Ռմբակոծությունների հետևանքով կա 2 զոհ և 7 վիրավորներ Ովքեր են հավակնում դառնալ տարվա լավագույնները. «Արտավազդ-2026» թատերական մրցանակաբաշխության 2-րդ փուլ անցած մասնակիցները «Միշտ սիրահարված ինքս ինձ». Ռոզի Ավետիսովան՝ նոր ոճով Ձյան տեղումների հետևանքով՝ հարյուրավոր մարդիկ են տուժել Կեղծ դեղ է շրջանառվել․ ահազանգ Երբ է մեկնարկում երեխայի դրամական աջակցության վճարման գործընթացը Երբ կնշվի Զատիկը 2026 թվականին Գազ չի լինի փետրվարի 12-ին․ հասցեներ Երևի մոռացավ ասի, որ ադրբեջանցիները մտել են մեր երկրի տարածք, ամրաշինական կառույցներ են ստեղծում․ Մամիջանյան Ալագյազ-Ջամշլու ճանապարհին բախվել են «Ford Transit» և «ՎԱԶ 21015»-ը. կա զnh


«Տղաներ, որ ելան մարտի». Հրայր Բաղդասարյանը մահից կյանք վերադարձավ. ապրիլի 7-ը նրա երկրորդ ծննդյան օրն է

Հասարակություն

«Տղաներ, որ ելան մարտի» նախագծի շրջանակներում «Արմենպրես»-ը ներկայացնում է ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Հրայր Բաղդասարյանին և նրա սխրանքի պատմությունը։

Ապրիլի 7-ը շատերի համար սովորական մի օր է, Հայաստանում մայրության և գեղեցկության տոնը։ Սակայն մեկ տարի առաջ այս օրը Բաղդասարյանների ընտանիքում այլ տոն էր՝ Հրայրի երկրորդ ծնունդն էր։ Ապրիլի 7-ին նա նվեր մատուցեց մորը և կոմայից դուրս եկավ։ Մեր պատմության հերոսը կոմայի մեջ էր ընկել 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ վիրավորվելու հետևանքով։ Հրայրը, մահից մազապուրծ եղած, կյանք է վերադարձել, որը նրա համար անհավատալի մի հրաշք է։ 
20 տարեկան ժամկետային զինծառայողը վիրավորվել էր ապրիլի 2-ին և հոսպիտալ էր տեղափոխվել ուսի, թևի և ոտքի ծանր վիրավորումով։ Այժմ, իհարկե, ամեն ինչ կարծես թե անցյալում է, նա միայն ֆիզիոթերապիայի կուրսեր է ընդունում, որպեսզի լիարժեք ապաքինվի։ Նա ամենաշատը հիմա դրա մասին է մտածում, չնայած վերադարձել է իր բնականոն կյանքին։ 

Հրայրը հիմա բուժումները շարունակում է, դեռ մեկ կուրս էլ պետք է անցնի, որից հետո պարզ կլինեն հետագա քայլերը։ Չնայած ստացած վիրավորումներին, ծանր սթրեսին ու ապրումներին՝ Հրայրը, միևնույնն է, պայքարող տեսակներից է, երբեք ոչ մի դժվարության առաջ կանգ չի առնի ու «կկռվի» մինչև վերջ։ Նա դա ապացուցել է և՛ մարտի դաշտում, և՛ այնտեղից դուրս՝ պայքարելով թշնամու դեմ, ապա սեփական կյանքի համար։ 


Հրայրը նպատակներով լի է, բայց մինչև քառօրյա պատերազմը և դրանից հետո նպատակները բավականին տարբեր են եղել։ 

«Այն ժամանակ մտածում էի ծառայությունից հետո գալ և բուհում սովորել ու զուգահեռ աշխատել։ Հիմա իմ առաջնային նպատակն է լիովին բուժվել, որ հետագայում կարողանամ աշխատանք գտնել, ընտանիք կազմել, երեխաներ ունենալ։ Երազանքներ էլ ունեմ, բայց չեմ բարձրաձայնի, որպեսզի հաստատ կատարվեն (ծիծաղում է - հեղ.)»,- ասում է, թե չի կողմնորոշվել ինչ մասնագիտություն է ցանկանում ընտրել։ Դեռ չի սովորում, դպրոցն ավարտել է ու զորակոչվել բանակ։ Սկզբի ամիսներին ուսումնական ծառայության է անցել Մատաղիսում, հետո 1 ամիս հետախուզական դասընթացների է հաճախել, ապա ծառայել է Թալիշում։ 

Մեր պատմության հերոսը մոտ 3-4 տարի զբաղվել է բոքսով։ Մի քանի մրցումների է մասնակցել Հայաստանի տարածքում, զբաղեցրել առաջին և երկրորդ հորիզոնականները։ 

Հրայրի խոսքերով, իր առօրյան բավականին խառն է լինում և ամեն օրը շատ է տարբերվում մյուսից։ 

«Հնարավոր է առավոտյան արթնանամ, անցնեմ գործերիս, մեկ էլ հանկարծ զանգեն շտապ կանչեն օրինակ մի հա նդիպման կամ գուցե միջոցառման։ Մի խոսքով՝ հստակ և նախօրոք չեմ կարողանում պլանավորել անելիքներս, ամեն ինչ տվյալ օրն է որոշվում»։ 
Հրայր Բաղդասարյանը շատ սիրելի զբաղմունքներ ունի՝ սիրում է զբաղվել սպորտով։ Չնայած հիմա մարզասրահ չի հաճախում, բայց ինքն իր վրա աշխատում է, որպեսզի միշտ լավ մարզավիճակում լինի։  Բայց նրա ամենամեծ տարերքը բիլիարդ խաղալն է, անգամ այն ժամանակ, երբ ձեռքը կոտրված էր, նա գնացել է բիլիարդ խաղալու։ Սիրում է նաև ընկերների հետ նստել որևէ սրճարանում և գարեջուր խմել։ 

Իմացա նրա մասին այն ամենն ինչ ինձ հետա քրքրում էր, եկավ պահը՝ հարցնելու ապրիլյան քառօրյա պատերազմի մասին։ Ամեն անգամ, երբ այս հարցը պետք է տամ պատերազմի մասնակից տղաներին, կարծես առաջին անգամ եմ հարցազրույց անում և սկսում եմ հուզվել ու չիմանալ, թե ինչպես ճիշտ մոտենամ հարցին։ Բայց հետո, գտնում եմ ուժ ու, այնուամենայնիվ խնդրում, որպեսզի պատմեն։ Հրայրի հետ հարցազրույցը նույնպես բացառություն չէր, բայց ես հավաքեցի ինձ ու հարցս ուղղեցի նրան։ 

Այս բազմաթիվ հարցազրույցներից հետո, որ վարել եմ ապրիլյան պատերազմի մասնակից տղաների հետ, ամեն անգամ զարմանում եմ, հպարտանում ու հիանում, որ մենք ունենք այնպիսի սերունդ, որոնցից ամեն մեկի մեջ հայրենասիրությունն ավելի շատ է, քան հակառակորդի բանակն ամբողջությամբ վերցրած։ 

Ապրիլյան պատերազմը Հրայրի աչքերով այսպիսին էր. «Ապրիլի 2-ին, երբ սկսվեց պատերազմը, ոչ ոք չէր սպասում։ Միշտ էլ կրակոցներ եղել են, բայց որ այդ մասշտաբների կհասներ՝ չէինք պատկերացնում։ Առաջին հարձակումը, որ եղավ մեր ուղղությամբ, մտածեցինք, թե հերթական դիվերսիաներ ից է։ Առաջինը հետ մղվեց, որից մարտի դաշտում երեք զոհ թողեցին։ Մի փոքր անց զանգեցին և հայտնեցին, որ մեկ այլ դիվերսանտների խումբ Թալիշ է մտել։ Այդ ժամանակ հասկացանք, որ սրանք սովորական դիվերսիաներ չեն։ Սկսեցինք պատրաստվել։ Իհարկե, դուրս չէինք կարողանում գալ, քանի որ հրետանիներով և ուղղաթիռներով ռմբակոծում էին, մենք զենքերն էինք մաքրում։ Այդ ժամանակ Ռաֆիկ Հակոբյանի (քառօրյա պատերազմի նահատակված հերոսներից է) և իմ հերթափոխի ժամն էր։ Բարձրացել էինք մի հատված, որը փակ տարածք է և դիտարկում էինք այնտեղից։ Ընդամենը կես ժամ էր անցել հերթափոխից հետո, արդեն ամբողջ անձնակազմը բարձրացավ դիրքեր։ Երբ հարցրինք, թե ինչ է պատահել, ասացին, որ հրետանիով ռմբակոծման պատճառով ամբողջ գետնատնակի մի պատը փլվել է»,- պատմում էր Հրայրը։ 

Ասում է, երբ առաջին դիվերսիան հետ են մղել, արդեն փամփուշտները քիչ էին մնացել ու այդ ժամանակ իմացել են, որ փամփուշտ բերող մեքենան դիվերսանտները բռնել են։ 
«Ամբողջ գիշերվա ու ցերեկվա ընթացքում պայքարել և դիմագրավել ենք թշնամու մեծ զորքերի դեմ։ Որքան կարողացել ենք, որքան մեր ուժերը ներել են, մենք կռվել ենք և արժանի հակահարված տվել նրանց։ Մեզ ամրացված զենքով ու նռնակներով, ընկերներիս հետ միասին ոչնչացրել ենք թշնամու տասնյակ զինվորների»։ 


Նրանք սպասել են, որ թիկունքից պետք է խփեն իրենց՝ Թալիշի կողմից։ Սկզբում այնքան ինտենսիվ են կրակել դիրքերի ուղղությամբ, որ փակ տարածքից չեն կարողացել դուրս գալ։ Հետո դիրքերի ու խրամատների մոտից թշնամին ուղղությունը փոխել է ու սկսել կրակել Թալիշ գյուղի վրա։ Այդ ժամանակ երկու մասի են բաժանվել, որպեսզի իրենց տեղակայման վայրերը փոխեն։ Այդ պահին ուղղաթիռը բարձրացել է վերև, կրակել հենց իրենց ուղղությամբ ու անմիջապես իջել։ 

«Մենք ինը հոգով էինք թաքստոցում և այնտեղի պատերը արդեն սկսում էին ճաքել և մենք կարող էինք վնասվել։ Մեր դասակի հրամանատար Մերուժան Ստեփանյանը (քառօրյա պատերազմի նահատակված հերոսներից է) ասաց, գնանք հաց ու ջուր բերենք, քանի որ մեկ օր ընդհանրապես ո՛չ խմել, ո՛չ էլ կերել էինք։ Գնացինք գետնատնակից բերեցինք ուտելիք.  ընթացքում մի քանի անգամ մեր ուղղությամբ կրակեցին։ Հետո հրամանատարն ասաց, որ դուրս գանք և դիտարկենք։ Հենց առաջին խրամաբջջից նայեցինք, նրանք արդեն մոտ էին՝ մոտ 40 մետր հեռավորության վրա։ Այնտեղ և՛ աջ, և՛ ձախ կողմերում անտառներ էին, մեջտեղում բաց տարածություն։ Հենց այնտեղ էլ մոտ 40-50 հոգի կար։ Մերուժանը հրաման տվեց դիրքավորվենք ու թողնենք, որպեսզի շատ մոտենան, որպեսզի կարողանանք ավելի շատ ոչնչացնել հակառակորդին։ Նա մտածում էր, որ միայն այն մարդիկ էին, ում մենք տեսնում ենք։ Ես ու ընկերս (Նարեկ Նոկողոսյան) կողք կողքի գտնվող խրամաբջիջների մեջ էինք ու իրար հետ բարձրաձայն խոսում էինք, որ անտառ է աջ ու ձախ կողմերում և այդ կողմերից էլ հավանականություն կար, որ կհարձակվեն։ Եվ հենց այդպես էլ եղավ։ Դասակի հրամանատարին գոռացի, որ կրակում եմ, ասաց «կրակի»։ Բավականին շատ կենդանի ուժի կորուստ ունեցավ հակառակորդը, բայց չանցած մոտ երկու րոպե, սկսեցին անտառներից խրամատներ լցվել։ Տեղից տեղ էինք գնում, քանի որ արդեն միջանցիկ Կալաշնիկովի ավտոմատներով (ԱԿՍ) էին կրակում։ Այդ ժամանակ առաջին զոհն ունեցանք՝ Աղասի Ասատրյանը։ Այդ ժամանակ հակառակորդը մեզնից ընդամենը 20 մետր հեռավորության վրա էր։ Փորձում ենք զբաղեցնել մեր հին տեղերը, որպեսզի կարողանանք նորմալ մարտական հաշվարկով հետ մղել նրանց։ Թեքվելու ժամանակ դասակի հրամանատարը գնում է գետնատնակի դիմացի խրամաբջիջ, ես էլ թեքվում եմ, որ գնամ հին տեղս, մոտ երեք մետր հեռավորության վրա դիմացս է դուրս գալիս թշնամին։ Ես հազիվ հասցնում եմ գցել ինձ կողքի խրամաբջիջ ու սկսում եմ կրակել։ Մի քանի հատ կրակելուց հետո զենքս սկսեց ընդհանրապես չաշխատել։ Մենք մեկս մյուսիս չէինք երևում ու իրենք էլ դուրս չէին գալիս, ես էլ։ Իրենք մտածում էին, որ ես սպասում եմ իրենց դուրս գալուն, որպեսզի կրակեի, չէին մտածում, որ զենքս փչացել է։ Չգիտեի այդ ժամանակ ինչ անել ու պահի տակ հիշեցի, որ այդ ամենը սկսվել է իմ հերթափոխի ժամանակ և նռնակ ունեմ ինձ մոտ։ Քանդեցի այն, քաշեցի օղակը ու նետեցի նրանց ուղղությամբ։ Տեսա, որ իրենց կողմից էլ ինձ վրա է նռնակ գալիս, բայց իմ բախտը բերեց։ Իրենց գցածը ընկ ավ խրամաբջջիս դիմաց, իսկ իմ գցածը՝ ուղիղ իրենց խրամաբջջի մեջ։ Հասցրի հետ պառկել, ոտքով հրել նռնակը դեպի հակառակորդը, բայց ոտքս չհասցրի հետ քաշել, դրա պատճառով ձախ ոտքս կոտրվեց, մյուսն էլ մի քանի տեղ բեկորային վնասվածքներ ստացավ։ Փորձեցի վազել դեպի գետնատնակ, որպեսզի նռնակներ բերեմ, բայց մի քանի մետր գնալուց հետո զգացի, որ ձեռքս տաքացավ։ Կրակում էին, ես կրակոցը չզգացի, ուղղակի ձեռքս տաքացավ։ Հետո ԱԿՍ-ներով, որ սկսում են կրակել, որոշ բեկորներ կպնում են թիակիս ու այդ ժամանակ էլ ցավը զգում եմ։ Բայց կարողացա հասնել գետնատնակ, վերցնել նռնակները « արկղը ու քաշելով դուրս հանել։ Երբ քաշեցի մեկի օղակը, զգացի, որ ձեռքս այլևս չի ենթարկվում ինձ։ Հազիվ կարողանում եմ տարբեր ձևերով հարմարեցնելով քաշել օղակն ու շպրտել թշնամու ուղղությամբ։ Մի կերպ հասնում եմ դիրքեր ու տեսնում եմ, որ մարդ չկա»,- կար երեք զոհ՝ Վիկտոր Յուզիխովիչը, Ռաֆիկ Հակոբյանը և Աղասի Ասատրյանը։ 

Հրայրն այդ պահին մտածել է, որ մյուսներն էլ ողջ չեն, քանի որ իրենց դիրքի կողմից արդեն կրակոցներ չկային։ Իր մոտ դեռ երկու նռնակ է եղել։ Այդպես հետ է գնացել դեպի իր դասակի հրամանատարի կողմը, որպեսզի ասի, որ երկուսով են մնացել։ Հրայրի խոսքով Մերուժան Ավետիսյանը շատ լավ էր կռվում և հիանալի հրամանատար էր։ 
«Ես մի պահ նայեցի նրա ուղղությամբ, նա այնպես էր կրակում, որ բոլորը առանց բացառության հերթով գալիս ու ընկնում էին խրամատի մեջ։ Մոտ երեք մետր էր մնացել, որ հասնեմ հրամանատարիս մոտ, արդեն հազիվ էի խոսում՝ թոքի սալջարդ ունեի, բայց ուզում էի ասել, որ հետ գնանք, չհասցրի, հենց այդ պահին կրակեցին նրա վրա։ Վերջին բառերը, որ ասաց. «Հրո, ինձ տար մեր դիտորդական կետ»։ Չկարողացա ասել, որ ի վիճակի չեմ, Մերուժանը մահացավ։ Չէի գիտակցում այդ պահին, թե ինչ է կատարվում, չի հասկանում ինչպես կարող էր այդքան բան լինել, որ այդքան ընկեր միանգամից կարող ես կորցնել։ Այդ ժամանակ սկսում ես մտածել հարազատներիդ մասին, որ հնարավոր է էլ երբեք չտեսնես, բայց իմ աչքի առաջ անընդհատ մայրս էր։ Ես հորս էլ, մորս էլ շատ, անչափ սիրում եմ, բայց այդ ժամանակ շատ էի մտածում հենց մորս մասին»։ 

Նրանց դիրքը սարի վրա է եղել, նա հենց այդ հատվածից գլորվելով իջել է ձորը ու անընդհատ սպասել է, որ շուտով իրեն էլ կսպանեն, որովհետև պարզ երևացել է թշնամուն։ Բայց նա, այնուամենայնիվ, քայլել է դեպի Թալիշ գյուղի կողմը, որտեղից էլ զգացել է, որ հակառակորդը արդեն հայկական կողմի դիրքից կրակում է։ Բայց քայլել է, ընկնելով, բարձրանալով, առաջ է շարժվել։ 

«Մեր դասակի հրամանատարի ասած հրամանատարական դիտակետի (ՀԴԿ) մոտ, երկու հոգի մարդ տեսա ու մտածեցի որ թշնամին է։ Ես արդեն հույս չունեի, որ ընդհանրապես կապրեմ՝ արդեն խոսել չէի կարողանում, հազիվ էի շարժվում, բայց այդ ժամանակ կարծես ինչ-որ գերբնական ուժ կար իմ մեջ ու ես անընդհատ առաջ էի շարժվում։ Բայց մի փոքր էլ առաջ գալով տեսա, որ մեր համազգեստով էին։ Մեկը շարքային զինծառայող էր, մյուսը հրամանատար ու նրանք ուզում էին ինձ առաջին բուժ օգնություն ցույց տալ։ Մոտեցան ինձ և փորձեցին ինչ-որ կերպ օգնել ինձ, ես ամբողջ կյանքս պարտական և շնորհակալ կլինեմ նրանց։ Շարքային զինծառայողն այնպես էր հույս ներշնչում, որ հակառակվելու իրավունք ուղղակի չունեի»։ 

Նրանք օգնություն են կանչել։ Ճանապարհին Արցախի հատուկ ջոկատայինների մեքենան, ինչպես նաև իրենց փոխարինող գումարտակը բարձրացել է, ու ոչ ոք չի մոտեցել, որ հարցնի, թե ինչպես է Հրայրը, շարունակել են բարձրանալ դիրքեր։ Այդ ժամանակ Հրայրը շատ է բարկացել նրանց այդ վերաբերմունքից, մտածել է, որ կմահանա ոչ թե ցավերից և ստացած վիրավորումներից, այլ սրտի կաթվածից։ Սակայն հետո տեսել է, որ նրանց հետևից բարձանում է նաև շտապօգնության մեքենան, և հասկացել է, թե մնացածը ինչու չեն կանգնել։ 

«Մեքենան կանգնեց, ինձ դրեցին մեքենայի մեջ ու այդ պահին հիշում եմ նաև, որ ասացին, դիրքերում մի վիրավոր էլ կա, ում պետք է վերցնեն։ Ամբողջ ճանապարհին հիշում եմ միայն իմ ցավերը, որ ամեն փոսի մեջ ընկնելով անտանելի զգացողություններ էի ունենում։ Դիրքից իջնելու ամբողջ ճանապարհին խաչս բերանումս պահած եմ իջել։ Հետո, արդեն ներքևում, բժիշկները ուզում էին խաչս հանել, ձեռքս բարձրացրի, որպեսզի հետ վերցնեմ այն, բայց նրանք ասացին, որ անպայման կվերադարձնեն»։ 

Հենց այստեղ էլ Հրայրի հիշողությունները կապված քառօրյա պատերազմի հետ ավարտվում են։ Հինգ օր եղել է կոմայի մեջ։ Արթնացել է հոսպիտալում՝ ապրիլի 7-ին։ Ասել են, թե մոր համար այդ օրը իր կոմայից դուրս գալը ամենամեծ նվերն է եղել։ Աչքերը բացել է ու մորը տեսել դռան մոտ կանգնած։ Այդ պահին մի ձեռքը գիպսի մեջ է եղել, մյուսն էլ կապված, քանի որ կոմայից դուրս գալուց մարդկանց նյարդային վիճակը մի փոքր վատանում է։ Ցանկացել է   վեր կենալ ու գրկելի մորը, բայց չի կարողացել, ուզեցել է մի բան ասել՝ շնչառական ապարատն է խանգարում, ոտքն էլ գիպսի մեջ։ Կարծես ամեն ինչ իր դեմ է եղել, այդ պատճառով շատ ագրեսիվ է եղել այդ պահին։ Նրան նորից քնաբեր են ներարկել, որպեսզի հանգստանա։ 

«Դրանից հետո, երբ արթնացա, արդեն հանգիստ էի ու գիտակցում էի, որ երազ չի, այլ իրականություն։ Այդ ժամանակ կարծում էի, թե բոլոր մարտական ընկերներս մահացել են։ Բժիշկներն էլ այնպես էին ներկայացրել, որ հնարավոր է հիշողության կորուստ լինի։ Երբ արդեն վերջնական ուշքի էի եկել, սենյակս մտավ հոսպիտալի հոգևորականը։ Ու ասաց, որ պետք է մկրտեն ինձ, ես համաձայնեցի, քանի որ կնքված չէի։ Այդ ժամանակ  հոգևոր հայրը հարցրեց՝ արդյոք ես հիշում եմ որևէ մեկի հեռախոսահամարը, որպեսզի նրան փոխանցեմ։ Ես հիշում էի իհարկե, բայց խոսել չէի կարող և ձեռքով ցույց տվեցի, որ ինձ թուղթ ու գրիչ տան, որ գրեմ։ Փոխանցեցի ծնողներիս համարները, զանգեցին, մորս հետ խոսեցին, ասացին, որ ես եմ հեռախոսահամարը փոխանցել, բոլորը զարմացան և շատ ուրախացան, որ ես վերջնականապես կոմայից դուրս եմ եկել և հիշողության կորուստ էլ չունեմ»։ 


Հետո, երբ նրան տեղափոխել են պալատ, հաջորդ օրը արդեն ոտքի վրա է եղել։ Պալատում տղաների հետ խոսել է, նրանց պատմել, թե ովքեր են իր հետ եղել։ Սկսել է պատմել Նարեկ Նիկողոսյանից, ով նրա կարծիքով մահացել էր։ Երբ սկսել է նկարագրել նրան, կողքի մահճակալին մի տղա է պառկած եղել, ով ասել է, որ Հրայրի նկարագրած տղան՝ նույն անուն- ազգանունով, նույն տեսքով պառկած է եղել հոսպիտալում։ Սկզբում չի հավատացել, քանի որ վստահ է եղել, որ բոլորը մահացել են, բայց միևնույն ժամանակ էլ ուրախացել է, երբ իմացել է, որ ողջ է։ Զանգել են Նարեկին, ով էլ պատմել է, թե ովքեր են ողջ, ինչպես են։ 

Հրայրն ասում է, թե իրեն փրկել է հարազատների հանդեպ սերը, բայց միևնույն ժամանակ ընկերների կորուստը շատ է թուլացրել նրան, չի ցանկացել ապրել։ Մտածել է՝ ինչպես կարող են բոլորը մահանալ, իսկ ինքը ողջ մնա։ Բայց հետո էլ հակասական մտքեր են առաջացել, սկսել է մտածել հնարավոր է, որ մորն ու հորը չտեսնի, միանգամից սկսել է պայքարել։ 

«Չեմ կարող բացատրել զգացողություններս այդ պահերին՝ միաժամանակ շատ տարբեր զգացումներ ու մտածմունքներ են լինում։ Մի բան հաստատ գիտեմ՝ ինձ իմ խաչն է օգնել և ուժ տվել»։ 

Հրայր Բաղդասարյանը հերոս է համարում այն մարդկանց, ովքեր հայրենիքի համար իրենց կյանքն են տվել, իսկ հետո բոլոր նրանց, ովքեր մինչև վերջ պայքարել են ու դեռ պայքարում են մեր երկրի համար։ 

Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում Թալիշի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում թշնամու հարձակմանը դիմակայելիս Հայոց բանակի ժամկետային զինծառայող, ծանր վիրավորված Հրայր Բաղդասարյանը կռիվ է տվել անմահ հերոսներ Մերուժան Ստեփանյանի, Ռաֆիկ Հակոբյանի, Աղասի Ասատրյանի և Վիկտոր Յուզիխովիչի կողքին։

