Գյումրիում հարբած տղամարդը պատանդ է պահել շտապօգնության աշխատակիցներին
ՀասարակությունԱհազանգ է ստացվել, որ ապրիլի 7-ին Գյումրիի բնակիչներից մեկը շտապօգնություն է կանչել եւ բժշկին եւ վարորդին թույլ չի տվել դուրս գալ իր տնակից` օղի պահանջելով: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության մամուլի ծառայությունից:
Ըստ shamshyan.com-ի, բնակիչը 49-ամյա Արտյոմ Ս.-ն է, Տղամարդը 40 րոպե շարունակ պահել է նրանց բնակարանում, հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցրել ու պահանջել տալ նրան այն, ինչ ուզում է:
Ոստիկանություն է դիմել շտապօգնության բրիգադի անդամներից մեկը: Կատարվում է քննություն: