Հայկավան գյուղում հայտնաբերվել է 3 տարի ՌԴ-ում հետախուզման մեջ գտնվող Աշոտը
ՀասարակությունՈստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ ապրիլի 7-ին, ժամը 12.30-ին, Հայկավան գյուղի 3-րդ փողոցից բերման է ենթարկվել 37-ամյա Աշոտ Մ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2014թ. մայիսի 30-ից ՌԴ Պյատիգորսկ քաղաքի ՆԳԲ կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր. 159 հոդ. 2-րդ մասի /Խարդախություն/ մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: