Շվեդիայի ոստիկանությունը հրապարակել է բեռնատարով վրաերթ իրականացնողի լուսանկարը
ՄիջազգայինՇվեդիայի ոստիկանության վարչության ղեկավար Դան Էլիասոնը Ստոկհոլմի իրադարձություններին նվիրված հատուկ մամլո ասուլիսի ժամանակ ներկայացրել է ահաբեկչության ենթադրյալ իրագործողի լուսանկարը:
Այս մասին հայտնում է The Independent-ը` նշելով, որ շվեդական ոստիկանությունը հերքել է ահաբեկչության առնչությամբ որևէ մեկին ձերբակալելու մասին լուրը:
Հաղորդվում է, որ շվեդական մայրաքաղաքի թատրոնները մի շարք ներկայացումներ են հետաձգել, որոնք նախատեսված էին ուրբաթ երեկոյան: Բնակիչներին խորհուրդ է տրվել զերծ մնալ քաղաքի կենտրոնում գտնվելուց:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ոստիկանությունը տարհանում է Ստոկհոլմի կենտրոնական կայարանը:
Ոստիկանությունը չի հստակեցրել բեռնատարով վրաերթի հետևանքով զոհերի վերջնական թիվը, սակայն որոշ ԶԼՄ-ների հաղորդմամբ` զոհերի թիվը հասել է 5-ի:
