Միսն ու պանիրը կարող են շատ վտանգավոր լինել օրգանիզմի համար.
LifeԶգուշացեք Վերջին հետազոտությունները պարզել են, որ այնպիսի մթերքներ, ինչպիսին են միսն ու պանիրը՝ օգնում են ինֆեկցիաներին ներխուժել օրգանիզմ և շրջանցել իմունային համակարգը: The telegraph-ի փոխանցմամբ՝ հիմնականում գիտնականները նկարագրել են վտանգավոր լիստերիա բակտերիայի դեպքը: Այն անցնում է իր համար կործանիչ թթվային համակարգը՝ գլուտամատների շնորհիվ, որոնք նվազեցնում են թթվայնությունը:

Ամերիկացի գիտնակնները համոզված են, որ միջին տարիքում մեծ քանակությամբ միս եւ պանիր օգտագործելը նույնքան վտանգավոր է առողջության համար, որքան ծխելը: Հետազոտողների խոսքով՝ մսի, պանրի, ձվի մեջ եւ կենդանական ծագման այլ մթերքներում պարունակվող սպիտակուցը նպաստում է ուռուցքների աճին եւ արագացնում է օրգանիզմի բջիջների ծերացումը: Նրանք 50-65 տարեկան մարդկանց խորհուրդ են տալիս հնարավորինս կրճատել կենդանական սպիտակուցի օգտագործումը:
Ամերիկացի հետազոտողները 50-65 տարեկան մարդկանց, որոնք կշռում են մոտ 57 կգ, խորհուրդ են տալիս բավարարվել օրական 45 գ սպիտակուցով, ինչը համապատասխանում է երկու խոզի կոտլետին:
Անի Գևորգյան