«Արթիկ» ՔԿՀ-ում մահացած 28-ամյա Արսենը 10 տարվա ազատազրկման էր դատապարտվել. մանրամասներ
Հասարակություն«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում ապրիլի 7-ին մահացած 28-ամյա դատապարտյալ Արսեն Գրիգորյանը Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչ էր: NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ ապրիլի 8-ին, Արագածավանի գյուղապետ Անդրանիկ Պապիկյանը նշեց, որ Արսենը 10 տարվա ազատազրկման էր դատապարտվել ավազակային հարձակման համար, նա արդեն 4 տարի անազատության մեջ էր:
«Գյուղում շատ խելոք տղա էր, որ նման բան էր արել, բոլորս զարմացել էինք: Ընտանիքը շատ, ծայրահեղ ծանր վիճակում էր ապրում, մարզպետարան էինք դիմել, որ գոնե սնունդով օգնեն: Առողջ տղա էր, ոչ մի խնդիր չի ուենցել»,-ասաց նա:
Գյուղապետը նշեց, որ Արսենի հայրը եւս դատապարտվել է. «Ինչ-որ հաց էր տարել բերդ, թմրանյութ էին գտել միջից, 9 ամիս էին տվել»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Արթիկ» ՔԿՀ-ում ապրիլի 7-ին մահացել է 28-ամյա դատապարտյալ: Քրեակատարողական հիմնարկների վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանի խոսքով, նա հանկարծամահ է եղել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: