոնք իրականության մեջ արտացոլում են տարածաշրջանային ակտորների ռազմաքաղաքական ներուժի հարաբերակցության բնույթն ու միտումները: Փորձելով հասկանալ հայ-ադրբեջանական ռազմական հավասարակշռության ներկա վիճակը և դրա հնարավոր փոփոխման միտումները՝ անդրադառնանք այդ ցուցանիշներից մի քանիսի դիտարկմանն ու համեմատությանը:

Ռազմաքաղաքական հարաբերակցության կարևորագույն ինդեքս է համարվում հակամարտության կողմերի ռազմական ծախսերը: Մամուլում և երբեմն նաև փորձագիտական վերլուծություններում հաճախ այդ ծախսային մասը ներկայացվում է որպես ռազմական հզորության բացառիկ և բացարձակ ցուցիչ: Կարծիք է հայտնվում, թե ով որքան շատ է ծախսում, նա այդքան գերակշիռ ուժեր ունի: Սակայն ռազմաքաղաքական իրականության մեջ իրավիճակը քիչ այլ է:

Հիմք ընդունելով Ստոգհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի(SIPRI) 2008-14թթ տվյալները (տվյալների նման բազա ունի նաև «Ռազմավարական հավասարակշռության զեկույցները»)՝ նշենք, որ ռեգիոնում ԼՂ շուրջ հակամարտող կողմերի հրապարակված ռազմական ծախերի (բոլոր հաշվարկները կատարված եմ USD-ով) առումով Ադրբեջանը բացարձակ առաջատար է. 2008՝ 1.6մլրդ, 2009`1.4մլրդ, 2010` 1.4մլրդ, 2011` 3մլրդ, 2012` 3.1մլրդ, 2013` 3.5մլրդ: Հայաստանի պարագայում իրավիճակը հետևյալն է. 2008` 396մլն, 2009` 359մլն, 2010` 395մլն, 2011` 391մլն, 2012` 387մլն, 2013` 404մլն: Կողմերի ռազմական ծախսերի կարևոր ցուցիչ է նաև այն, թե նրանք որքան գումար են կողմերը մեկ տարվա մեջ ծախսում մեկ զինվորի վրա: Այդ ցուցիչով ունենք հետևյալ իրավիճակը. Ադրբեջանի մասով՝ 2008`19.5 հազ., 2009` 17.5, 2010` 18, 2011` 37.5, 2011` 38.8, 2012` 31.8, 2013`35.2: Հայաստանի մասով՝ 2008` 9.4 հազ., 2009` 6.4 հազ., 2010` 7.1 հազ., 2011`7 հազ., 2012` 7.8 հազ., 2013` 8.2 հազ.:

Ներկայացված տվյալներից տեսանելի է, որ Ադրբեջանի ռազմական ծախսերը մի քանի անգամ գերակշռում են հայկականը: Իհարկե, մենք չենք կարող պնդել, թե երկու կողմերի ներկայացրած տվյալներն իրականությանը լիարժեքորեն համապատասխ են: Սակայն, եթե համադրում ենք Ադրբեջանի կողմից, ասենք ՌԴ-ից, գնված տեխնիկայի գնային միջինը, ապա կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանի այդօրինակ ծախսերը զինտեխնիկայի ձեռքբերման և զինուժի անձնակազմի որակի և մարտունակության բարձրացման վրա փաստորեն միշտ չէ, որ արդարացված են: Դրա ամենից խոսուն փաստարկ կարող է դիտվել առնվազն այն հանգամանքը, որ վերջին մեկ տարվա սահմանային միջադեպերում կորուստների միջինացված տվյալները ոչ հօգուտ Ադրբեջանի են և մոտավորապես ունենք հետևյալ պատկերը. Ադրբեջանը 2013` 1.2, իսկ 2014՝ 1,8 անգամ ավելի մեծ կորուստներ է ունեցել, քան հայկական կողմը (իրական հարաբերակցությունը շատ ավելի մեծ է, քանի որ Ադրբեջանը մարտական իր կորուստները ներկայացնում է որպես դժբախտ պատահար, առողական խնդիրներ արդյունք կամ առհասարակ չի ներկայացնում): Սա առնվազն նշանակում է, որ ռազմական ծասերի մի զգալի մասը կամ արդարացված չէ, կամ կոռուպցիոն ռիսկերի արդյունքում փոշիանում է, կամ ուղղակի այդ թվերը միֆ են: Այսինքն, եթե պասիվ պատերազմում կորուստները այսպիսին են, ապա ակտիվ պատերազմում առկա մեծ ծախսերի պարագայում անգամ, կորուստները կարող են լինել ասենք 100 անգամ ավելի:

Մի կարևոր հանգամանք ևս: Եթե Ադրբեջանը ասենք 4-7(8) մլն-ով ՌԴ-ից գնում է մեկ Տ-90 տանկ, ապա ՀՀ-ն իր զինանոցում առկա Տ-72-ը, (որի հիմքի վրա է ստեղծվել Տ-90-ը) բարեփոխելով ու արդիականացնելով հասնում է նրան, որ իր տեխնիկան կարող է նաև մի շարք մարտավարական կարևոր օղաների մասով ամենևին չզիջել Տ-90-ին, (ըստ որոշ փորձագետների էլ, հակառակը դեռ մի բան էլ գերազանցում է) սակայն ծախսում է ասենք 10 անգամ պակաս ֆին.միջոց: Սա բավական ռացիոնալ ու խելամիտ, տնտեսող մոտեցում է, որը առկա ռեսուրսների պարագայում օպտիմալ է:

Հայաստանի պարագայում ռազմ. ծախսերի ներկայացված թվերը, կարծում ենք, նույնպես ունեն շեղումներ: Այսինքն դրանք իրականում ավելին են, քան նշված է: Հայաստանում կան մասնավոր և պետական հիմնադրամներ, տեղաբնակ և արտերկրյա գործարարներ, ովքեր անձնական ֆինանսական միջոցներ են տրամադրում երկրի ռազմ. պոտենցիալի արդիականացմանը: Դա նոր երևույթ չէ: Դա եղել է նաև ԼՂ պատերզմի ակտիվ փուլում: Հայաստանի պարագայում խնդիրը ոչ թե մեծ բյուջի մեջ է, այլ առաջադրված խնդիրների ֆինանսական սպասարկման մեջ: Միշտ չէ, որ մեծ ռազմ. բյուջեն լուծում է առկա խնդիրները: Խնդիրների լուծումն առաջին հերթին խելամիտ կառավարման մեջ է: Իհարկե մենք հեռու ենք այն մտքից, թե մեզ մոտ ամեն բան լավագույն վիճակում է, սակայն հարաբերական առումով հայկական գործելաոճը բավական իրատեսական է, ու ֆինանսական առուոմվ լուծում է իր առջև դրաված կոնկրետ խնդիրները: Ի դեպ, այն զինտեխնիկան, որը Ադրբեջանը գնում է ՌԴ-ից, իսկ ՌԴ-ն փաստացիորեն վերջին տարիներին դարձել է Բաքվի հիմնական զինմատակարարը, մենք ՀԱՊԿ-ի գծով գնում ենք աննախադեպ էժան գնով, կամ «նվեր» ենք ստանում: Չնայած քաղաքականության մեջ նվերներ չեն լինում:

Ամփոփելով ռազմական ծախսերի ընդհանուր նկարագիրը՝ կարող ենք նշել, որ ռազմաքաղաքական հարաբերակցության առումով կողմերի ծախսած ֆին.ռեսուրսների մասով ունենք մեծ շեղում: Սակայն այդ շեղումը, որը հօգուտ Ադրբեջանի է, ոչ միշտ է արդարացված, հաշվի առնելով բազմաթիվ գործոններ, որոնք կարող են պայմանավորել ռազմաքաղաքական հարաբերակցության իրական պատկերը: ԼՂ հակամարտության ու նրա շուրջ ստեղծված ուժային հարաբերակցության բնույթը այնպիսի է, որ գերակա կողմը ոչ թե այն է, ով ավելի շատ զենք ունի, կամ ֆին.ծախսեր է անում, այլ այն, թե օպերատիվ մարտավարական ու ռազմավարական կտրվածքով ում դիրքերն են առավել մրցունակ առաջադրված կոնկրետ խնդիրների լուծման բովանդակության և ձևի առումով:

Չպետք է թույլ տանք Ալիևի խոսքը ազդի մեր ընտրությունների վրա․ Ավետիք Չալաբյան Տալիս ենք մարդկանց նոր ընտրություն՝ առանց «ներկաների» ու «նախկինների»․ Արմեն ՄանվելյանՄարդ, ով երկրի գլխին երեք պատերազմ է բերել, իրավունք չունի խաղաղություն բառն օգտագործել․ Ռոբերտ Քոչարյան Բանկային գերշահույթներ և վերացված գաղտնիք. ո՞ւմ շահերն է սպասարկում ներկայիս տնտեսական համակարգը. Էդմոն Մարուքյան Մենք առաջարկում ենք ելակ հակաօդային համակարգը փոխարինել նոր պաշտպանված երկնքով. Արման ՊետրոսյանԱրմավիրցիները կիսվում են «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ֆոտոցուցահանդեսից ստացած տպավորություններով. տեսանյութՏալիս ենք մարդկանց նոր ընտրություն՝ առանց «ներկաների» ու «նախկինների»․ Արմեն ՄանվելյանԴադարեցրեք Սամվել Կարապետյանի նկատմամբ ապօրինի քաղաքական հետապնդումը. Արամ Վարդևանյան«Մասամբ ազատ» ժողովրդավարության բաստիոնը «Թրամփի ուղին» ծառայելու է միայն ԱՄՆ-ին ու Ադրբեջանին Կաթողիկոսին արգելել են մեկնել. Փաշինյանի հերթական խայտառակությունը Մեր հայրենիքը լավ է ապրելու. ուղղակի երկրին պետք է տնտեսական ղեկավարներ. Նարեկ Կարապետյան Փաշինյանը շարունակում է պատերազմով ահաբեկել հանրությանը Կառուցելու ենք ուսանողական հանրակացարաններ․ Հրայր Կամենդատյան«Ով է ծառայել, ով՝ պարգևավճարներ բաժանել»․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանի և Սամվել Կարապետյանի ակնհայտ հակադրությունների մասին․ Լուսանկար Եթե մենք ուզում ենք իրականում ուժեղ պետություն, ապա պետք է սկսենք ամենակարևորից՝ զինվորին արժանապատիվ կյանքով ապահովվելուց. Ռուբեն ՎելիցյանԱկնկալիք չունեմ՝ հաշվի առնելով զարգացումները և ՀԷՑ-ը խլելու փոքրիկ խմբակի ցանկությունը, բանակցությունների հիմք չեմ տեսնում. Դավիթ Ղազինյան Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ն կենսաբազմազանության ուսումնասիրության և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շրջանակում իրականացնում է լայնածավալ և շարունակական մշտադիտարկումներ Փակվող դպրոցներից 27-ը Սյունիքի մարզում են․ 27 սահմանամերձ բնակավայր վտանգված են․ Ատոմ ՄխիթարյանՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դատական գործով նիստըԵթե Սամվել Կարապետյանը հետքայլ աներ, ՀԷՑ-ը փաթեթավորած հետ կտային. Դավիթ Ղազինյան Ձեր այս «տասանորդի» կոչից առաջ մի պարզ ճշմարտություն կա, որը չեք կարող շրջանցել. Ռուբեն ՄխիթարյանԹուրքիայի արևային և քամու էներգիայի ընդհանուր տեղադրված հզորությունը գերազանցել է 40,000 ՄՎտ-ը Շարունակելով մեր աշխատանքը համայնքներում՝ Ավան վարչական շրջանում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը. Գագիկ ԾառուկյանՉգործող եկեղեցին վերակառուցվել է Սարգիս Կարապետյանի նախաձեռնությամբ. տեսանյութ Ժողովուրդ ջան, ուզո՞ւմ եք էժան բնակարաններ, ապա պետք է թիկունք լինեք մեզ՝ մեր բարի նպատակներին հասնելու ճանապարհին. Ալիկ ԱլեքսանյանԱզգը մնում է ազգ իր մշակույթով․ Լիլիթ ԱրզումանյանՈւսանողական տարիք և ուսանողական տանիք. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» պանելային քննարկում էր կազմակերպել հաջողակ կանանց մասնակցությամբՀայաստանի հակաօդային պաշտպանությունը կյանքի և մահվան խնդիր է. հարցազրույց Իսրայելի ՀՕՊ համակարգի նախկին ղեկավարի հետ«Ուժեղ Հայաստան»-ի աճող ազդեցությունը՝ իշխանության հիմնական անհանգստությունը Տարածաշրջանային լարվածության ստվերը․ Հայաստանը տնտեսական հարվածի առջև Ոչ թե ժամանակավոր ճգնաժամի, այլ համակարգային խնդիրների կուտակում. «Փաստ» Քաղաքական համակարգը՝ որպես պետական իմունիտետ. դասեր աշխարհից և Հայաստանի իրականությունը. «Փաստ» Պետության կառուցման ու պետության կազմաքանդման հակադրությունը. «Փաստ» «Նախընտրական փուլում պոպուլիստական և նեղ քաղաքական դրդապատճառներով այս վայրիվերումներն իրականում առաջ են բերելու տնտեսական լրջագույն ռիսկեր». «Փաստ» Սա լավ կամ վատ ապրել չէ, սա առհասարակ ապրել չէ.... «Փաստ» Երկու ամսում ինը տարվա տեղը լրացվելո՞ւ է. «Փաստ» «Հայաստան» դաշինքի միջոցառման լուսաբանումներն ունեցել են մոտ 15 մլն դիտում. «Փաստ» Միայն ամոթ ու խայտառակություն՝ իշխանությունների պատճառով. «Փաստ» Ո՞վ է Մարիո Նաուֆալը, որին հարցազրույց է տվել Նարեկ Կարապետյանը. «Փաստ» Երբ հարցը պարզապես զարգացումը չէ, այլ՝ գոյությունը․ Վահե ՀովհաննիսյանՈւժեղ Սյունիք` ուժեղ ղեկավարի հետ. Արթուր ՄիքայելյանՍամվել Կարապետյանի 6 խոստումներն ՈՒԺԵՂ խաղաղության համար. Գոհար ՂումաշյանԺողովուրդ ջան, դե, ասեք տեսնեմ՝ ինչիպիսի՞ ղեկավար եք ուզում ունենալՓաշինյանը չէ՞ր մեզ և՛ 2018-ին, և՛ 2021-ին նույն խաղաղությունը խոստանում, բայց 3 պատերազմ բերեց․ Նարեկ ԿարապետյանՆիկոլի օրոք՝ ունեցել ենք 5 պատերազմ և ռազմական գործողություն․ Հայկ ԱթոյանՓաշինյանի տեղն այնքան է նեղացել, որ սկսել է ժողովրդին պատերազմով սպառնալ․ ասում է, որ ոչ միայն պատերազմ է լինելու, այլև ինքնիշխանություն ենք կորցնելու․ Էդմոն ՄարուքյանՈւժեղ Հայաստանում յուրաքանչյուր ժամկետային զինծառայող կստանա երաշխավորված վարձատրություն և կկարողանա ֆինանսապես օգնել իր ընտանիքին. Տիգրան Աբրահամյան«Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժման անդամները խնդրագիր են հանձնել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսին (տեսանյութ)
Ամենադիտված