Դոլարի փոխարժեքն աննշան աճել է
ՀասարակությունԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 7-ին, կազմել է 485.23 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.43 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 516.19 դրամ (նվազել է 0.90 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 603.09 դրամ (նվազել է 1.94 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.52 դրամ (նվազել է 0.07 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 284.24 դրամ, ոսկի՝ 19,539.63 դրամ, պլատին՝ 14,898.48 դրամ։
Ապրիլի 7-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առուուվաճառք չի կատարվել: