Ռուսաստանն ու Չինաստանը «մարտահրավեր են նետել» համաշխարհային տնտեսությանը. Japan Times
Ուշադրության կենտրոնումTert.am-ը գրում է.
Չինաստանն ու Ռուսաստանը ամրապնդել են իրենց կապերը, որպեսզի մարտահրավեր նետեն միջազգային հաստատված կարգի տնտեսական ու ֆինանսական կողմերին, որոնց տիրապետում են Եվրամիությունն ու ԱՄՆ-ն:
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` նման կարծիք է հայտնել Japan Times պարբերականի վերլուծաբանը:
Ըստ այդմ` Ռուսաստանն ու Չինաստանը այդ մարտահրավերը նետել են ԲՐԻՔՍի` զարգացող տնտեսություններով Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Բրազիլիայի, ՀԱՀ-ի դաշնային կառույցի` Ուֆայում անցկացված գագաթաժողովի միջոցով:
Դրա շրջանակներում Պուտինը ԲՐԻՔՍ-ի երկրներին կոչ էր արել ուժգնացնել իրենց ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա: Իսկ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հայտարարել էր, որ միջազգային տնտեսական կարգերը պետք է փոփոխվեն:
Այս կերպ Պեկինն ու Մոսկվան ցույց են տվել իրենց հավակնությունները` փոխելու ֆինանսական համակարգը, որի առանցքն են Համաշխարհային բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը, որոնք իրենց հերթին «պտտվում են» ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Եվրոպայի շուրջը:
Ռուսաստանը ԲՐԻՔՍ-ի ստեղծման նախաձեռնությամբ հանդես էր եկել 2006-ին: