Ընդեղենը համեղ լինելուց բացի, չափազանց օգտակար է
Ուշադրության կենտրոնումԳիտնականները պնդում են, որ ընդեղենի ամենօրյա օգտագործումը 20%-ով նվազեցնում է մահվան եւ տարբեր հիվանդությունների վտանգը: Ամենազգալի օգուտը սրտի հիվանդություններից մահացության նվազումն է 29%-ով:

Գիտնականները պարզել են, որ ընդեղեն ավելի շատ օգտագործած մարդիկ ավելի նրբակազմ են եղել, քիչ են ծխել , հաճախ են զբաղվել սպորտով, վիտամիններ են օգտագործել, ինչպես նաեւ կերել են ավելի շատ մրգեր ու բանջարեղեն եւ ավելի շատ ալկոհոլ կիրառել:

Հետազոտողները չափաբաժին են ընտրել 30 գրամը եւ ապացուցել են, որ ընդեղենի չափաբաժինը շաբաթական մեկ անգամից էլ հազվադեպ ուտողների մոտ մահվան հավանականությունը նվազել է 7%-ով, շաբաթական մեկ անգամ ուտողների մոտ`11%-ով, 2-4 անգամ` 13%-ով, 5-6 անգամ` 15%-ով, 7 կամ ավելի անգամ` 20%-ով:
Անի Գևորգյան