Գերմանիայի պնախարարը բացառել է սիրիական բանակի դեմ հարվածներին բունդեսվերի զինծառայողների մասնակցության հնարավորությունը
HeaderԳերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենիսը բացառել է սիրիական բանակին ուղղված հարվածներին բունդեսվերի զինծառայողների մասնակցության հնարավորությունը։ «Մեր առանցքային նպատակը ԻՊ-ն է»,- ասել է նա, փոխանցում է DW-ն։
Նախարարի խոսքով բունդեսթագի տրամադրած «շատ հստակ ու միանշանակ» մանդատում ասվում է ԻՊ-ի դեմ պայքարի մասին։
Միաժամանակ Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը նախազգուշացրել է Սիրիայում ՆԱՏՕ-ի կողմից գործողություններ իրականացնելու անընդունելիության մասին։ «ԱՄՆ հրթիռային հարվածից հետո ՆԱՏՕ-ն ոչ մի դեպքում չպետք է ներառվի սիրիական հակամարտության մեջ»,- ասել է նա Die Welt. թերթին տված հարցազրույցում։