Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել Կապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան 84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»


Մեկ շաբաթում կատարել եմ մեկ տարվա աշխատանք. Աստղիկ Սաֆարյան

Life

Life.panorama.am-ը գրում է . 

Յոթ օրում երեք տեսահոլովակի նկարահանում, երկու ֆոտոշարք, եւ երկու համերգ` սա Աստղիկ Սաֆարյանի վերջին մեկ շաբաթվա գործունեության նկարագիրն է, որոնց մանրամասների մասին երգչուհին պատմել է Life.panorama.am-ին:

«Սովորաբար քիչ է պատահում, երբ ինքս ինձնից գոհ եմ լինում, բայց այս մեկ շաբաթվա ընթացքում կատարածս աշխատանքն ինձ թույլ է տալիս փոքր-ինչ գոհ լինել: Շաբաթը մոտենում է իր ավարտին ու այս պահին, վերլուծելով կատարածս աշխատանքները, հասկացա, որ նկարահանել եմ միանգամից երեք տեսահոլովակ, ունեցել եմ երկու համերգ ու երկու ֆոտոշարք: Այսինքն` մեկ շաբաթում կատարել եմ մեկ տարվա աշխատանք»,- նշեց Աստղիկը, իսկ մինչ մանրամասներին անդրադառնալը, հարցին, թե ինչպե՞ս է երգչուհուն հաջողվում նման ակտիվ գործունեություն իրականացնել` բախտի, թե աշխատասիրության շնորհիվ, պատասխանեց.

«Իմ կյանքում բազմիցս եմ համոզվել, որ բախտ ասվածի պակասը միշտ կա, որպեսզի ամեն բան ավելի հեշտ ստացվի: Վստահ կարող եմ ասել, որ ամեն ինչ ստացվում է իմ մեծ ջանքերի ու եռանդի արդյունքում: Նաեւ նպատակասլաց եմ, եթե որեւէ բան դնում եմ իմ առաջ, ուրեմն այն պետք է իրականացվի, որքան էլ հոգնած լինեմ»:

Անդրադառնալով երեք տեսահոլովակներին` Աստղիկ Սաֆարյանը մանրամասնեց.

«Դեռեւս սեպտեմբերին, երբ հանձնեցի տեսահոլովակս, արդեն սկսեցի մտածել նոր աշխատանքի մասին, սակայն անընդհատ ձգձգվում էր, ինչն էլ ինձ շատ էր նյարդայնացնում, քանի որ իմ տեմպին համապատասխան չէի գործում: Արդյունքում մեր թիմին միայն վերջերս հաջողվեց մեկ տեղում համախմբվել ու որոշվեց, որ միանգամից երեք տեսահոլովակ պետք է նկարահանվի եւ նախորդ ամիսների բացը այդպիսով լրացվի: Երկու օրում ողջ նկարահանումներն իրականցրինք` սա ռեկորդային թիվ է, ինչը հաջողվեց մեզ: Ընդ որում, հատուկ շեշտեմ, որ երեքն էլ բավականին լուրջ տեսահոլովակներ են, մենք ուղղակի քանակի համար չենք աշխատել: Կարծում եմ, բավական է նշել, որ երեք տեսահոլովակի համար յոթ կերպար ենք ստեղծել, որոնք բոլորն էլ շատ հետաքրքիր են ստացվել»:

Աստղիկը, ինչպես իր վերջին աշխատանքների դեպքում, այս անգամ եւս վստահել է ռեժիսոր Արմեն Փիրիմասիհիին: Երգչուհին չցանկացավ երգերի հետ կապված մանրամասներ հայտնել.

«Նշեմ, որ երգերը ընտրել ենք իմ նոր ձայնասկավառակից: Տեսահոլովակներից երկուսը նկարահանվել են «Start» եւ «Alone» երգերի հիման վրա, իսկ երրորդ երգի անունը կթողնեմ գաղտնի, միայն նշեմ, որ այդ երգի հետ կապված ինձ սարսափելի շատ էին գրում, կոչ անում այն տեսահոլովակով ներկայացնել, իսկ ես չէի կարող հաշվի չառնել երկրպագուներիս խնդրանքները: Հետաքրքիր գործեր են ստացվելու, ինքս էլ անհամբերությամբ սպասում եմ մոնտաժային աշխատանքների ավարտին»,- հավելեց Աստղիկը:

Անցնող շաբաթվա ընթաց քում Աստղիկը գործընկերենրի հետ հասցրել է համերգներով հանդես գալ Կապանում եւ երեւանյան ակումբներից մեկում.

«Միշտ էլ մեծ սիրով եմ ընդունում մարզերում կազմակերպվող համերգների հրավերները եւ այս անգամ եւս բացառություն չեղավ: Մարզերում բնակվող մեր հայրենակիցների համար նման համերգները տոնի են վերածվում, այս անգամ էլ շատ լավ անցավ: Նրանք մեզ այնքան սիրով ու ջերմությամբ ընդունեցին, որ համերգի ավարտից հետո մեզ ուղղակի դժվար էր հեռանալ: Նրանք մեզ բաց չէին թողնում`  լուսանկարներ, ստորագրություններ ու հաճելի մթնոլորտ: Իսկ երբ վերադարձանք Երեւան, արդեն հաջորդ օրը կայացավ իմ երեւանյան փոքրիկ ակումբային մենահամերգը, որը եւս շատ ջերմ մթնոլորտում տեղի ունեցավ: Երբ հանդիսատեսը ուրախանում է քո երգերի ներքո, քեզ հետ հավասար երգում է բոլոր երգերդ, դրանից առավել մեծ երջանկություն արտիստի համար չկա: Այդ ժամանակ հասկանում ես, որ կատարածդ աշխատանքը գնահատվում է»,- հավելեց երգչուհին:

Աստղիկ Սաֆարյանն այս պահին զբաղված է նաեւ իր բրեդի նոր հավաքածուի աշխատանքներով: Նա զրույցի ընթացքում նշեց նաեւ, որ շուտով Մոսկվայում կկայանա նորաձեւության ցուցադրություն, որտեղ կներկայացվի իր ապրանքանիշը եւս. Ի դեպ` Աստղիկն այդ օրը ոչ միայն որպես դիզայներ, այլեւ որպես երգչուհին հանդես կգա:

Հարցին, թե մտադրություն չունի՞ արդյոք իր ապրանքանիշի մասնաճյուղն ունենալ նաեւ Մոսկվակում, Աստղիկը նկատեց.

«Նման աշխատանքներ հիմա տարվում են, բայց ամեն ինչ իր ժամանակին: Չեմ ուզում, որ այդ աշխատանքն ինչ-որ կերպ վնասի երգին: Երգարվեստն ինձ համար առաջնային է, երբեք չեմ թողնի, որ մի բան խանգարի կամ տուժող հանգամանք լինի: Ինձ համարում եմ երգչուհի, հետո նոր միայն դիզայներ, հետեւաբար նաեւ աշխատանքներն են այդ պայմանով իրականացվում»:

Աշխատանքային ակտիվ կյանքով ապրող երգչուհին դեռեւս շարունակում է լրացնել ցանկալի հարսնացուների շարքը: Հետաքրքրվելով, թե արդյոք Աստղիկ Սաֆարյանը չի մտածում անձնական կյանքը դասավորելու մասին, երգչուհին անկեղծացավ.

«Գիտեք, ես երբեմն չեմ հասցնում անգամ ծնողներիս հետ շփվել: Նրանք այս պահին գտնվում են Մոսկվայում, ու մեկ-մեկ ժամանակ չի լինում, որ նրանց նամակներին պատասխանեմ, բայց նրանք ինձ հասկանում են: Գրաֆիկս շատ խիտ է, ու ես պետք է կարողանամ անձնական կյանքիս համար ժամանակ գտնել, ինչը հիմա չի հաջողվում: Միաժամանակ, հավատում եմ ճակատագրին ու գիտեմ, որ այդ միակը ճիշտ ժամանակին կհայտնվի իմ կյանքում եւ իմ զբաղվածությունն էլ կհասկանա այնպես, ինչպես ծնողներս են հասկանում ու ներում: Ես շատ լուրջ եմ վերաբերում այդ երեւույթին, երբեք դա չեմ անի հենց այնպես, դրան պետք է պատրաստ լինեմ ու վստահ լինեմ, որ հենց այն միակն է, ով միշտ կողքիս պետք է լինի»:

Աստղիկ Սաֆարյանը վստահ է` ամեն մարդ ունի իր ճակատագիրը.

«Երբեմն ինքս ինձ հարց եմ տալիս` արդյոք մեր որոշումներով ենք այս կետին, թե ճակատագրի կամքով, հետո հասկանում եմ, որ որոշումները կարեւոր են, բայց մենք ամեն մեկս ունենք մեր ճակատագիրը, որից փախչել հնարավոր չէ: Ամեն ինչ ընթանում է իր հունով, իրադարձությունները շտապեցնել կամ հակառակը` անհնար է, մենք ենթարկվում ենք մեր ճակատագրին»,- ավարտեց նա:

Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան 

 

Ջերմաստիճանը կրկին կբարձրանա՝ 5-7 աստիճանով․ ի՞նչ եղանակ կլինի հունիսի 29-ից հուլիսի 3-ըՌուսաստանը կարող է ամբողջությամբ արգելել դիզելային վառելիքի արտահանումըՀրաժեշտի Սուրբ և Անմահ պատարագ է մատուցվել ՔեսապումՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հունիսի 29-ին և 30-ինՀայոց ցեղասպանության ճանաչում և պետական շահերի առաջնահերթությունը. Մհեր ԱվետիսյանԱՄՆ–Իրան բանակցությունները հետաձգվել են«Hyundai Elantra»-ն վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող օտարեկրացի հետիոտնի. նա տեղում մահшցել էՀայտնի է «Փյունիկ»-«Մարսաշլոկ» դիմակայության վայրերն ու ժամանակացույցըՌուսաստանը կարող է սկսել վառելիքի ներմուծում. Ալեքսանդր ՆովակՏասնյակ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի՝ հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ինՆոր կադր՝ հիվանդասենյակից. Գոռ Հակոբյանը հրապարակել է որդու լուսանկարը2027 թ.-ի հունվարի 1-ից Հայաստանում կստեղծվի բջջային հեռախոսների IMEI կոդերի միասնական շտեմարան. ի՞նչ է իրականում առաջարկում նախագիծըԻնչու ԱԱ պատմության լավագույն ռմբարկուն չխաղաց մեկնարկային րոպեներիցՍևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ. Լևոն ԱզիզյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանովԹուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ արգելվել է հավաքվել, տոնել, բողոքել, նկարահանել. կան ձերբակալվածներԵրևանի հանրակացարաններից մեկում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմին. կա սպանության վարկածՎլադիմիր Պուտինը հայտարարությամբ է հանդես եկելԱվտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինըՊայթյուն և ողբերգական դեպք՝ Գյումրիում․ բժիշկներն արձանագրել են տղամարդու մահըՖրանսիայում պարաշյուտիստներով ինքնաթիռ է կործանվել. 11 մարդ զոհվել էՀեռախոսների IMEI-ների բազան. մեզ վերահսկելու նոր քայլը ու ՍԴ քննությունը. Էդմոն ՄարուքյանՓամբակում 2 մարդ է ջրահեղձ եղել. ի՞նչ է հայտնիԲենուր Փաշայանի հուշամրցաշարին կմասնակցեն օլիմպիական և աշխարհի չեմպիոններՀայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում QS World University Rankings 2027․ Հայաստանի բարձրագույն կրթության ահազանգը․ Արմեն ՄանվելյանՍտորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը ՍԴ վճռի սպասումով. ԲՀԿ-ի պայքարը շարունակվում է Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Տարադրամի փոխարժեքները` այսօր Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Սառը ծովի ջուրը մեծացնում է էներգիայի արտադրությունը. Թայվանցի գիտնականները ապացուցել են լողացող արևային էլեկտրակայանների առավելությունները Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելուՀայտնի է՝ ե՞րբ ու որտե՞ղ տեղի կունենան Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններըՀունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՔաղաքացիական գերիներ են փոխանակել Ռուսաստանը և Ուկրաինան«Կախարդական տերևներ». Բժիշկները անվանել են սպանախից և կաղամբից ավելի առողջարար կանաչեղենAxios․ Թրամփը «Մեծ յոթնյակի» գագաթաժողովում հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել
Ամենադիտված