Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել Կապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան 84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»


Միայն խելացի կանայք են օժտված այս 10 որակներով

Life

Կարծիք կա, որ խելացի կինը՝ անսահման համբերություն ունեցող կինն է: Նրա իմաստությունը որոշվում է տղամարդու «հարմարավետության» աստիճանով: Եվ իրոք, ինչո՞ւ չգովել այն կնոջը, ով անընդհատ ցույց չի տալիս իր վատ տրամադրությունը, միշտ քնքուշ է, սիրալիր, զոհաբերում է իր առաջնահերթությունները հանուն տղամարդու: Նրա երջանկությունը՝ ամուսնու, երեխաների հաջողության մեջ է՝ բոլորի հաջողության, միայն ոչ իր:

 

Սակայն մենք վստահ ենք, որ զոհաբերվելը ոչ մի ընդհանրություն չունի խելքի և իմաստության հետ: Չէ՞ որ խելացի կինը՝ առաջին հերթին ինքնաբավ կինն է:

 

Ահա թե որ 10 որակներն են բնորոշ խելացի կանանց.

1. Նա ֆիքսված չէ տղամարդկանց վրա

Իհարկե նրա կյանքում տղամարդիկ եղել են և կլինեն: Բայց նրա աշխարհը չի պտտվում տղամարդկանց շուրջ: Նա հասկանում է, որ հարաբերությունները հակառակ սեռի հետ՝ իր երջանկության համար կարևոր, բայց բոլորովին ոչ միակ բաղադրիչն է: Նա ունի հետաքրքրություններ, ընկերներ և աշխատանք: Նա գնահատում է իրեն և գտնում, որ որպես կին կկայանա, երբ կհանդիպի «այն միակին»:

2. Նա ազնիվ է ինքն իր հետ

Խելացի կինը հասկանում է, որ դառը ճշմարտությունը՝ շատ ավելի լավ է միամիտ երևակայությունից: Հենց այդ պատճառով նա անիմաստ արդարացումներ չի փնտրում ոչ իր և ոչ էլ իր ամուսնու համար: Եթե տղամարդը չի զանգահարում՝ նշանակում է ինքը նրան չի հետաքրքրում: Վերջ: Վերջակետ: Տատիկի հիվանդության, շատպ խորհրդակցության պատճառաբանությունները նա կարող է թողնել ուրիշի համար:

3. Նա տեսարաններ չի սարքում

Խելացի կինը բաց է սեփական էմոցիաների արտահայտման մեջ: Երբ նա ուրախանում է՝ ուրախանում է ի սրտե: Երբ տխրում է՝ նույնպես չի թաքցնում: Սակայն խելացի կինը տեսարաններ չի սարքում, չի մեղադրում իր հերոսին՝ հատկապես հասարակայնորեն: Նա հասկանում է, որ եթե նա իրոք տառապում է տղամարդու կողքին՝ նշանակում է դա իր տղամարդը չէ: Իսկ մեկ դերասանի թատրոնը իրեն հարկավոր չէ:

4. Նա խորաթափանց է

Նա զգում է սուտը և լավ է հասկանում մարդկանցից։ Հենց այդ պատճառով նրան խաբելը գրեթե անհնար է։ Նա բաց է և պատրաստ է իր օգնությունն առաջարկել դժվար իրավիճակներում։ Նրա մեջ չկա նախանձություն և պատրաստ է ի սրտե կիսել ձեր ուրախությունը։ Հենց այդ պատճառով նրա հետ շատ հեշտ է շփվել և ընկերություն անել։

5. Նա գտել է իր սեփական ոճը

Նա չի շարժվում անցողիկ թրենդերի թելադրանքով և չի ընկնում ծայրահեղությունների գիրկը։ Նա վաղուց արդեն գտել է ինքն իրեն և իր ոճը։ Խելագար փորձարկումները իր համար չեն, չէ՞ որ նա լավ գիտի, թե ինչն է իրեն սազում և ինչը՝ ոչ։ Խելացի կինը հասկանում է, որ հնարավոր չէ դուր գալ բոլորին և չի ձգտում դրան։ Հնարավոր է, հենց այդ պատճառով էլ՝ նա ամենուրեք և միշտ համապատասխան տեսք ունի։

6. Նա սկզբունքային է

Կյանքը սովորեցրել է նրան, որ երբեմն պետք է գնալ փոխզիջումների և զիջումների։ Բայց կան բաներ, որում նա սկզբունքային է։ Եվ հենց այս դեպքում նրան հնարավոր չէ ոչ գնել, ոչ համոզել և ոչ էլ վախեցնել։ Դա բոլորովին չի նշանակում, որ նա կամակոր է։ Նրա կարծիքը ժամանակի հետ կարող է փոխվել, սակայն նա ինքն է որոշում՝ թե ինչպես ապրել։

7. Նա կարողանում է ներել

Խելացի կինը հասկանում է, որ իդեալական մարդ գոյություն չունի։ Յուրաքանչյուրն էլ կարող է սխալվել։ Եվ եթե դուք ի սրտե զղջում եք, նա կների ձեզ և երբեք այլևս չի հիշեցնի ձեր արարքի մասին։

8. Նա ապրում է ներկայով

Խելացի կինը անցյալից քաղում է միայն դասեր։ Նա չի տանջում իրեն անվերջանալի չիրականացած երկխոսություններով և մտքերով այն մասին, թե ինչ կլիներ, եթե… Նա հասկանում է, որ միայն նա, ով ամբողջովին ապրում է ներկայով, երբեք չի ափսոսա անցյալի համար։

9. Նա ապրում է ներդաշնակ ինքն իր հետ

Այդպիսի կինը հասկանում է իր մարմնի լեզուն և լսում է նրան։ Նա մինչ առավոտ ակումբներում չի զվարճանա, երբ գիտի, որ առավոտյան պետք է գնա աշխատանքի։ Նա սիրում է իր մարմինը և ոչ մեկին թույլ չի տա թելադրել, թե ինչպիսի տեսք պետք է ունենա։

10. Նա մնում է կին

Չնայած իր կյանքի ամբողջ փորձի և իմաստության, նա միևնույն է մնում է կին։ Նա սիրում է ծաղիկներ, հավաքույթներ ընկերուհիների հետ և կյանքի այլ փոքրիկ ուրախություններ։ Նա չի ամաչում արտասվել տխուր ֆիլմ դիտելիս, ուրախանալ մանրուքներից և սիրել իր մեջ կնոջը։ Նա միշտ մնում է այնպիսին, ինչպիսին որ կա և այդ պատճառով էլ ՝ յուրաքանչյուր տարիքում նա հիասքանչ է։

Լինել խելացի կին՝ չի նշանակում համապատասխանել որոշակի որակների հավաքածուին։ Յուրաքանչյուրն ունի իր ճանապարհը և կյանքի նպատակները։ Հենց այդ պատճառով շատ կարևոր է ընդունել քեզ այնպիսին, ինչպիսին որ կաս և աճել այն ուղղությամբ, որ ուղղությամբ որ ճիշտ ես գտնում։ Որվոհետև, միայն այն ժամանակ, երբ կգտնես քեզ և կսիրես, կյանքումդ այլևս տեղ չի լինի նախանձի, կասկածի և հիասթափության համար։

 

Ջերմաստիճանը կրկին կբարձրանա՝ 5-7 աստիճանով․ ի՞նչ եղանակ կլինի հունիսի 29-ից հուլիսի 3-ըՌուսաստանը կարող է ամբողջությամբ արգելել դիզելային վառելիքի արտահանումըՀրաժեշտի Սուրբ և Անմահ պատարագ է մատուցվել ՔեսապումՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հունիսի 29-ին և 30-ինՀայոց ցեղասպանության ճանաչում և պետական շահերի առաջնահերթությունը. Մհեր ԱվետիսյանԱՄՆ–Իրան բանակցությունները հետաձգվել են«Hyundai Elantra»-ն վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող օտարեկրացի հետիոտնի. նա տեղում մահшցել էՀայտնի է «Փյունիկ»-«Մարսաշլոկ» դիմակայության վայրերն ու ժամանակացույցըՌուսաստանը կարող է սկսել վառելիքի ներմուծում. Ալեքսանդր ՆովակՏասնյակ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի՝ հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ինՆոր կադր՝ հիվանդասենյակից. Գոռ Հակոբյանը հրապարակել է որդու լուսանկարը2027 թ.-ի հունվարի 1-ից Հայաստանում կստեղծվի բջջային հեռախոսների IMEI կոդերի միասնական շտեմարան. ի՞նչ է իրականում առաջարկում նախագիծըԻնչու ԱԱ պատմության լավագույն ռմբարկուն չխաղաց մեկնարկային րոպեներիցՍևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ. Լևոն ԱզիզյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանովԹուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ արգելվել է հավաքվել, տոնել, բողոքել, նկարահանել. կան ձերբակալվածներԵրևանի հանրակացարաններից մեկում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմին. կա սպանության վարկածՎլադիմիր Պուտինը հայտարարությամբ է հանդես եկելԱվտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինըՊայթյուն և ողբերգական դեպք՝ Գյումրիում․ բժիշկներն արձանագրել են տղամարդու մահըՖրանսիայում պարաշյուտիստներով ինքնաթիռ է կործանվել. 11 մարդ զոհվել էՀեռախոսների IMEI-ների բազան. մեզ վերահսկելու նոր քայլը ու ՍԴ քննությունը. Էդմոն ՄարուքյանՓամբակում 2 մարդ է ջրահեղձ եղել. ի՞նչ է հայտնիԲենուր Փաշայանի հուշամրցաշարին կմասնակցեն օլիմպիական և աշխարհի չեմպիոններՀայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում QS World University Rankings 2027․ Հայաստանի բարձրագույն կրթության ահազանգը․ Արմեն ՄանվելյանՍտորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը ՍԴ վճռի սպասումով. ԲՀԿ-ի պայքարը շարունակվում է Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Տարադրամի փոխարժեքները` այսօր Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Սառը ծովի ջուրը մեծացնում է էներգիայի արտադրությունը. Թայվանցի գիտնականները ապացուցել են լողացող արևային էլեկտրակայանների առավելությունները Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելուՀայտնի է՝ ե՞րբ ու որտե՞ղ տեղի կունենան Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններըՀունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՔաղաքացիական գերիներ են փոխանակել Ռուսաստանը և Ուկրաինան«Կախարդական տերևներ». Բժիշկները անվանել են սպանախից և կաղամբից ավելի առողջարար կանաչեղենAxios․ Թրամփը «Մեծ յոթնյակի» գագաթաժողովում հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել
Ամենադիտված