Պետդումայում առաջարկում են տուգանել հասարակաց տներ հաճախելու համար. ԶԼՄ-ներ
Ուշադրության կենտրոնումՌԴ Պետդումայի պատգամավոր, «Справедливая Россия» կուսակցության անդամ Օլեգ Միխևը պատրաստել է նախագիծ, որը նախատեսում է տուգանք կամ հարկադիր աշխատանք հասարակաց տների հաճախորդների համար, գրում է Известия թերթը՝ վկայակոչելով օրենքի նախագծին։
Այն կարող է ներառվել «Մարմնավաճառությամբ զբաղվելու» մասին հոդվածում և ենթադրում է տարբեր տուգանքներ՝ կախված հաճախորդների ընտանեկան կարգավիճակից։
Ամուրիներին առաջարկվում է տուգանել 1.500-2.000 ռուբլիով, ամուսնացածներին՝ մինչև 5.000 ռուբլիով կամ մինչև 40 ժամ հարկադիր աշխատանքով։