Լիլիթ Դեմուրյան

Լուսանկարները՝Տաթև Դուրյանի

2025-ին Թուրքիայից քանի զբոսաշրջիկ է Հայաստան այցելելՄեքսիկայում արթնացող հրաբուխը զարմացրել է գիտնականներինԱրտակարգ իրավիճակ Երևանի Դավիթ Բեկի պողոտայումՄի անհանգստացի Փաշինյան, քո աշխատավարձը 1 դրամ չի լինի, բայց հաջորդ Վարչապետինը կլինի. Նարեկ ԿարապետյանԵրևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներՈրպես անհետ կորած որոնվում է 2006 թ. ծնված Լիանա ԱրաբյանըՎարչապետ Փաշինյանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանըԳերմանական շունը հայտնվել է Գինեսի գրքումՎենսը եկավ Հայաստան 9 միլիարդի գործարք կնքեց ու գնաց. Արթուր Միքայելյան«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն այսօր հանդիպում է ունեցել կենսաթոշակային տարիքի քաղաքացիների հետԻնչպես է ստեղծվել խորհրդային կինոյի «ոսկե» նմուշը21-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կան վիրավորներԽաբել, խաբել, սենց էլ խաբել․ Ալիկ ԱլեքսանյանԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը միակ բարձրաստճան ամերիկացին չէ, որի խոսքերը Փաշինյանի հետ հանդիպմանը «պատահաբար» սխալ են թարգմանվել․ Մարիաննա ՂահրամանյանՍաստիկ բքի պատճառով ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում ենԵրևանի հազարավոր հասցեներում և Ջրվեժ գյուղում ջուր չի լինիԱՄՆ-ի արտաքին քաղաքականության տրամաբանության վերաբերյալ իմ զրույցի անոնսը ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի հետ․ Մենուա ՍողոմանյանԻ վերջո, մարդիկ պետք է իմանան իրականությունը․8 տարի տևած կեղծիքի ժամանակաշրջանը ավարտվելու է ՇՈւՏՈՎ․ Արեգա ՀովսեփյանԲա թե 9 մլրդ ներդրում. Լենա Մաթևոսյան Ստախոսությունը ամենավատ բան ա, որ պաշտոնյան կարող է ունենալ, բայց Նիկոլ Փաշինյանի թիմը պաշտոն բառի հերը անիծել ա․ Գառնիկ ԴավթյանՀայտարարագրման օրենքը շպրտել աղբարկղը. ավտորիտարիզմը պետք է մերժվի․ Էդմոն ՄարուքյանՄեկնարկել են «Նոր տարվա կինո» ֆիլմի 2-րդ մասի նկարահանումները (ՖՈՏՈ)ԱՄՆ-ում կստեղծվեն բազմաթիվ աշխատատեղեր պարոն Վենսի այցից հետո, եթե Հայաստանը կարողանա վճարել. Աշոտ ՄարկոսյանԻրեն զգուշացրել եմ, որ տեղեկություններ չկան սկսվող պատերազմի մասին, բայց հորդորում եմ վստահել սեփական հետախուզական փաստերին․ Արշակ ԿարապետյանՁյուն, ձնախառն անձրև և մառախուղ. իրավիճակը ճանապարհներին Ռմբակոծությունների հետևանքով կա 2 զոհ և 7 վիրավորներՊետությունը դառնում է խոցելի, երբ ղեկավարը դիվանագիտությունը փոխարինում է ներքին PR-ով. Ալիկ ՍարգսյանՈվքեր են հավակնում դառնալ տարվա լավագույնները. «Արտավազդ-2026» թատերական մրցանակաբաշխության 2-րդ փուլ անցած մասնակիցները «Միշտ սիրահարված ինքս ինձ». Ռոզի Ավետիսովան՝ նոր ոճով Հայաստանի ռազմավարական մետաղները և ԶՊՄԿ-ի դերը տնտեսությունումՄրգավան գյուղի բնակիչը թմրամիջոց էր պահում և օգտագործում. Արտաշատի ոստիկանների բացահայտումըՁյան տեղումների հետևանքով՝ հարյուրավոր մարդիկ են տուժելՓաշինյանի խաղաղությունը Թուրքիային և Ադրբեջանին ամեն ինչ զիջելու միջոցով է․ Ավետիք ՉալաբյանՃապոնիայում ձյան տեղումների հետևանքով՝ հարյուրավոր մարդիկ են տուժել«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը Գյումրիում բացեց երկրորդ տարածքային գրասենյակըԿեղծ դեղ է շրջանառվել․ ահազանգ Պետական պաշտոնյաները փորձում են համոզել, որ թոշակառուները լավ են ապրում․ Հրայր ԿամենդատյանԵրբ է մեկնարկում երեխայի դրամական աջակցության վճարման գործընթացը Թարգմանչական սխալի և միտումնավոր ստի վրա պետություն չի լինում. Վահե ՀովհաննիսյանԵրբ կնշվի Զատիկը 2026 թվականինԵրբ խոսում է Ռուսաստանի նախագահը, պետք է ուշադիր լսել, այլ ոչ՝ անտեսել. Մհեր ԱվետիսյանԻրավիճակը տարածաշրջանում. բազմաբևեռություն, բիզնես, ռիսկեր և հեռանկարներ. Մենուա ՍողոմոնյանԻշխանությունը վայելում է Թուրքիայի և Ադրբեջանի աջակցությունը՝ ամենաբարձր մակարդակով․ Աննա ԿոստանյանԳազ չի լինի փետրվարի 12-ին․ հասցեներ Այսօրվա իշխանությունը շարունակում է ստի քարոզչությունը. Շիրազ ՄանուկյանԵրևի մոռացավ ասի, որ ադրբեջանցիները մտել են մեր երկրի տարածք, ամրաշինական կառույցներ են ստեղծում․ Մամիջանյան Օլիմպիական վեճը լուծեցին ՀՀ արժանապատվության հաշվին ԱԺ-ն մերժեց քաղբանտարկյալների մասին հայտարարությունը Ալագյազ-Ջամշլու ճանապարհին բախվել են «Ford Transit» և «ՎԱԶ 21015»-ը. կա զnh Թրամփը պահանջել է ԱՄՆ-ն և Կանադան միացնող կամրջի կեսի սեփականությունը
Ամենադիտված