Կիպրոսի խորհրդարանը միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
HeaderԿիպրոսի խորհրդարանը Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին ընդառաջ կոչ է արել միջազգային հանրությանը ճանաչել 1915 թվականին իրագործված ցեղասպանությունը, հայտնում է է Famagusta Gazette կայքը:
Կիպրոսի խորհրդարանի նախագահ Դիմիտրիս Սիլուրիսը Հայոց ցեղասպանությանը նվիրված ելույթում նշել է, որ Կիպրոսն առաջիններից է աշխարհում ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը, իսկ 1990 թվականին Կիպրոսի խորհրդարանն ապրիլի 24-ը հռչակել է ցեղասպանության զոհերի հիշատակի օր։ Կիպրոսի խորհրդարանը նաև ընդունել է ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:
Դիմիտրիս Սիլուրիսը քննադատել է Թուրքիային, որը մեկ դար անց էլ այն շարունակում է ժխտել հայերի դեմ իրագործվածը, և կոչ է արել միջազգային հանրությանն ընդունել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը:
Խորհրդարանի նիստին ելույթ է ունեցել նաև հայազգի պատգամավոր Վարդգես Մահտեսյանն, ով հայտարարել է, որ մեկ դար անց հայ ժողովուրդը ձգտում է ոչ թե վրեժի, այլ արդարության: